Հասարակություն 20:36 09/12/2019 Աշխարհում

Հայաստանում կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով. ՄԱԶԾ

Անհավասարությունը խորը արմատավորված է մեր հասարակությունների, տնտեսությունների և քաղաքականության մեջ։ Այս մասին մանրամասն ներկայացված է ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ:

Չնայած այն էական ձեռքբերումներին, որ գրանցվել են առողջապահության, կրթության ոլորտներում, ինչպես նաև մարդկանց կենսամակարդակի բարձրացման մեջ, շատերի հիմնական կարիքները դեռ մնում են չլուծված՝ ազդելով հասարակությունների վրա և թուլացնելով մարդկանց վստահությունը կառավարության, տարբեր հաստատությունների և միմյանց հանդեպ։ Սակայն հնարավոր է դեռ գործել, որը կլինի ավելին, քան պարզապես վերաբաշխում, տնտեսական և քաղաքական ուժերի տարանջատում և տնտեսական հավասար մրցակցության ապահովում։

Անհրաժեշտ է իրականացնել շարունակական միջոցառումներ հիմնական կարիքները բավարարելու համար, միաժամանակ վերացնելով հաջորդ սերնդի մարդկային զարգացման անհավասարությունները: Սրանք են «Եկամտից առավել, միջինից առավել, առավել քան ներկան․ մարդկային զարգացման անհավասարությունները 21-րդ դարում» (Beyond income, beyond averages, beyond today: Inequalities in human development in the 21st century) խորագրով 2019թ․ Մարդկային զարգացման զեկույցի (ՄԶԶ) հիմնական բացահայտումները, որ ներկայացվեցին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի, Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինի, ինչպես նաև կառավարության, դիվանագիտական համայնքի, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների ներկայացուցիչների մասնակցությամբ։

«Իհարկե կա տնտեսական անհավասարություն, բայց կա նաև անհավասարություն մարդկային զարգացման հիմնական տարրերի մեջ, որոնցից են առողջությունը, կրթությունը, արժանապատվությունը և հարգանքը մարդու իրավունքների նկատմամբ։ Վերջիններս չեն կարող բացահայտվել հաշվի առնելով միայն առանձին եկամտային և հարստության անհավասարությունները։ Վերլուծությունը պետք է դիտարկի անհավասարության դրսևորումները ամբողջ բնակչության համար՝ տարբեր վայրերում և ժամանակի ընթացքում։ Եվ անհավասարության նոր դրսևորումները որոշիչ կլինեն այսօրվա երիտասարդների և նրանց երեխաների կյանքի համար, որոնք առնչվում են 21-րդ դարի երկու հիմնական մարտահրավերների հետ՝ կլիմայի փոփոխություն և տեխնոլոգիական փոխակերպումներ»,- ասաց Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը։ 

2019թ․ ՄԶԶ-ն ներկայացնում է 2018թ․ Մարդկային զարգացման համաթիվը (ՄԶՀ) 189 երկրների և ՄԱԿ-ի կողմից ճանաչված տարածքների համար։ ՄԶՀ-ն ամփոփ միջոց է մարդկային զարգացման երեք հիմանական հարթություններում երկարաժամկետ առաջընթացը գնահատելու համար․ երկարատև և առողջ կյանք, որը չափվում է կյանքի տևողությամբ, գիտելիքի մատչելիություն և արժանապատիվ կենսամակարդակ։ Ճիշտ չէ համեմատել արժեքներն ու դասակարգումները նախկինում հրապարակված զեկույցների տվյալների հետ,  քանի որ հիմքում ընկած տվյալները փոփոխվում են, թարմացվում և հարմարեցվում նպատակակետերին: 

2018թ․ Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը 0․760 է, որի շնորհիվ երկիրը դասակարգվում է մարդկային զարգացման բարձր սանդղակում՝ զբաղեցնելով 81-րդ տեղը 189 երկրների և տարածքների շարքում։ 1990-ից մինչև 2018թթ․, Հայաստանի ՄԶՀ-ի ցուցանիշը աճել է 0.633-ից մինչև 0.760, որը կազմում է 20 տոկոս աճ, կյանքի տևողությունը աճել է 7.1 տարով, ակնկալվող դպրոցական տարիներն աճել են 2.3 տարով, մինչդեռ երկրի  Համախառն ազգային եկամուտը մեկ շնչի հաշվով 1990-2018թթ․ ընթացքում աճել է մոտ 157․7 տոկոսով։

