Պորոշենկոն առաջարկել է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել է, որ Կիևին անհրաժեշտ է պատ կառուցել Ռուսաստանի հետ սահմանին, ոչ թե Դոնբասի։ Նա կարծում է, որ ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետության սահմանին պատերի կառուցումը կարող է հանգեցնել հակառուսական պատժամիջոցների վերացման, այդ իսկ պատճառով պետք է պատ կառուցել Ռուսաստանի հետ։
«Ռուսաստանի հետ սահմանին պատ կառուցեք, այն ձեզ պետք կգա»,- Ուկրաինայի իշխանություններին առաջարկել է Պորոշենկոն։
Գազետա.ռու-ի հաղորդմամբ, նա նաև ասել է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որ նորմանդական գագաթնաժողովում ձախողման դեպքում պետք չէ անհանգստանալ։
«Միավորեք ազգը, ստեղծեք բանակ, կառուցեք պետություն»,- լրացրել է իր մտքերը Պորոշենկոն։