Տնտեսություն 18:10 07/12/2019

Ցածր գնով բնակարաններ երիտասարդ ընտանիքներին. պայմաններն ու խնդիրները

Կառավարությունը քննարկում է երիտասարդ և երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովության պետական աջակցության 2020-2023 թթ. ծրագրերը հաստատելու նախագծերը։
Ծրագիրը, ըստ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հիմնավորման, նպատակ ունի խթանելու ժողովրդագրական աճը։

«Հասարակության 20%-ի վերարտադրողականությունը կապված է բնակարանային խնդիրների հետ։ Խնդիրը շատ ավելի խորն է, հատկապես մարզային բնակավայրերում, քանի որ գրեթե բոլոր արտոնյալ ծրագրերը միայն մայրաքաղաքում են գործում։ Էսօր իրականացնում ենք մարզային բնակչության համար ծրագիր, որի համաձայն նախատեսում ենք մարզերում հիփոթեքով բնակարան ձեռք բերող ընտանիքներին հատկացնել միանվագ դրամական աջակցություն՝ մայր գումարի հիպոթեքային կանխավճարը վճարելու համար, ընդ որում, այդ միանվագ աջակցության չափը կազմելու է բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելին, քան 1 միլիոն դրամը»,- այս մասին այսօր ժողովրդագրական իրավիճակի բարելավման ռամավարության նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։

Քննարկման ընթացքում տնտեսագետ Սուրեն Պարսյանը առաջարկեց, որ նշված 1 մլն դրամը վիճելի է։ «Եթե 30 միլիոն արժի բնակարանը, ապա դրա 5 տոկոսը 1.5 մլն է կազմում։ Էս դեպքում 1 մլնը չի համապատասխանում։ Եթե համարում ենք, որ 30 միլիոնը բնակարանի միջին արժեք է, գոնե հաշվարկումը պետք է այդ տվյալներով իրականացվի»։

Ծրագրի համաձայն, նշված մեկ միլիոն դրամին ավելանում է նաև 3-րդ և 4-րդ յուրաքանչյուր երեխայի համար բնակարանի արժեքի 5 %-ը, բայց ոչ ավելի, քան 0.5 միլիոն դրամը։ Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է 2 մլն դրամը։

Նշենք նաև, որ եթե շահառուի տարիքը չի գերազանցում 30 տարին, ապա միանվագ դրամական աջակցությունը ավելանում է 30%-ով, սակայն այս դեպքում էլ միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կազմում է 2.6 մլն դրամ։

«Ընտանիք ասելով նկատի ունենք չափահաս անձը (անձինք) և նրանից (նրանցից) սերած երեխան»,- նշեց ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Սմբատ Սաիյանը։
Բացի մարզային բնակավայրերի համար գոյություն ունեցող ծրագրից, առաջարկվում է նաև բնակարանային ապահովության մեկ այլ ծրագիր, ըստ որի՝ ընտանիքին ընձեռնվում է հնարավորություն՝ առանց կանխավճարի բնակարան ձեռք բերելու։

«Իհարկե, մարդը 10% կանխավճար պետք է կատարի, իսկ մնացած մասի համար պետությունը տալիս է ապահովագրություն։ Եվ վերջին ծրագիրը հիփոթեքային վարկ փակող ընտանիքների դեպքում միանվագ դրամական աջակցությունն է տվյալ ընտանիքներին։ Երեխայի ծնվելու դեպքում պետությունը միանվագ աջակցություն է ցուցաբերում այդ ընտանիքին, որն ուղղվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մարմանը։ Եթե ծնված երեխան ընտանիքի 1-ին կամ 2-րդ երեխան է, ապա այդ աջակցության չափը կազմում է հիփոթեքային գումարի 10%-ը։ Օրինակ, վերցրել են 20 միլիոն հիփոթեք, մարելուց հետո ընտանիքում ծնվել է երեխա, ու մայր գումարի մնացորդը այդ պահին 8 մլն դրամ է, պետությունը 800 հազար դրամ է տալիս՝ որպես մայր գումար։ Իսկ եթե դա ընտանիքում 3-րդ կամ 4-րդ երեխան է, ապա վարկի մարման չափը մարզային բնակավայրերում մինչև 50% է, իսկ Երևան քաղաքում մինչև 25%: Բայց էլի կա էդ առավելագուն շեմը՝ 2 մլն դրամ։ 10 տարվա ընթացքում բնակարանը օտարելու դեպքում պետական աջակցության գումարը վերադարձվում է պետությանը»,- նշեց Սմբատ Սաիյանը։

