Քաղաքական 11:00 09/12/2019 Հայաստան

Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ դարձել

«Հայաստանի վարչապետ ընտրվելուց շատ չանցած, հնարավոր է մի քանի օր անց  հայտարարել եմ, որ Հայաստանում այլևս չկա համակարգային կոռուպցիա,  ես ուզում եմ այսօր վերահաստատել դա»,-  «Կոռուպցիայի դեմ պայքարը՝ հանուն կայուն զարգացման նպատակների» թեմայով փորձագիտական քննարկմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա պարզաբանեց, թե ինչ նկատի ունի հանակարգային  կոռուպցիա ասելով. «Իմ պատկերացմամբ, համակարգային կոռուպցիան այն է, երբ որ կոռուպցիոն օղակներում գոյություն ունեցող յուրաքանչյուր հասույթ, գումար, որոշակի չափաբաժիններով  հոսում է դեպի վերև և հասնում է մինչև ամենավերևները: Կարող եմ վերահաստատել, ուրախ եմ և հպարտ արձանագրելու համար, որ Հայաստանում համակարգային կոռուպցիա չկա, բայց դա չի նշանակում, թե Հայաստանում չկան կոռուպցիոն երևույթներ: Բայց շատ կարևոր է արձանագրել, որ Հայաստանում կոռուպցիան արմատախիլ անելու քաղաքական կամք կա»:

Վարչապետի խոսքով, նույնիսկ ամենամերձավոր թիմի անդամները, ամենամերձավոր քաղաքական ընկերները չեն ունենալու որևէ ներում և բեկում կոռուպցիայի մեջ ներքաշվելու և ներգարվելու պարագայում: 

«Կոռուպցիան սարսափելի դեմքով, պոզով, պոչով կենդանի չէ, երբեմն ունի բավականին գրավիչ, հաճելի, նույնիսկ գայթակղող տեսք և արտաքին: Այս առումով խնդիրն ավելի է բարդանում: Քաղաքական ամենաբարձր մակարդակում արձանագրել ենք, որ ուղղակի կոռուպցիայի մեզ հայտնի և ակնհայտ ձևերի նկատմամբ արգելքներ սահմանելը չի նշանակում երաշխավորված լինել  կոռուպցիայի մեջ ներքաշվելուց»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: 

Նա նշեց՝ վերջերս արձանագրել է, որ վարչապետին բարևելը կոռուպցիոն իմաստով ազատ փոխարկելի  արժույթ է, կարելի է օգտագործել բոլոր ոլորտներում, նաև կոռուպցիոն ոլորտներում.  «Օրինակ, կարելի է վարչապետին բարևել, հաջորդ քայլով շտապել «տարադրամի փոխանակման շուկա» և հնարավորինս արագ այդ բարևելը կանխիկացնել: Այս է պատճառը, եթե հանկարծ նկատեք, որ բարևների և ընդունելությունների առումով ժուժկալ եմ դարձել, հանկարծ չմտածեք, թե մեծամտացել եմ, դա է պատճառը: Պարզապես այս մեկուկես տարվա գործունեության ընթացքում հասկացել եմ, որ նույնիսկ բարևի և ընդունելությունների մեջ  պետք է շատ զգույշ լինել, նախ համոզվել, թե այդ ազատ փոխարկելի արժույթն ինչպես, որտեղ, ինչ նպատակներով է կանխիկացվելու: Ես ինձ համարում եմ կոռուպցիայի հետ գենետիկորեն անհամատեղելի քաղաքական գործիչ, մարդ, անհատ»:

Վարչապետն  ասաց, որ կոռուպցիայի ոլորտում իրենց համար չկա նախորդ, ներկա իշխանություն, իրենց  համար կրկնակի անընդունելի է այսօր գործող, իր կողմից որևէ պաշտոնի նշանակված անձի կողմից կոռուպցիայի մեջ ներքաշվելը, բացառված է, որ իրենք որևէ կոմպրոմիս ունենան կոռուպցիայի հետ:

«Հայաստանում պետք է կոռուպցիան արմատախիլ արվի ամբողջապես»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

