Մահացել է ռեփեր Juice WRLD-ը
22-ամյա ռեփեր Juice WRLD-ը մահացել է Չիկագոյի Միդուեյ օդանավակայանում, ամենայն հավանականությամբ, սրտի տագնապից։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, Կալիֆորնիայից Չիկագո թռիչքից հետո երգչի մոտ նկատել են արյունահոսություն բերանից, նրան շտապօգնությունով տարել են։ Juice-ը, որի իրական անունը Ջարադ Էնթոնի Հիգգինս է, գիտակցության մեջ է եղել, երբ նրան հասցրել են հիվանդանոց, սակայն կարճ ժամանակ անց բժիշկները հայտարարել են ռեփերի մահվան մասին։
Juice Wrld-ը հայտնի է դարձել 2018 թվականին, երբ ստեղծվել է Lucid Dreams երգը, որը հիթ-շքերթների առաջին տեղերն է գրավել։ Նրա մյուս՝ All Girls Are the Same երգը հիթ է դարձել, երբ հիփ-հոփ կատարող Lil Yachty-ն թողարկել է դրա ռեմիքսը։
Հիգգինսն իր բեմական կեղծանունը ընտրել է ոգեշնչված լինելով հիփ-հոփ կատարող Թուփաք Շաքուրի «Հեղինակություն»՝ Juice ֆիլմում խաղացած դերից։