Նշենք, որ եթե ծրագիրն այս կետերով ընդունվի, ապա 30 միլիոնից ավելի արժեքով բնակարան ձեռք բերողները ծրագրից չեն կարողանա օգտվել։

Հավելենք, որ ծրագրի ռազմավարությունը դեռևս մշակման փուլում է, և պարզ չէ՝ որքան գումար է տրամադրվելու ծրագիրն իրականացնելու համար։

Տնտեսագետ Սուրեն Պարսյանի խոսքով, ծրագիրը իրատեսական է, սակայն որոշակի խնդիրներ կան։

«Մեր մոտ ամենահիմնական խնդիրը մնում է վճարունակությունը։ Այսինքն՝ մարդկանց աշխատավարձերը պետք է բարձր լինեն, որ նրանք կարողանան օգտվել այս ծրագրերից։ Օրինակ, նույն 30 մլն դրամ հիփոթեք վերցնելու համար ընտանիքը նվազագույնը պետք է ներկայացնի ընտանիքի յուրաքանչյուր անդամի մասով 90 հազար դրամ մաքուր եկամուտ։ Բացի այդ, պետք է այդ ընտանիքը ամսական 150-200 հազար դրամ վարկ մուծի։ Այսինքն, ամսական 400 հազար դրամ ամսական եկամուտ պետք է ունենա ընտանիքը. սա այն դեպքում, երբ ամուսին ու կին են, իսկ եթե 1 երեխա ունեն, ապա 470 հազար դրամ եկամուտ։ Խնդիրը իրականում սա է, որ մեր աշխատավարձերը ցածր են, ինչը թույլ չի տա այս ծրագրերից օգտվել»,- նշեց Սուրեն Պարսյանը։

Տնտեսագետի խոսքով, հարցի լուծումը կլինի այն, որ մշակվի մի փաթեթ, որը հնարավորություն կտա 60-70 հազար դրամ ամսավճարով հիփոթեք ձեռք բերել. «Մեր բնակիչներից շատերը հիմա 60-70 հազար դրամով բնակարան են վարձակալում, իրենք դա կարող են վճարել։ Հիմա հիփոթեքային վարկերի առավելագույն ժամկետը 25 տարին է, իսկ եթե այդ ժամկետը մեծացի, և օրինակ, դառա 40 տարի, ապա դա թույլ կտա, որ ամսական վճարելիք գումարի չափը նվազի և դառնա 70-80 հազար դրամ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

