Հասարակություն 09:40 07/12/2019 Հայաստան

Նրանք Հայաստանին օգնության ձեռք մեկնեցին. 1988-ին Հայաստան ժամանած ամերիկացի փրկարարները

Այս մարդիկ հայերի կողքին էին, երբ դրա կարիքն ամենից շատ էր զգացվում: 31 տարի առաջ, 1988-ին, Հայաստանում ավերիչ երկրաշարժի մասին տեղեկանալով, Վիրջինիա և Ֆլորիդա նահանգների փրկարարներն անմիջապես մեկնեցին օգնության: Այն, ինչ տեսան փրկարարները Սպիտակում, աննկարագրելի էր, հիշում է Դոն Բոթը։

«Երբ տեսնում ես իրար վրա դրված դագաղների այդ բուրգերը յուրաքանչյուր փողոցում, այդ մութ ու ցուրտ փողոցները, այդ սառը իրականությունը, հասկանում ես, որ դա է աղետի իրական դեմքը»,-ասում է Բոթը։

Իրականում փրկարարները այդ ժամանակ դեռևս Խորհրդային Հայաստան մեկնելիս` համոզված չէին, որ իրենց թույլ կտային աշխատել այստեղ: Միացյալ Նահանգներից դեպի Խորհրդային Միություն փրկարարների որևէ խումբ նախկինում դեռ չէր մեկնել:

«Սակայն, մենք փրկարարներ ենք և մեզ համար այդ հարցերը երկրորդական էին: Բոլորս մարդ ենք և պետք է միմյանց մասին հոգ տանենք, երբ դրա կարիքն է լինում: Հայերը հրաշալի ժողովուրդ են և այդ ժամանակ նրանք ունեին մեր կարիքը, և դա մեզ համար ազդանշան էր: Զանգը հնչեց, և մենք գնացինք անելու մեր աշխատանքը»,-պատմում է Բոթը։

Այն տարիներին ամերիկացի փրկարարներն իրենց հետ բերեցին այնքան անհրաժեշտ սարքավորումներ և վարժեցված շներ, որոնց օգնությամբ հնարավոր էր գտնել փլատակների տակ մնացած մարդկանց: Սարքավորումներ, որոնց շնորհիվ մարդկային կյանքեր փրկվեցին: Իրենք` փրկարարները սակայն փրկվածների մասին խոսել չեն սիրում: Բայց հիշում են բոլորին, ում փրկել չհաջոցվեց: Այս մասին գրում է Ամերիկայի Ձայնը։

Ֆլորիդայի փրկարար Ռաուլ Չավեսը, հիշում է, թե ինչպես էին աշխատում 13 տարեկան երեխային փլատակներից ազատելու համար, երբ իրենց մի տղամարդ մոտեցավ օգնության խնդրանքով։

«Նա մոտեցավ ինձ, ասելով՝ ընտանիքն այնտեղ է, օգնեք գտնել նրանց: Ես պատասխանեցի, որ այստեղ ավարտելուց հետո անմիջապես կգանք: Եվ մենք ավարտելուց հետո անհապաղ մեկնեցինք մեր սարքավորումներով, բայց արդեն ուշ էր, նրանք մահացել էին: Ես դա երբեք չեմ մոռանա: Չեմ մոռանա նաև բոլոր երեխաներին, որոնք դպրոցներում մնացին, չէ՞ որ երկրաշարժը դասի ժամին էր տեղի ունեցել: Մենք փորձեցինք, արեցինք ինչ կարող էինք, բայց, ավաղ, շատ բան չկարողացանք անել սահմանափակ մեր ուժերով»,-ասում է Չավեսը։

Վիրջինիայի փրկարար Դան Բաքհամը, ով Հայաստան մեկնելուց առաջ արդեն բազմաթիվ աղետների ականատես էր, ասում է. «այդպիսի աղետ չէի պատկերացնում»։

«Հիշում եմ, մենք մի կին փրկեցինք, ով գրկել էր 10 ամսական թոռնիկին: Թոռնիկը ցավոք տատիկի գրկին մահացել էր: Այդ ժամանակ իմ սեփական թոռնիկը 10 ամսական էր և Հայաստանից վերադառնալիս ես նրան նամակ գրեցի: Այսօր թոռնիկս 31 տարեկան է և նրան նայելիս ես հաճախ մտածում եմ, ի՞նչ կդառնար այն երեխան այսօր, եթե ողջ մնար: Չեմ կարողանում այդ մտքից ազատվել»,-ասում է Բաքհամը։

1988-ի երկրաշարժը սկիզբ դրեց մեկ այլ, շատ կարևոր աշխատանքի, նշում է փրկարար Ուոլթեր Քարփերը։

«Այսօր գործող միջազգային փրկարարական ավանդույթի սկիզբը դրվել է Հայաստանի երկրաշարժից: Այն ամենն, ինչ առկա է այդ ոլորտում, հիմնված է հենց Հայաստանի փորձի վրա»,-ասում է Քարփերը։

Քարփերը և մյուս փրկարարներն ընդգծում են ևս մեկ կարևոր հանգամանք, որն իրենց տպավորել էր՝ հայերի անկոտրում ոգին: Հայերը սարսափելի հարված էին ստացել, քանդվել էին նրանց տները, սակայն, նրանց ոգին չէր կոտրվել, նշում են փրկարարները: Այդ նույն ոգու մասին իր ելույթներում խոսել է նաև ԱՄՆ-ի 40-րդ նախագահ Ռոնալդ Ռեյգանը, ով նախաձեռնել էր Հայաստանի համար օգնությունը թե՛ անմիջապես երկրաշարժից հետո, և թե՛ ԱՄՆ-ի ժողովրդին իր հղած հատուկ ուղերձներով։

«Մենք եղանք Լենինականի եւ Սպիտակի բնակիչների անձնվեր քաջության ականատեսը: Հայ ժողովուրդն ապացուցեց, որ կարող է ոտքի կանգնել, քանի որ հայերը հատուկ ամրության նյութից են պատրաստված»,-ասել էր Ռեյգանը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:50
Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, դատարանների անկախության խնդիրներ․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին
ԱՄՆ Պետքարտուղարությունը հրապարակել է մարդու իրավունքների մասին տարեկան զեկույցը, դրանում պնդելով, որ Հայաստանի կառավարության կողմից...
Աղբյուր` Panorama.am
12:27
Նոյեմբերյանում մարդկանց մեջ մեքենայի մխրճվելու տեղեկությունների առթիվ պահանջել ենք պատշաճ քննություն. ՄԻՊ
Մարդու իրավունքների պաշտպանը երեկ արագ արձագանքման խմբեր է ուղարկել հիվանդանոց ու ոստիկանական ստորաբաժանումներ։ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի...
Աղբյուր` Panorama.am
12:27
Իշխանությունը քաղաքական նկատառումներով Սուրեն Պետրոսյանին պարզապես զրկել է ազատությունից. Աբրահամյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը տեղեկացնում է, որ Ձերբակալվածների պահման վայրում, գործընկեր...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիայի նախագահը ցավակցել է միայն Թուրքիայի հայերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել արդեն ավանդական դարձած ապրիլքսանչորսյան ուղերձով։ Այս անգամ ուղերձն առաջինը հրապարակվել է...
Աղբյուր` Panorama.am
12:00
Միհրան Մախսուդյան. Հիմա ավելի լավ եմ զգում
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը, որ վերջին օրերին ակտիվորեն մասնակցում է Տավուշից Ադրբեջանին տարածքների հանձնման դեմ, այժմ գտնվում է...
Աղբյուր` Panorama.am
11:55
Արամ Ա-ն՝ Էրդողանին.Որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները, Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը
«Պարոն նախագահ, որտեղի՞ց եկան մեր նահատակների աճյունները. Օսմանյան կայսրության սահմաններից ներս քո պապերի կողմից կոտորվեցին մեր պապերը։...
Աղբյուր` Panorama.am
11:35
Պանթուրիքիստական ծրագրերը շարունակվում են. ՀՀ-ում Սիրիայի դեսպան
«Ցեղասապանությունն այսօր միայն պատմական արարք չէ, անպայման պետք է ճանաչվի»,- Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Հայոց ցեղասպանության...
Աղբյուր` Panorama.am
11:32
Ռուբեն Վարդանյանի որդու ահազանգը. Այդ հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել
Բաքվի բանտում ապօրինի պահվող քաղբանտարկյալ Ռուբեն Վարդանյանի ավագ որդին՝ Դավիթ Վարդանյանը հարցազրույց է տվել CNN-ին: Նա պատասխանել է հայտնի...
Աղբյուր` Panorama.am
11:24
Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
Համլետ Վիրաբյանի ընտանիքը սեփական մաշկի վրա է զգացել Ցեղասպանության հետևանքները, առաջին ձեռքից՝ ականատես տատից լսել Օսմանյան Թուրքիայի կողմից...
Աղբյուր` Panorama.am
11:23
Կապիտուլյանտին հեռացնենք, որ չցեղասպանվենք
Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը գրում է. «Երեկ, երբ Գյումրիից շարժվեցի Երևան Հայաստանի քարտեզն այլ էր, հասա Երևան փոխվեց, ավելի...
Աղբյուր` Panorama.am
11:16
ԱԳՆ. 2020-2023թթ. մենք ականատես եղանք հերթական էթնիկ զտման քաղաքականության ու դրա հետևանքներին
150 հազարից ավելի հայ պատերազմի, այլատյացության, ինքնության հիման վրա հանցագործությունների, պաշարման և բնակչության նկատմամբ ահաբեկման գործողությունների հետևանքով բռնի տեղահանվեց
Աղբյուր` Panorama.am
11:15
Հրանտ Մելիք-Շահնազարյան. Տավուշի թեմի առաջնորդն այսօր մեծ բեռ է վերցրել իր ուսերին
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի հիմնադիր, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը գրում է. «Առաջնորդներին պախարակելու՝ մեր...