2018թ․ Հայաստանի 0.760 ՄԶՀ-ն բարձր է 0.750 միջին ցուցանիշ ունեցող այն երկրներից, որոնք գտնվում են մարդկային զարգացման բարձր սանդղակում և ցածր է 0.779 միջին արժեքից Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների համեմատ: Ադրբեջանը և Վրաստանը հանդիսանում են Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի այն երկրներից, որոնք մոտ են կանգնած Հայաստանի 2018թ․ ՄԶՀ դասակարգմանը և ունեն որոշ չափով նույնաքանակ բնակչություն:

Վերջիններս դասակարգվում են համապատասխանաբար 87-րդ և  70-րդ տեղերում: Թուրքիան և Իրանը դասակարգվում են 59-րդ և 65-րդ տեղերում, մինչդեռ Ռուսաստանի Դաշնությունը դասակարգվում է 49-րդ տեղում:

2010թ․-ին ներկայացվեց Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթիվը,  որը ՄԶՀ-ն  է՝ հանած անհավասարությունները։ Անհավասարության շտկմամբ մարդկային զարգացման համաթիվը Հայաստանի համար 2018թ․ կազմում է 0.685, արձանագրվել է 9.9 տոկոս կորուստ ՄԶՀ չափման ցուցանիշների բաշխման անհավասարության պատճառով: Ադրբեջանի և Վրաստանի մոտ արձանագրվել է համապատասխանաբար 9.4 և 12.0 տոկոսի կորուստ: Բարձր ՄԶՀ ունեցող երկրների միջին կորուստը անհավասարության հանման դեպքում 17.9 տոկոս է, իսկ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի համար՝ 11․7 տոկոս:  

Վերարտադրողական առողջությանը, հզորացմանն ու տնտեսական գործունեությանը վերաբերող գենդերային անհավասարության տեսանկյունից Հայաստանի գենդերային անհավասարության համաթվի արժեքը կազմում է 0․259, որը 162 երկրների թվում 57-րդն է։ Խորհրդարանական տեղերի 18.1 տոկոսը կանայք են զբաղեցնում, իսկ չափահաս կանանց 96.9 տոկոսն առնվազն ստացել է միջնակարգ կրթություն՝ համեմատած տղամարդկանց 97.6 տոկոսի։ Յուրաքանչյուր 100,000 ծնունդի դիմաց 25.0 կին մահանում է հղիության հետ կապված բարդություններից, իսկ դեռահասների ծնելիության մակարդակը կազմում է 21.5 ծնունդ 15-19 տարեկան յուրաքանչյուր 1,000 կնոջ համար: Աշխատաշուկայում կանանց մասնակցությունը 49.6 տոկոս է, համեմատած տղամարդկանց 69.9 տոկոսի։ Ի համեմատություն՝ Ադրբեջանը և Վրաստանը  դասակարգման սանդղակում զբաղեցնում են համապատասխանաբար 70-րդ և  75-րդ տեղերը:

2018թ․ ՄԶՀ  համաշխարհային վարկանիշում առաջատար հնգյակը  կազմում են Նորվեգիան, Շվեյցարիան, Իռլանդիան, Գերմանիան և Հոնկոնգը։ Նվազագույն ՄԶՀ վարկանիշ ունեն Բուրունդին, Հարավային Սուդանը, Չադը, Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունը, և Նիգերը:

