Իրավունք 15:05 09/12/2019 Հայաստան

Ձերբակալվել են մաքսային ծառայության պաշտոնյաներ

Հայաստանի  տարածքում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող մի շարք հարկ վճարողներ, իրենց ստվերային շրջանառությունը թաքցնելու և առանձնապես խոշոր չափերով հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու դիտավորությամբ, օգտվելով երրորդ երկրից ՀՀ ժամանող քաղաքացիների համար սահմանված ուղեկցող բեռի՝ մինչև 25 կգ թույլատրելի չափի հնարավորությունից, նյութական շահագրգռվածության դիմաց հավաքագրել են ՀՀ քաղաքացիներից բաղկացած տարբեր խմբեր: Այս տվյալները պարզել են ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և 312-րդ հոդվածի 1-ին մասով քննվող քրեական գործի նախաքննությամբ։

ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից նշում են, որ յուրաքանչյուր քաղաքացուն խոստանալով և վճարելով շուրջ 10.000 ՀՀ դրամ վարձավճար՝ վերոհիշյալ անձինք Թուրքիայի Հանրապետությունից իրականում ձեռնարկատիրական նպատակներով պատվիրված և ստացված ապրանքների մեծածավալ առևտրային խմբաքանակները տարանցիկ երկրում՝ Վրաստանում, բեռնավորել են իբրև թե տուրիստական տրանսպորտային միջոցներում և կցել նույն քաղաքացիներին: Այնուհետև նշված եղանակով ապրանքները ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետով տեղափոխվել են Հայաստան, մաքսային կետում հայտարարագրվել որպես այդ քաղաքացիների անձնական ուղեկցող բեռ ու հանձնվել պատվիրատու սուբյեկտներին:

Քրեական գործով կատարված նախաքննությամբ պարզվել է նաև, որ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք շահադիտական նպատակներով պաշտոնեական դիրքն օգտագործել են մաքսային ծառայության շահերին հակառակ: Մասնավորապես` չեն կատարել ներկրվող ապրանքների նկատմամբ օրենքով սահմանված կարգով մաքսային պատշաճ հսկողություն իրականացնելու, այդ թվում` իրավախախտման դեպքերը հայտնաբերելու, արձանագրելու և բացառելու ուղղությամբ իրենց պարտականությունները: Այս պայմաններում Թուրքիայից Հայաստան ներկրված և վաճառքի համար նախատեսված ապրանքները պաշտոնատար անձանց թողտվությամբ օրենքով սահմանված կարգով չեն մաքսազերծվել, և դրանց մուտքը չի փաստաթղթավորվել:  Արդյունքում՝ Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի պաշտոնատար անձանց գործողությունների հետևանքով հեղինակազրկվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, և էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է նաև, որ 2019թ. հուլիսից Արևելյան մաքսատուն-վարչության Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետ-բաժնի մի խումբ պաշտոնատար անձինք, նույն հանցավոր գործունեությունն իրականացնելու նպատակով, նախնական համաձայնության են եկել մի շարք քաղաքացիների հետ: Մասնավորապես` նրանց օգտին ՀՀ ներկրվող ապրանքների նկատմամբ մաքսային ձևակերպման հարցերի հետ կապված իրենց լիազորությունների շրջանակում կատարել են ակնհայտ ապօրինի գործողություներ, ինչպես նաև անգործություն են ցուցաբերել իրենց վերապահված մաքսային հսկողության գործառույթների նկատմամբ: Այս ամենի դիմաց քաղաքացիներից պարբերաբար ստացել են տարբեր չափերով կաշառք:

Նշված քրեական գործով տրված քննչական հանձնարարության շրջանակում ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների կողմից ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և ՊԵԿ քննչական վարչությունում քրեական գործով կազմավորված քննչական խմբում ընդգրկված քննիչների ու ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության ծառայողների հետ համատեղ իրականացված քննչական և օպերատիվ գործողությունների արդյունքում հայտնաբերվել ու ձերբակալվել են վերոնշյալ հանցավոր արարքների կատարման մեջ կասկածվող մաքսային ծառայության  պաշտոնատար 6 անձինք և 2 քաղաքացի:

Ըստ աղբյուրի, խուզարկություններ են կատարվել Գոգավան-Պրիվոլնոյե մաքսային կետում, ձերբակալվածների բնակարաններում, ինչպես նաև նրանց վարած տրանսպորտային միջոցներում, ինչի արդյունքում հայտնաբերվել և առգրավվել են քրեական գործի համար կարևոր ապացուցողական նշանակություն ունեցող իրեր, քաղաքացիների անձնագրեր և պաշտոնական տարաբնույթ փաստաթղթեր:

