«Մուհամմեդը»՝ ամերիկյան անունների թոփ տասնյակում
Մուհամմեդ» անունը առաջին անգամ հայտնվել է ԱՄՆ-ում ծնվող տղա երեխաների անունների թոփ տասնյակում։ Այս մասին գրում է gazeta.ru- ն` հղում տալով CNN-ին։
Աղբյուրը նշում է, որ անունն այժմ տասյակի վերջին հորիզոնականում է, նախորդ տարվա 14-րդի փոխարեն։
2013 թվականին «Մուհամմեդ» անունը եղել է տղա երեխաների անունների թոփ հարյուրյակում։
Ծնողները որդիներին այդպես են անվանակոչում՝ հավատալով, որ անունը հաջողություն է բերում։
Հավելենք, որ անունների թոփ տասնյակը գլխավորում է «Լայըմ» (Liam) անունը՝ տղաների, և «Սոֆյա» անունը աղջիկների համար։