Քաղաքական 16:08 07/12/2019 Տարածաշրջան

«Թալիշական սփյուռք» ՀԿ նախագահ Շաբանով․ Ադրբեջանն ամեն գնով հեռացնում է բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից

Դեկտեմբերի 6-7-ին Երևանում անցկացվում է «Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդները գիտական իրակույթների և զեղծարարությունների լույսի ներքո» միջազգային գիտաժողովը, որի շրջանակներում Panorama.am-ը հարցազրույց է անցկացրել ՌԴ «Թալիշական սփյուռք» ՀԿ-ի նախագահ Իսմայիլ Շաբանովի հետ։

Panorama.am-Պարոն Շաբանով, ինչպե՞ս եք գնահատում այսպիսի  գիտաժողովների անցկացումը ազգային փոքրամասնությունների խնդիրների բարձրաձայնման ու լուծման համար։
Շաբանով-Անկեղծ, ես շատ բարձր եմ գնահատում։ Տեսեք, որքան գիտնականներ են ներկա այսօրվա գիտաժողովին, ելույթներ կան թալիշների մասին։ Սա խոսում է այն մասին, որ վերջապես ուշադրություն է հրավիրվում թալիշների խնդրի վրա և մեզ շրջապատող հարևաններն անտարբեր չեն մեր խնդրին։ Սա հարգանքի է արժանի։

Panorama.am-Պարոն Շաբանով, ի՞նչ կասեք այն տեղեկությունների մասին, որ Ադրբեջանը շփման գիծ է ուղարկում հատկապես ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներին՝  նաև դրանով իրականացնելով իր էթնիկ զտման խնդիրը։
Շաբանով-Այս մասին մենք հաճախ ենք խոսում, սա մեր ազգի մեծ դժբախտությունն է, նրանց ուղարկում են Ղարաբաղ, պատերազմ, սա ցեղասպանություն է։ Նրանց համար կարևոր է՝ ամեն գնով հեռացնել բնիկ ժողովուրդներին իրենց տարածքներից ու այնտեղ բնակեցնել իրենց եղբայրներին։ Սա նորություն չէ։ Օրինակ լեզգիների գյուղերը, որտեղից հանեցին լեզգիներին ու բնակեցրին այն նախիջևանցիներով, անգամ փոխեցին գյուղի անունը։ Եվ սա տեղի է ունենում 21-րդ դարում ու այն արվում է ակնհայտ։ Ես երկրորդ նման պետություն չգիտեմ, որ կարող էր իրեն այդպիսի բան թույլ տար՝ հազարավոր մարդիկանց դուրս հանել իրենց գյուղերից, էլ ինչի՞ մասին կարելի է խոսել։

Panorama.am-Արդյոք, դուք ունե՞ք կապեր միջազգային կառույցների հետ, մասնավորապես Եվրոպայի խորհրդի հետ, որը զեկույցներ է պատրաստում երկրներում ազգային փոքրամասնությունների մասին, որպեսզի ներկայացնեք նաև ձեր մոտեցումները։
Շաբանով-Կան, իհարկե, մենք ամեն տեղ այդ մասին խոսում ենք։ Խնդիրն այն է, որ միջազգային կազմակերպությունները, դիվանագետները բարձր մակարդակով մեզ ասում են, որ Կովկասը Ռուսաստանի ազդեցության գոտին է, դիմեք նրանց։ Նրանք մեզ ասում են, մենք սիմպատիայով ձեր կողմից ենք, հասկանում ենք ձեր խնդիրը, բայց մենք չենք կարող ազդել Ադրբեջանի վրա, այս խնդիրների մասին խոսեք ռուսների ու իրանցիների հետ, նրանք ձեզ ավելի շատ կօգնեն, իսկ մենք ձեզ կաջակցենք։ Եվրոպան չի կարող ինչ-որ բան անել Կովկասում։ Ռուսաստանն ու Իրանը պետք է պայմանավորվեն ու ինչ-որ որոշում կայացնեն։ Եվ այստեղ Հայաստանի դերն էլ շատ մեծ է։

Panorama.am-Ի՞նչ կարող է անել Հայաստանը։
Շաբանով-Հայաստանը ազդեցիկ պետություն է, հայերն ազդեցիկ են։ Հայաստանի դերը միջազգային հարաբերություններում շատ բարձր է։ Հայաստանը չի կարող անտարբեր լինել այս իրավիճակին։ Այսպես չի կարելի ապրել, պետք է ինչ-որ բան անել։

Նշենք, որ գիտաժողովին Հայաստանցի գիտնականներից բացի, մասնակում են մոտ 20 օտարերկրյա մասնագետներ և հասարակական գործիչներ Կովկաս-Կասպյան տարածաշրջանի տեղաբնիկ ժողովուրդներից թալիշների, լեզգիների, ավարների, օսերի և այլոց ներկայացուցիչներ:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