14:30
Լատվիայի նախագահը ԵԱՀԿ-ին հորդորում է ուսումնասիրել Բելառուսի նախագահական ընտրությունները
Լատվիայի նախագահ Էգիլս Լևիցը կոչ է արել Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) հետաքննություն անցկացնել...
Աղբյուր` Panorama.am
14:22
ՀԲՄ. Վճարային քարտերով գործարքներն ավելացել են 22.8%-ով
Ընթացիկ տարվա առաջին կիսամյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 55.451-ով՝ կազմելով է  2 մլն 445 827, որը 2019թ-ի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Լրագրողական կազմակերպությունները հանդես են եկել հայտարարությամբ
Լրագրողական մի քանի կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել՝ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի և ...
Աղբյուր` Panorama.am
14:05
ԱԻՆ. Խուսափել արևի ուղիղ ճառագայթներից
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը սպասվում է նորմայից բարձր: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
13:53
Մարուքյանը բարձրաձայնում է արտասահմանում գտնվող հայաստանցիների կենսաթոշակների խնդրի մասին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը դիմել է վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ արտասահմանից Հայաստան վերադառնալու...
Աղբյուր` Panorama.am
13:46
Ծառուկյանը շնորհավորել է Լուկաշենկոյին
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է Ալեքսանդր Լուկաշենկոյին՝  Բելառուսի նախագահի պաշտոնում...
Աղբյուր` Panorama.am
13:39
Բելառուսում Լուկաշենկոյի դեմ ցույցի ընթացքում 3000 մարդ է ձերբակալվել
Բելառուսում անցկացված նախագահական ընտրություններից հետո սկսված չթույլատրված բողոքի ցույցերի ընթացքում ձերբակալվել է մոտ երեք հազար մարդ, գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:32
Սեյրան Սարգսյան. Առաջին անգամ դրամով վարկերի ծավալը գերազանցել է արտարժույթով վարկերի ծավալին
Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ տարածքում գործող 17 առևտրային բանկերի ընդհանուր կապիտալն աճել է շուրջ 47 մլրդ դրամով կամ 5.6%-ով (891 մլրդ...
Աղբյուր` Panorama.am
13:24
Բելառուսի ՆԳՆ-ն հերքել է զոհերի մասին տեղեկությունները
Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հերքել է, որ Մինսկում բողոքի ակցիաների ժամանակ մեկ մարդ է զոհվել։ Այս մասին գրում է «Սպուտնիկ...
Աղբյուր` Panorama.am
13:18
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 25 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում,...
Աղբյուր` Panorama.am
13:14
ՊԵԿ-ն ուժեղացված հսկողություն է իրականացնում ՀԴՄ կիրառման ուղղությամբ
Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է ուժեղացված հսկողությունը հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման կանոնների խախտումների բացահայտման...
Աղբյուր` Panorama.am
13:06
Հայաստանյան պատվիրակությունը հանդիպում է ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Պատրիարքի հետ
Լիբանան մեկնած հայաստանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել Տանն Կիլիկիո Կաթողիկե Հայոց Ամենապատիվ և Գերերջանիկ Տեր Գրիգոր Պետրոս Ի...
Աղբյուր` Panorama.am
12:55
Պատկերացնո՞ւմ եք՝ ի՞նչ հզոր ազդեցության լծակներ կստանա Անկարան մեզ համար եղբայրական Լիբանանում. Ոսկանյան
Թուրքիան բարձրաստիճան պատվիրակության միջոցով առաջարկում է վերակառուցել պայթյունից ավերված Բեյրութի նավահանգիստն, իսկ մինչ այդ իր...
Աղբյուր` Panorama.am
12:47
«Ալեքս Հոլդինգ»-ը տուգանվել է շաքարավազի գնի չհիմնավորված իջեցման համար
Շաքարավազի շուկայում իրականացրած ուսումնասիրության շրջանակում մի շարք տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարուցված վարչական վարույթի արդյունքում...
Աղբյուր` Panorama.am
12:40
Սևրի պայմանագիրը ստորագրողները հակաերիտթուրքեր էին. Սաֆրաստյան
«Սևրի պայմանագիրն այն միջազգային փաստաթուղթն է, որը սերտորեն կապված է մեր ժողովրդի պատմության հետ, և այս առումով պետք է ուսումնասիրվի...
