Apple-ը հնարավոր է 2020-ին 5 նոր iPhone ներկայացնի
Հաջորդ տարի Apple –ը հնարավոր է միանգամից ներկայացնի iPhone-ի 5 նոր մոդել: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այդ մասին գրում է Macrumors պորտալը՝ հղում անելով TF Securities ընկերության վերլուծաբանի զեկույցին:
Ակնկալվում է, որ ամերիկյան կորպորացիան թողարկելու է երեք տեսախցիկով սմարթֆոն 6,7 դյում էկրանով: Երեք տեսախցիկներով մեկ այլ նոր սմարթֆոն կունենա 6.1 դյումից ոչ ավելի էկրան: Նման չափսի էկրան կունենա նաև երկու տեսախցիկով նոր սմարթֆոնը: Ամենափոքր հեռախոսը կունենա 4,7 դյումից ոչ մեծ էկրան:
Վերլուծաբանի կարծիքով, վերջին սմարթֆոնը փոխարինելու է 4 դյումանոց էկրանով iPhone SE-ին: Այն կարող է ստանալ iPhone SE2 անվանումը: Այն կունենա ավել հզոր պրոցեսոր՝ A13:
Փորձագետը կանխատեսում է, որ այն կթողարկվի 2020-ի առաջին կեսում: Մնացած չորս մոդելները հնարավոր է թողարկվեն երկրորդ կեսում: Բոլոր նորությունները կաշխատեն 5G-ով: