Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Նիկողայոս Զմյուռնացի Սքանչելագործի հիշատակության օրը։ Ս. Նիկողայոս Սքանչելագործ Հայրապետը ծնվել է 280թ. Փոքր Ասիայի Լիկիա գավառի Բաթարա քաղաքում (ներկայիս Անթալիա քաղաքի մոտակայքում): Փոքր հասակից կորցնում է մեծահարուստ և բարեպաշտ ծնողներին և մեծանում իր քեռու՝ Նիկողայոս Երեց եպիսկոպոսի խնամքի ներքո: Ավետարանական պատգամը՝ «Վաճառիր քո ունեցվածքը և տուր աղքատներին» (հմմտ. Մատթ. 19:21), իր կյանքի նշանաբանն է դարձնում` խնամելով աղքատներին, հիվանդներին, բանտարկյալներին և որբերին: Ժողովրդի կամքով դառնում է Զմյուռնիայի եպիսկոպոսը: Հալածանքների ընթացքում աքսորվում է, սակայն չի դադարում ամենուր Ավետարանը քարոզել: Խաղաղության վերահաստատվելուն պես՝ վերադառնում է իր աթոռը, մասնակցում 325թ. Նիկիայի տիեզերաժողովին: Մահացել է 326 թվականին:
Qahana.am-ը գրում է, որ ընդհանրական Եկեղեցու ամենասիրված սրբերից է` առավելաբար հայտնի «Սանտա Կլաուս» անվամբ:
Լրահոս
Տեսանյութեր
«Ազատություն քաղբանտարկյալներին». ակցիա՝ Հայաստանում ԵՄ պատվիրակության գրասենյակի դիմաց