Աղբյուր` Panorama.am
12:34
ԱԱԾ. Բացահայտվել է Սևանա լճից շուրջ 127 տոննա ձկների արդյունահանման հանցավոր սխեմա
Ազգային անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ համալիր միջոցառումների և զուգահեռ ձեռնարկված քննչական...
Աղբյուր` Panorama.am
12:30
Նախկին ոստիկանապետի դեմ քրգործ է հարուցվել, Գասպարյանի անունից էլ հայց կներկայացվի
Նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից լրագրողի գործունեությունը խոչընդոտելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
12:23
Ավարտվել է Քարահունջ հնագույն աստղադիտարան-հուշարձանի ամբողջական չափագրությունը
Ավարտվել են  ԳԱԱ Վ․ Համբարձումյանի անվ․ Բյուրականի աստղադիտարանի և Ճարտապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված...
Աղբյուր` Panorama.am
12:07
Մարինե Սուքիասյան. Դուք բոլորդ «Արսեն Թորոսյան եք»
Այլընտրանքային նախագծեր խմբի Մարինե Սուքիասյանն իր հերթական հոդվածում գրում է. «Մերձիշխանական շրջանակներից համառ լուրեր են տարածվում,...
Աղբյուր` Panorama.am
12:00
Երկու փաստաբանների բացակայությամբ շարունակվում է Դավիթ Սանասարյանի գործով դատավարությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է ՊՎԾ՝ լիազորությունները ժամանակավորապես կասեցված պետ Դավիթ Սանասարյանի և ՊՎԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
11:52
Ողբերգական վթար Սյունիքում. զոհվել է դերասաններ Արմեն Մարությանի և Ալլա Վարդանյանի դստեր ընտանիքը
Օգոստոսի 9-ին, ժամը 16։05-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սիսիան ավտոճանապարհին՝ Ծղուկ գյուղի մոտակայքում,...
Աղբյուր` Panorama.am
11:43
Փաշինյան. Սևրի պայմանգիրը շարունակում է գոյություն ունենալ որպես պատմական փաստ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձը Սևրի պայմանագրի ստորագրման 100-ամյա տարեդարձին նվիրված գիտաժողովի մասնակիցներին։ Այն տարածել է կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:26
Բելառուս. Զոհ ու Լուկաշենկոյի 80 տոկոսանոց հաղթանակ
Բելառուսի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը քիչ առաջ հրապարակել է նախագահական ընտրությունների՝ երեկ կայացած քվեարկության արդյունքները։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Չալաբյան. Սևրի պայմանագրում ամրագրված հայության իրավունքները չեն կորցրել իրենց կարևորությունը
«Ազգային օրակարագ» կուսակցության համահիմննադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Հարյուր տարի առաջ այս օրը,...
Աղբյուր` Panorama.am
11:10
Արցախում կորոնավիրուսի 1 նոր դեպք է գրանցվել
ԱՀ առողջապահության նախարարության տրամադրած տեղեկատվության համաձայն՝ Արցախում կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք է գրանցվել: Վարակը...
Աղբյուր` Panorama.am
11:02
10.08.2020. Կորոնավիրուսի հետևանքով մահացել է ևս 5 մարդ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է  կորոնավիրուսով վարակվելու 23 նոր դեպք, 96 առողջացած։ Նման փոքր թիվը հավանաբար...
Աղբյուր` Panorama.am
10:54
Գրիգորյան. Թորոսյանի կնոջ ղեկավարած հիմնարկի պետպատվերը 24 մլն դրամից դարձել է 120 մլն դրամ
Հայկական առողջապահական ազգային խորհրդի նախագահ, բժիշկ-ուրոլոգ Գևորգ Գրիգորյանը տեղեկացնում է, որ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի կնոջ...
Աղբյուր` Panorama.am
10:46
Բելառուսում մի շարք սոցիալական հարթակներ շարունակում են անհասանելի մնալ
Բելառուսում դեռ առկա են ինտերնետային ռեսուրսների և էլփոստերի հասանելիության խնդիրներ, սակայն պետական մարմինների և պետական ԶԼՄ-ների կայքերը...
Աղբյուր` Panorama.am
10:33
Լոռու մարզում 108%-ով ավելացել են դատարան ուղարկված քրեական գործերը
42%-ով՝ կոռուպցիոն գործերով բացահայտված պետությանը պատճառված վնա
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}