16:40
Դիզայները պայուսակներ է պատրաստում «կատուներից»
Ճապոնացի նկարչուհի Պիկո Միհոն պատրաստում է պայուսակներ, որոնք շատերին զարմացնում են, շատերն էլ համարում են վախեցնող: Պայուսակները նման են...
Աղբյուր` Panorama.am
16:27
Իսպանիայում բժշկական դիմակների պահանջարկը աճել է 8000%-ով
Իսպանական դեղատներում, նոր կորոնավիրուսի տարածման վախի պատճառով բժշկական դիմակների պահանջարկն աճել է 8000%-ով: Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
16:19
Տնտեսական քաղաքականության մեջ գաղափարախոսություն չկա. Մինասյան
Վիճակագրական ծառայության ներկայացրած ցուցանիշները նայելիս առաջին հայացքից թվում է՝ առաջընթաց ունենք, բայց ընդհանուր գնահատմամբ մեր տնտեսությունը...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ռուս տուրօպերատորները կորուստներ ունեն կորոնավիրուսի պատճառով
Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիան (ATOR) գնահատել է կորոնավիրուսի տարածման պատճառով  Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության...
Աղբյուր` Panorama.am
16:04
Արցախի նախագահի կին թեկնածուները
Արցախում գարնանը սպասվող համապետական ընտրություններին Արցախի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար 12 տղամարդու կողքին պայքարի մեջ է նաև 2 կին...
Աղբյուր` Panorama.am
15:56
«Ականատես». Որքա՞ն գումար է նվիրաբերվել «ՔՊ» կուսակցության բանկային հաշվեհամար (ներ) ին և ում կողմից
«Ականատես» դիտորդական առաքելությունը տարածել է հայտարարություն սահմանադրական հանրաքվեի թափանցիկության և հաշվետվողականության...
Աղբյուր` Panorama.am
15:47
Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերը հասել է 34-ի
Իրանում կորոնավիրուսից մահացության դեպքերի թիվը հասել է 34-ի, հայտնաբերվել է հիվանդության վարակման 388 դեպք: Այս մասին հայտնել է Իրանի...
Աղբյուր` Panorama.am
15:40
Արցախի ԱԳՆ. Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է հայերի նկատմամբ այլատյացության սերմանման քաղաքականությունը
Արցախի Հանրապետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հանդես է եկել հայտարարությամբ Սումգայիթում հայերի...
Աղբյուր` Panorama.am
15:32
Լրագրողական կազմակերպություններ. Քր.Օր-ում առաջարկվող փոփոխությունը կարող է լրջորեն վտանգել արտահայտվելու ազատությունը
Լրագրողական և իրավապաշտպան 11 կազմակերպություններ համատեղ հայտարարություն են տարածել Արդարադատության նախարարության առաջարկած՝ Քրեական օրենսգրքի...
Աղբյուր` Panorama.am
15:26
Կորոնավիրուսի երկրորդ դեպքը՝ Վրաստանում
Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման երկրորդ դեպքը: sputnik-georgia.ru-ի հաղորդմամբ, այդ մասին հայտարարել է Հիվանդությունների...
Աղբյուր` Panorama.am
15:17
Անի Սամսոնյան. Ինչ են թաքցրել ՀՀ դատախազությունը և Երևանի քաղաքապետարանը
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ներկայացնում է տեղեկատվություն այն մասին, թե ինչ փաստեր են թաքցրել ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
15:13
Կորոնավիրուսը հասավ Ադրբեջան
Ադրբեջանը հաստատել է կորոնավիրուսի առաջին դեպքը։ Այս մասին գրում է gazeta.ru-ն։ Ըստ նախնական տեղեկությունների, հիվանդը ՌԴ քաղաքացի է։...
Աղբյուր` Panorama.am
15:11
Հելեն Միրենը Բեռլինալեում պատվավոր «Ոսկե արջ» է ստացել
Դերասանուհի Հելեն Միրենը Բեռլինի կինոփառատոնի «Ոսկե արջ» մրցանակի է արժանացել նվաճումների համար: Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
15:02
Պուտինն ու Էրդողանը Իդլիբի խնդրի շուրջ հեռախոսազրույց են ունեցել
Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել։ Այս մասին գրում է gazeta.ru-ն՝ վկայակոչելով...
Աղբյուր` Panorama.am
15:00
Մխիթարյանին Բելգիայում անակնկալ են մատուցել երկրպագուները
Սոցիալական մեդիայով տեսանյութ է տարածվել՝ ինչպես են հայ երկրպագուները խաղից հետո վանկարկում Մխիթարյանի անունը: Հենրիխը մոտենում է...
Աղբյուր` Panorama.am
14:54
ՊՎԾ -ն ուսումնասիրել է Մանկավարժական համալսարանի 2016-2019 թթ. ֆինանսատնտեսական գործունեությունը
