ՀՀԿ-ականը, ԲՀԿ-ականն ու ՊԵԿ փոխնախագահի հայրը ընտրվեցին գյուղապետեր
Դեկտեմբերի 8-ին համայնքապետի ընտրություններ կայացան 12 գյուղերում։ Դրանցից երկուսում արտահերթ կարգով գյուղապետ ընտրեցին։
Առավել թեժ էր մրցակցությունը Արարատի մարզի Տափերական համայնքում։ Արտահերթ ընտրություններում գյուղապետի պաշտոնի համար պայքարում էր 8 թեկնածու։ Առավել շատ՝ 441 ձայներ ստացել է Կարեն Խաչատրյանը։ Նա համայնքապետարանի գլխավոր հաշվապահն էր։ Քվեարկելու իրավունք ունեցող 3 072 քաղաքացուց ընտրությանը մասնակցել է 1 775-ը։
Արագածոտնի մարզի Ավան համայնքում արտահերթ ընտրություններում 207 ձայնով ընտրվել է անկուսակցական Գևորգ Գալստյանը։ Նա գյուղի միջնակարգ դպրոցում աշխատում է որպես մանկավարժ։ Այստեղ առաջադրված էր երեք թեկնածու։
Նույն մարզի Կոշ համայնքում ընտրվել է 689 ձայնով վերընտրվել է գործող գյուղապետ Աշոտ Ենգիբարյանը։
Արագածոտնի Հակո գյուղում 25 կողմ, 10 դեմ ձայնով վերընտրվել ՀՀԿ-ական գործող գյուղապետ Սերյոժա Չաչոյանը։ Նա միակ թեկնածուն էր։
Զարինջայում միակ թեկնածուի օգտին քվեարկել է 203 ընտրող, դեմ՝ 4։ Նա էլ գործող գյուղապետն է։
Արմավիրի մարզի Նորապատ համայնքում գործող գյուղապետն է վերընտրվել։ Միակ թեկնածու Վահրամ Խաչատրյանի օգտին քվեարկել է 392 մարդ, քվեարկությանը ընտրելու իրավունք ունեցող 1 820 քաղաքացուց մասնակցել է 403-ը։
Վ. Խաչատրյանն առաջին անգամ գյուղապետ է ընտրվել 2016-ին, անկուսակցական է։ Մինչ համայնքի ղեկավար ընտրվելն այլ աշխանքային գործունեություն չի ունեցել։
Արմավիրի մարզի Ալաշկերտ համայնքում ընտրվել է 2008-ից գործող գյուղապետ Կարեն Հովհաննիսյանը։ Միակ թեկնածուի օգտին քվեարկել է 603 ընտրող, դեմ՝ 17 ընտրող։ Ըստ մամուլի, նա ՊԵԿ փոխնախագահ Էդվարդ Հովհաննիսյանի հայրն է։
Գեղարքունիքի Զովաբար համայնքում 357 քվեով ընտրվել է Խաչիկ Բաղդասրայնը։ Այստեղ ապայքորում էր երեք թեկնածու։
Կոտայքի մարզի Ողջաբերդ գյուղում մի քանի տասնյակ ձայնի առավելությամբ հաղթանակ է տարել ԲՀԿ-ական թեկնածու Նորայր Մելքոնյանը։ Նա գործող գյուղապետն է։
Լոռու մարզի Անտառամուտ համայնքում էլ կշարունակի պաշտոնավարել գործող գյուղապետը։ Միակ թեկնածու Արայիկ Գևորգյանի օգտին քվեարկել է 104 ընտրող։
Հարակից հրապարակումներ`
- Թլիկում միակ թեկնածուն չի ընտրվել
- Գործող գյուղապետերի «մրցակիցները» ինքնաբացարկներ են հայտնել
- Դեկտեմբերի 8-ին ընտրություններ կանցկացվեն 12 համայնքներում