00:06
Հիմա գնդակը ԲՀԿ դաշտում է․ Նարեկ Սամսոնյան
«Փաստացի Նիկոլ Փաշինյանը կալանավորեց խորհրդարանական միակ ընդդիմադիր ուժի առաջնորդին: Քաղաքական կալանավորումները շարունակվում են և փաստացի...
Աղբյուր` Panorama.am
23:57
Ափսոս էր հեղափոխությունը. Նաիրա Զոհրաբյան
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
23:52
Գ․ Ծառուկյանի կալանավորումը՝ Արցախի հարցում վարվող քաղաքականությունից ուշադրությունը շեղելու փորձ․ Ա․ Աշոտյան
Գագիկ Ծառուկյանի կալանավորումը ոչ միայն Նիկոլ Փաշինյանի՝ գալիք հանրահավաքի և ընդդիմության հնարավոր համախմբան նկատմամբ փաշինյանական ֆոբիաների...
Աղբյուր` Panorama.am
23:39
Առավել քան վստահ էինք, որ դատարանը կատարելու է իրեն տրված քաղաքական հանձնարարությունը. Տոնոյան
Ազգային անվտանգության  շենքի դիմաց հավաքված են ԲՀԿ  առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կուսակցիներն ու աջակիցները։ Նրանք  Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
23:23
Գագիկ Ծառուկյանը կալանավորվեց
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, բավարարեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին կալանավորելու...
Աղբյուր` Panorama.am
20:48
COVID-19- ի դեմ պատվաստանյութերը պետք է մատչելի լինեն բոլոր ժողովուրդներին. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ է ունեցել  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Ելույթի տեքստը՝...
Աղբյուր` Panorama.am
20:46
Հակամարտության սրացմանը նպաստող հայտարարությունները Արցախի ժողովրդին չեն կարող շեղել ընտրած ճանապարհից. նախագահ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել: Մինչ օրակարգային...
Աղբյուր` Panorama.am
20:44
«Ադրբեջանը շարունակեց թիրախավորել խաղաղ բնակչությանը, ենթակառուցվածքները».Նիկոլ Փաշինյանի ելույթը ՄԱԿ-ում
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթ է ունեցել  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ։ Ելույթի տեքստը՝...
Աղբյուր` Panorama.am
20:40
2004 թ-ից կույրերի ֆուտբոլը համարվում է պարալիմպիկ մարզաձև
Ֆուտբոլը բոլորի համար է: Սեպտեմբերի 23-ից 30-ը ՈՒԵՖԱ-ն սահմանել է մասսայական ֆուտբոլի շաբաթ, որի ընթացքում ամբողջ Եվրոպայում և Հայաստանում...
Աղբյուր` Panorama.am
20:38
Քննարկվել են Սահմանադրական կարգի հիմունքների վերաբերյալ հարցեր
Սեպտեմբերի 25-ին տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հերթական նիստը՝ Հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի...
Աղբյուր` Panorama.am
20:32
Հակասական տեղեկատվությունը՝ Հայաստանի զբոսաշրջության խոչընդոտ
«Հայաստանի հյուրանոցների ասոցիացիա» ՀԿ-ն հայտարարություն է տարածել զբոսաշրջային ոլորտի խնդիրների մասին։ Հայտարարությունում...
Աղբյուր` Panorama.am
20:28
Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ներկայացվել է Հանրային ներդրումների կառավարման հայեցակարգի նախագիծը:...
Աղբյուր` Panorama.am
20:24
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետն այցելել է մարտական դիրքեր
Սեպտեմբերի 24-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանն այցելել է 4-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող...
Աղբյուր` Panorama.am
20:11
Տեսա՞ք, թե հայ ժողովրդի թիկունքում ինչ դավաճանության է գնացել. Միհրան Հակոբյան
Ատելության կուսակցության տղաներ և աղջիկներ, ո՞նց եք, լա՞վ եք: Հիշու՞մ եք, որ ձեր շեֆը ԱԺ ամբիոնից գաղութի բարքերով դեմքը ծամածռած հայտարարում...
Աղբյուր` Panorama.am
20:01
«Հայ Ֆեստ»-ի օրերին կարելի է սեփական պատշգամբից դիտել ներկայացում-ցուցադրություններ
«ՀԱՅ ՖԵՍՏ» 18-րդ միջազգային թատերական փառատոնը կկայանա հոկտեմբերի 1-8-ը: Համավարակի պայմաններում՝ այն կանցկացվի նոր ձևաչափով և նոր...
Աղբյուր` Panorama.am
19:58
«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս». Արթուր Ալեքսանյան