ՀՀ պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է իրականացրել «Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական...
Աղբյուր` Panorama.am
14:49
Թուրքիան այլևս չի կանգնեցնի սիրիացի միգրանտների հոսքը դեպի Եվրոպա․ թուրք պաշտոնյա
Թուրքիան որոշել է այլևս չկանգնեցնել սիրիացի փախստականների՝ ցամաքով և ծովով Եվրոպա հասնելը։ Այս մասին նախօրեին Reuters-ին ասել է մի թուրք...
Աղբյուր` Panorama.am
14:38
Տիգրան Հարությունյանը՝ Աէրոֆլոտ Օփենի B մրցաշարի հաղթող
Մոսկվայում ավարտվեց Աէրոֆլոտ օփեն շախմատի միջազգային մրցաշարը: B խմբում հաջողության հասավ Տիգրան Հարությունյանը: Նա տոնեց 5 հաղթանակ, 4 խաղ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Beeline. Երևանի երեք ավագ դպրոցում մեկնարկում են կոդավորման արտալսարանային դասընթացներ
Հայաստանում Beeline-ը և Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակը սկսում են «Կոդավորման հմտություններ. կամրջելով ներկան և ապագան»...
Աղբյուր` Panorama.am
14:24
Թուրքիայի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը մեր զորքի տեղն իմանալով է հարված հասցրել»
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ։ Նա նշել է, որ Ռուսաստանը թուրքական զինուժի տեղակայման...
Աղբյուր` Panorama.am
14:13
Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի թավջութակահարները միջազգային մրցույթներից վերադարձել են մրցանակներով
Մարտունի Կոստանդյանի խոսքով, բազմաթիվ անգամ են ապացուցել, որ իրենց դպրոցը տալիս է միանշանակ պրոֆեսիոնալ, լուրջ կրթություն, որն ընդունելի և հարգելի է աշխարհում:
Աղբյուր` Panorama.am
14:01
«Ժառանգություն». Աշխատավարձի բարձրացումը եղել է ծայրահեղ անհամաչափ և աչառու
«Ժառանգություն» կուսակցությունը տարածել է հայտարարություն՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 2018...
Աղբյուր` Panorama.am
13:53
Մխիթարյան. Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին
«Մենք պատրաստ ենք հաջորդ փուլին»,- Twitter-յան իր էջում գրել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ, իտալական...
Աղբյուր` Panorama.am
13:49
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել հուշարձանագետ Սամվել Կարապետյանի մահվան կապակցությամբ։ Վարչապետի աշխատակազմի փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
13:43
Լոռին երկկողմ համաձայնությամբ խզել է աշխատանքային պայմանագիրը իր ֆուտբոլիստի հետ
«Լոռին» և Խուլիան Մենդոսան երկկողմ համաձայնությամբ խզել են աշխատանքային պայմանագիրը։ Ակումբը շնորհակալություն է հայտնում...
Աղբյուր` Panorama.am
13:31
Բանակը պետք է իր էլիտար բնույթը վերականգնի. Քոչարյան
«Փետրվարը բանակի համար ծանր ամիս էր, սա սև փետրվար էր»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
13:24
Մարտիրոս Սարյանի ծննդյան օրն է
«Մարդկային ամենակարևոր արժանիքը բարությունն է: Բարին լույսն է...»:
Աղբյուր` Panorama.am
13:17
ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի աշխատակիցներն աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են ներկայացրել
«ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենին  կենտրոնի աշխատակիցներն այսօր աշխատանքից ազատման կոլեկտիվ դիմում են...
Աղբյուր` Panorama.am
13:11
ԵՄ-ն ընդլայնում է Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները՝ Կիպրոսում հորատումների համար
Եվրամիությունը (ԵՄ) որոշել է ընդլայնել Թուրքիայի դեմ կիրառվող պատժամիջոցները: Պատճառն այն է, որ Թուրքիան Արևելյան Միջերկրականում նավթի և գազի...
Աղբյուր` Panorama.am
13:02
Չինաստանից ուղարկված առաջին մարդասիրական օգնությունը հասել Իրան
Այսօր  Թեհրանում Չինաստանի դեսպան Չան Հուան հայտնել է, որ Իրան է ժամանել Չինաստանից բժշկական և հումանիտար օգնության առաջին խմբաքանակը՝...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին
16:42 25/02/2020

Սերժ Սարգսյանը շնորհակալություն հայտնեց դատարանի դիմաց հավաքված իր աջակիցներին

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}