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

13:09
Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասին աշխատի քիչ խոսես. Զգուշացում Չախալյանին
«Ինչ-որ ասում ես, լավ ես անում, ոստիկանների մասով  ընդհանրապեսաշխատի քիչ խոսես, ոչ լավ, ոչ վատ»,-կառավարության շենքի դիմաց...
Աղբյուր` Panorama.am
12:58
Գիշերամիզություն ունեցող զինծառայողները չեն խուսափի զինծառայությունից.Սուրեն Պապիկյան
«Առանց կլինիկական դրսևորումների և ախտաբանական փոփոխությունների կիստաներ ունեցող կամ առանց վարքային խանգարումների մանկավարժական բարձիթողի...
Աղբյուր` Panorama.am
12:34
Վահագն Չախալյան. Մեր պայքարը լինելու է շարունակական, մինչև կանգնեցնենք Նիկոլին
«Stop Նիկոլ», «Բավ է», «Ոչ միջանցքին» գրություններով ցուցապաստառներով, «Հայաստան»...
Աղբյուր` Panorama.am
12:10
Սամվել Վարդանյանին տնային կալանքի տակ թողնելու իշխանության որոշումը շատ խորամանկ է. Փաստաբան
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը, արձագանքելով Սամվել Վարդանյանի խափանման միջոցի վերաբերյալ դատարանի որոշմանը, գրում է. «Փաստորեն էս...
Աղբյուր` Panorama.am
11:55
Team-ը դարձել է CaseKey կրթական ակադեմիայի գործընկերը
Team Telecom Armenia-ն դարձել է CaseKey բիզնես խնդիրների լուծման միջազգային մրցույթի մաս կազմող CaseKey ակադեմիայի գործընկերը։ Համագործակցության...
Աղբյուր` Panorama.am
11:44
Ռուբեն Մելիքյան. Վաղը Սամվելին հրավիրել են հարցաքննության
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրում է. «1) Դատարանի որոշումը հրապարակվեց երեկ գիշերը՝ ժամը 1:30: Սամվելը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։...
Աղբյուր` Panorama.am
11:19
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
«Այն մեզ հստակ հուշում է, որ մոտ ապագայում սպասվում են մեզանից անկախ, սակայն մեզ համար անբարենպաստ իրադարձություններ»
Աղբյուր` Panorama.am
11:18
Իսկ ինչու Արցախը մենք չենք գնահատում, ինչպես որ ծախել են՝ դոլար-դրամով
Հայաստանում իրավաբան կա՞։ Ճեմ ասում՝ չալարող, ասում եմ՝ մեծ գործերի ունակ։ Ադրբեջանցիները քանդում են զավթած Արցախի հուշարձանները, շենքերը,...
Աղբյուր` Panorama.am
11:15
Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ
Երիտասարդական մետրոյի հարևանությամբ տեղի ունեցող բողոքի ակցիայի վայր ժամանեցին մեծ թվով կարմիրբերատավոր ոստիկաններ։ Նրանք ակցիայի մասնակիցներին...
Աղբյուր` Panorama.am
11:12
Փառապանծ անցյալով հիմնարկից մնացին միայն իզն ու թոզը
Արթուր Խաչատրյանը գրում է, որ լուրջ, շատ լուրջ հիմնարկ էր։
Աղբյուր` Panorama.am
11:04
Ակցիայի մասնակիցներից մեկը վատացավ. «Ձեր շոուն արեք, գնացեք»
Կարգազանցության պատրաստ մի քանի տասնյակ քաղաքացիներ Վարդան Ղուկասյանի կոչով Երիտասարդական մետրոյի մոտ են։ Ակցիայի մասնակից կանանցից մեկը...
Աղբյուր` Panorama.am
10:59
Անթիլիասում կկայանա «Ցեղասպանություն և Արցախ» միջազգային համաժողով՝ Հայաստանից ու աշխարհից գիտնականների մասնակցությամբ
«Շատ կարևոր աշխատաժողով է լինելու Հայաստանից ու աշխարհից հայտնի գիտնականների մասնակցությամբ»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմինե Տիգրանյանը։
Աղբյուր` Panorama.am
10:57
Քաղաքացիները փակեցին Աբովյան փողոցը
ԴՕԿ-ի հիմնադիր Վարդան Ղուկասյանի կոչով մի քանի քաղաքացիներ, որոնք հավաքվել էին Մետրոյի Երտասարդական կայարանի հարևանությամբ, փակեցին Աբովյան...
Աղբյուր` Panorama.am
10:49
Ապրիլի 18-ին փոխանակման կետերում դոլարը և ռուբլին էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 18-ին ժամը 10:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.69 դրամ՝ էժանանալով 1.73 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
10:30
«Փաստ». Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է
«Փաստ» օրաթերթը գրում է. Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
10:17
Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակունքները հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության ներքո. Զեկույց
Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամն զեկույց է հրապարակել «Փաստահավաք աշխատանքներ Հայաստանի Տավուշի մարզում» թեմայով։
Աղբյուր` Panorama.am
10:14
ՔԿ-ն մանրամասներ է ներկայացրել Սամվել Վարդանյանի գործից
Երևան քաղաքում, երթուղային տրանսպորտում ապրիլի 15-ին տեղի ունեցած առերևույթ խուլիգանության դեպքի առթիվ Քննչական կոմիտեի ԵՔՔՎ ծանր...
Աղբյուր` Panorama.am
09:47
Արցախում ամենօրյա պարբերությամբ ոչնացվում է համաշխարհային քաղաքակրթություն
Հուշարձանների և տեսարժան վայրերի միջազգային օրն է
Աղբյուր` Panorama.am
09:42
«Գրքի աշխարհ»-ը չկառուցելու դիմաց մոտ 236 քմ տարածքով գույք է վերադարձվել պետությանը. Դատախազություն
Երևան քաղաքի Կողբացի փողոցի 36/3 հասցեում կառուցված համալիրի 1-ին հարկից՝ 127.8 քմ մակերեսով և 2-րդ հարկից՝ 108 քմ մակերեսով տարածքների...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Անահիտ»-ի մրցանակակիրները
Տղամարդու լավագույն դերակատարման է ճանաչցել Մայիս Սարգսյանին, կնոջ լավագույն դերակատար՝ Նարինե Գրիգորյանը
Աղբյուր` Panorama.am
09:31
Սերգեյ Մելքոնյան. Օրինաչափություն է՝ չկա հայ բնակչություն, չկա ռուսական ներկայություն
«Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումն անակնկալ չէր։ Ինձ համար այն, ինչ կատարվում է, ևս մեկ անգամ հաստատում է դարերի օրինաչափությունը՝...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իշխանության խոսքի հանդեպ տավուշցիները հավատ չունեն այլևս և որոշել են սպասել քայլերին
«Հրապարակ» թերթը գրում է. ««Ինչ հարց որ ներկայացրել էինք, էդ հարցի պատասխանը եկել էր տալու։ Մենք տարբերակ էինք...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Ժողովուրդ». Իշխանությունները իրենց «սրտի» կառուցապատողներից որ մեկի մոտ էլ փորձեն ստուգում իրականացնել, կբացահայտեն ավելին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի ընտանիքին պատկանող «Բիդեք» ՍՊԸ-ում...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Փաստ». «Գող-գող գալիս-գնում են». Հոգևորականը Փաշինյանի՝ Ոսկեպար այցի մասին
«Փաստ» թերթը գրում է. «Երեկ Նիկոլ Փաշինյանը նորից գնացել է Ոսկեպար՝ հանդիպելու տեղի բնակչության հետ: Մեր...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Ժողովուրդ». Ո՛չ պետությունը, ո՛չ համակարգը, ո՛չ էլ ՊԵԿ-ը պատրաստ չէին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրերս ՊԵԿ-ը հատարարեց, որ 2023 թվականի եկամտային հարկի տարեկան հաշվարկ-հայտարարագրի...
Աղբյուր` Panorama.am
09:08
«Հրապարակ». Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Հրապարակ» թերթը գրում է. «Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների դուրսբերման մասին տեղեկությունները երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:05
«Փաստ». Իշխանությունը փաստացի խաբեց միջազգային գործընկերներին՝ հարվածի տակ դնելով երկրի վարկանիշն ու հեղինակությունը
«Փաստ» թերթը գրում է. «Սահմանադրական դատարանը որոշել է վերսկսել Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր Սուրեն Անտոնյանի դիմումի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Ժողովուրդ». Իրավապահ համակարգը փորձել է կապ հաստատել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ապրիլի 16-ին իրավապահ համակարգը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Օսկանյանի վերադարձը նախատեսվում է ապրիլի 24-25-ին
«Հրապարակ» թերթը գրում է. «Հայաստանի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանի գլխավորած՝ Արցախի ժողովրդի հիմնարար...
Աղբյուր` Panorama.am
08:59
«Փաստ». Բայդենի վարչակազմին այլ բան չի մնում, քան հայացքներն ուղղել դեպի Հարավային Կովկաս
«Փաստ» թերթը գրում է. «Հարավային Կովկասում իրավիճակը թեժանում է, ակնհայտ է, որ Արևմուտքը շտապում է և փորձում է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան
14:50 17/04/2024

Սամվել Վարդանյանի նկատմամբ կատարվել է ծանր հանցագործություն. Խուդոյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}