«Թամրազյան ջան. հարգանքներս, ընկե՛րս»,-Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի, Աշխարհի ու Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանն...
Աղբյուր` Panorama.am
19:51
Կանանց դավաճանության պատճառը պարզվում է շատ հասարակ է՝ նրանց ընդամենը պետք են ռոմանտիկա, կիրք. Էրիկ Անդերսոն
Սիրեկան գտնելու համար նախատեսված ծառայություններից մեկն ուսումնասիրելով՝ բրիտանացի գիտնականնները պարզել են, թե ինչու են կանայք դավաճանում...
Աղբյուր` Panorama.am
19:46
Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա. Մարուքյան
Վարչապետը պետք է ԱԺ-ին պարզաբանում տա Ադրբեջանի հետ տարվող բանակցությունների շրջանակներում իր իսկ կողմից որակված «այսպես կոչված...
Աղբյուր` Panorama.am
19:42
Ստեփանակերտում պատանեկան մարզաառողջարանային պարապմունքների և ժամանցի կենտրոն է կառուցվում
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 25-ին ընդունել է բարերար Վլադիմիր Ավագյանին: Երկրի ղեկավարի մոտ ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
19:34
Հայ խաղաղապահների հերթական զորախումբն ավարտել է առաքելությունը
Օրերս հայրենիք է վերադարձել Աֆղանստանում միջազգային անվտանգության աջակցության ուժերի կազմում խաղաղարար առաքելություն իրականացրած հայ...
Աղբյուր` Panorama.am
19:24
Այսօր 23։00-ին... Իմ տրամադրությունը շատ բարձր է. Ծառուկյանը որոշման հրապարակման ժամը հայտարարեց
«Իմ տրամադրությունը շատ բարձր է։ Այսօր 23։00-ին...ամեն ինչ շատ արագ են կատարում»,-այս մասին լրագրողներին հայտնեց Գագիկ Ծառուկյանը՝...
Աղբյուր` Panorama.am
19:23
Այն պնդումը, թե ծերության ժամանակ սեքս չկա, միայն կարծրատիպ է. Դեվիդ Լի
70 տարեկանից բարձր տարիքի մարդկանց մեկ երրորդը վարում է ակտիվ սեռական կյանք: Սա ցույց են տվել 7000 մարդու շրջանում արված հետազոտության...
Աղբյուր` Panorama.am
19:12
Ովքե՞ր են Հանրային ՀԸ գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման համար երկրոդ փուլ անցել
Այսօր՝ սեպտեմբերի 25-ին, կայացել է Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով ստեղծված մրցութային...
Աղբյուր` Panorama.am
19:03
Կոչ եմ անում ուշքի գալ, իջնել ամպերից, հրաժարվել ամենագետի բարդույթից
«Նիկոլ Փաշինյանի իշխանության, նրա ղեկավարած քաղաքական ուժի միակ իրական սոցիալական հենարանը եղել և մնում է քաղացիական հասարակությունը`...
Աղբյուր` Panorama.am
18:58
Խունդկարյանի օգտին քվեարկած երկուսից մեկն ինքն է. «Փաստինֆո»
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՍԴ նախագահի պաշտոնի համար միակ առաջադրված թեկնածուի՝ Երվանդ Խունդկարյանի օգտին քվեարկել է 2 դատավոր։...
Աղբյուր` Panorama.am
18:51
Քննարկման է դրվել 2020 թվականի ձմեռային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու որոշման նախագիծը
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում հանրային քննարկման է...
Աղբյուր` Panorama.am
18:42
Տնտեսական անկման պայմաններում իշխող ուժը թվանկարչությամբ սխալ ազդակներ է տալիս բիզնեսին և ազգաբնակչությանը
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի պատասխանատու, տնտեսագետ Սուրեն Պարսյանը հերթական հոդվածում գրում է.  «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
18:33
Կորոնավիրուսի մահվան թվերի հետևում ճակատագրեր են
Առողջապահության նախարարության կողմից ամեն օր հրապարկվող վիճակագրական տվյալները կորոնավիրուսով նոր վարակվածների ու,  որ առավել սարսափելի է,...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ես մասնակցել եմ քվեարկությանը և իմ դիրքորոշումը հայտնել եմ. Շաթիրյան
«Ընտրության համար պահանջվում էր դատավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությունը, այսինքն 9-ից 5 ձայն։ Ես մասնակցել եմ քվեարկությանը և...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան
11:07 24/09/2020

ՍԴ նախագահի թեկնածուի հետ կկիսվեմ իմ փորձով. Հրայր Թովմասյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}