Աղբյուր` Panorama.am
10:35
Թյուրքագետ. Փաշինյանը 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները
«Հայսաստանի վարչապետը իր այսօրվա ուղերձում 3 անգամ կիրառել է Հայոց ցեղասպանություն, 11 անգամ` Մեծ եղեռն ձևակերպումները»,-գրում է...
Աղբյուր` Panorama.am
10:27
Հայաստանի և ՀԱՊԿ առճակատման հավանականությունը, հուսով եմ, որ ավելի քան հիպոթետիկ է. Իմանգալի Տասմագամբետով
Չնայած Հայաստանի՝ ՀԱՊԿ միջոցառումներին մասնակցությունը դադարեցնելու որոշմանը, կազմակերպությունը լիովին պահպանում է իր պարտավորությունները Երևանի...
Աղբյուր` Panorama.am
10:13
Խայտառակ, ամբողջովին պրոթուրքական. Թուրքագետը՝ Փաշինյանի ուղերձի մասին
Պ.գ.թ., թուրքագետ Մհեր Աբրահամյանը Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ արված ուղերձը գնահատել է...
Աղբյուր` Panorama.am
10:06
Ժամանակն է քայլեր ձեռնարկել՝ կանխելու ապագայի ջարդերը. Նուբար Աֆեյան
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանը Հայոց ցեղասպանության հիշատակի 109-րդ տարելիցին հանդես է եկել...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԱՄՆ-ը չեղարկե՞լ է Էրդողանի այցը Միացյալ նահանգներ
Անկարան Վաշինգտոնից տեղեկություն չի ստացել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ԱՄՆ այցի և մայիսի 9-ին Ջո Բայդենի հետ բանակցությունների...
Աղբյուր` Panorama.am
09:49
Սուրեն Պետրոսյանին Նոյեմբերյանից տեղափոխել են Երևան. «Տավուշը հանուն հայրենիքի»
Նախօրեին մոտ մեկ տասնյակ քաղաքացիների ոստիկանները բերման էին ենթարկել Այրումից Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհահատվածից, որը սահմանամերձ...
Աղբյուր` Panorama.am
09:34
«Ժողովուրդ». Մարիա Կարապետյանին «հուշումներով» հանձնաժողովի բոլոր ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին
«Հայաստան» խմբակցությունը «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև սահմանազատման և սահմանագծման վերաբերյալ» ԱԺ հայտարարության նախագիծ էր շրջանառության մեջ դրել:
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Փաշինյանը սառնասրտորեն խոստովանել է, որ չի կարող երաշխիքներ տալ տավուշցիներին
«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին կառավարությունում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից Տավուշի մարզի վարչական ղեկավարները...
Աղբյուր` Panorama.am
09:22
Սերժ Սարգսյան. Հայաստանի կառավարիչներն այժմ էլ փորձում են մոռացության մատնել Հայոց ցեղասպանությունը, հայ ժողովրդի պայքարը որակում որպես սպառնալիք պետությանը
«Հայոց ցեղասպանության հարցը սակարկման ենթակա չէ, ո՛չ միջազգային հարթակներում, ո՛չ էլ առավել ևս Հայաստանի ներսում»:
Աղբյուր` Panorama.am
09:22
Ապրիլի 24-ին փոխանակման կետերում դոլարը, ռուբլին և եվրոն էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 24-ին ժամը 09:00-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 385.27 դրամ՝ նախորդ օրվա համեմատ էժանանալով...
Աղբյուր` Panorama.am
09:19
«Ժողովուրդ». 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «36 կգ ոսկու, 293 միլիոն ՌԴ ռուբլու հափշտակման գործով ՀՀ քննչական կոմիտեի քննչական խմբի...
Աղբյուր` Panorama.am
09:17
«Հրապարակ». Որոշ ՔՊ-ականներ Փաշինյանին առաջարկել են Տիգրանաշենը փոխանակել Արծվաշենի հետ, Փաշինյանը մի իսկական թատրոն է սարքել
Տիգրանաշենի հանձնումն անխուսափելի է, իսկ Արծվաշենը թեև թղթի վրա կվերադարձնեն, բայց այնտեղ ոչ մի հայ չի ապրի
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Տարբեր զեկույցներում Մամիկոն Ասլանյանի դեպքը հիշատակվում է որպես քաղաքական բանտարկություն
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ապրիլի 25-ին որոշիչ օր է լինելու շուրջ 2.5 տարի կալանքի տակ գտնվող, «Մամիկոն...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Ժողովուրդ». Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Իշխանությունը, ավելի կոնկրետ՝ վարչապետի աշխատակազմը, 24 մլն 281 հազար դրամ արժողությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները
11:35 24/04/2024

Համլետ Վիրաբյան. Այսօր ես ավելի հաճախ հիշում եմ կարսեցի տատիս պատմությունները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}