Թրամփի իմփիչմենթին կողմ է հասարակության 50 տոկոսը
ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին հանդես եկավ իմփիչմենթի հոդվածների մշակումը սկսելու մասին պատմական մի հայտարարությամբ: Այսինքն, նախագահ Դոնալդ Թրամփը կարող է դառնալ երկրի չորրորդ նախագահը, որին իմփիչմենթի է ենթարկում Կոնգրեսի ստորին պալատը: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։
«Մեր ժողովրդավարությունը վտանգի տակ է հայտնվել, և նախագահը մեզ ուրիշ ընտրություն չի տալիս»,- ասել է Փելոսին:
Հանրապետական կոնգրեսականները շարունակում են մնալ Թրամփին հավատարիմ պաշտպաններ ու Քևին ՄաքՔարթիի օրինակով հայտարարում, թե «դեմոկրատների շահադիտական քայլերի պատճառով երկիրը դրվում է վտանգի տակ»:
Թրամփի խոսքերով էլ, իմփիչմենթի գործընթացը ոչ մի տեղ չի տանում, «իսկ Հանրապետական կուսակցությունը երբեք այսքան միասնական չի եղել»։
Սակայն նրան իմփիչմենթի ենթարկելու ու պաշտոնից ազատելու կողմնակիցների թիվը սկսել է աճել: Այսօր այն կազմում է 50 տոկոս, չնայած այն հանգամանքին, ասում է վերլուծաբան Թոմաս Շվարցը, որ վերջին շաբաթների լսումները շատ քիչ դեր են ունեցել հասարակական կարծիքը փոխելու հարցում:
Իմփիչմենթի ենթարկվելու վտանգի տակ հայտնված նախագահ Ռիչարդ Նիքսոնն էր, որը ներկայացրեց հրաժարական, երբ իր կուսակցության մեծաթիվ անդամներ ևս պահանջում էին իր պաշտոնազրկումը:
Թրամփի դեպքում երկկուսակցական համաձայնությունն անհնար է, երբ այս հարցում հանրապետականները կանգնած են դեմոկրատներին ընդդեմ այնպես, ինչպես հասարակության 50 տոկոսն ընդդեմ մյուս 50-ի:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