Պետական եկամուտների կոմիտեն կարևորում է կոռումպացված աշխատակիցներին բացահայտելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերը` միաժամանակ հորդորելով քաղաքացիներին զերծ մնալ անօրինական եղանակով, այդ թվում` առանց օրենքով սահմանված պատշաճ ձևակերման ընթացակարգի և հայտարարագրման կամ հանցավոր գործունեություն իրականացնող անձանց կողմից կազմված խմբերում ընդգրկվելու եղանակով ՀՀ տարածք ապրանքներ ներմուծելուց:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

16:02
Մյասնիկյան գյուղի 34-ամյա բնակիչը ձերբակալվել է
համագյուղացուն դանակահարելու կասկածանքով
Աղբյուր` Panorama.am
15:58
Նոր Հաճնում հրդեհ է բռնկվել բենզալցակայանում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 12-ին, ժամը 13:16-ին տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Աբովյան քաղաքի կամրջի...
Աղբյուր` Panorama.am
15:32
«Ռուսաստանի հետ սահմանները բացելու վերաբերյալ բանակցություններ են ընթանում»
«Դուք կամ վարչապետը բանակցություններ ունեցե՞լ եք Վրաստանի հետ՝ ցամաքային սահմանը բացելու վերաբերյալ, որպեսզի ՀՀ քաղաքացիներն իրենց...
Աղբյուր` Panorama.am
15:21
Ակցիա. Իշխանությունը թքած ունի մարդկանց վրա
Ռուսաստանում բնակվող, արտագնա աշխատանքի մեկնող ՀՀ քաղաքացիները, որոնք ինչ-ինչ պատճառներով մինչ արտակարգ դրությունը եկել են Հայաստան, ...
Աղբյուր` Panorama.am
15:07
Սպասվում է քամու ուժգնացում, նաև կարկուտ
Հանրապետության տարածքում օգոստոսի 12-ի ցերեկը, 13-17-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
15:03
Կվերացվի անձնական ավտոմեքենաներում դիմակ կրելու պահանջը, գրադարաններն ու թանգարանները կբացվեն. պարետ
«Այս փուլում մեր մարտավարությունը խարսխվում է երկու առանցքային սկզբունքի վրա՝ առաջինը՝ սովորել ապրել նոր տիպի կորոնավիրուսի պայմաններում և...
Աղբյուր` Panorama.am
14:41
«Լուսավոր Հայաստան»-ը «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ կներկայացնի
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը կներկայացնի «Արտակարգ դրությունը վերացնելու մասին» ԱԺ որոշման նախագիծ։...
Աղբյուր` Panorama.am
14:33
258 պացիենտ գտնվում է ծանր, 57-ը՝ ծայրահեղ ծանր վիճակում. Ավինյան
Խորհրդարանում մեկնարկել է հատուկ նիստ, որի օրակարգում արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու հարցն է։ Նիստի մեկնարկին ՀՀ պարետ,...
Աղբյուր` Panorama.am
14:28
Տիգրան Աբրահամյան. Միջնորդները մեծ անելիք ունեն Թուրքիայի ախորժակը զսպելու և Ադրբեջանին քաղաքական դաշտ վերադարձնելու ուղղությամբ
Ադրբեջանի և Թուրքիայի հայտարարած համատեղ զորավարժությունները, որոնք պաշտոնապես նախատեսված էին անցկացնել հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը, փաստացի...
Աղբյուր` Panorama.am
14:21
Այս գիշեր ականատես կլինենք գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի
Օգոստոսի 12-13-ին կարող եք ականատես լինել շատ գեղեցիկ երկնային երևույթի՝ Պերսեիդների ասուպային հոսքի: Բյուրականի աստղադիտարանից մանրամասնում...
Աղբյուր` Panorama.am
14:14
Ողբերգական ավտովթարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Մեղրի-Երևան ավտոճանապարհի 199-րդ կմ հատվածում օգոստոսի 9-ին՝ ժամը 16.00-ի սահմաններում իրար են բախվել «Մերսեդես-Բենց Ակտրոս 4141»...
Աղբյուր` Panorama.am
14:07
Անցած գիշեր Բելառուսում եղած բողոքի ցույցերից հետո ավելի քան 50 մարդ հոսպիտալացվել է
Երեկ Մինսկում տեղի ունեցած բողոքի ցույցերից հետո ավելի քանի հիսուն մարդ՝ տարբեր վնասվածքներով հոսպիտալացվել է, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
13:57
Youtube-ում Թուրքիայի հայերի ու հայաստանցի միգրանտների դեմ բռնություն կիրառելու կոչով տեսանյութ է հայտնվել
Youtube սոցիալական ցանցում հուլիսի 31-ին մի տեսանյութ է հրապարակվել, որում հայերի նկատմամբ բազմաթիվ վիրավորական արտահայտություններ է հնչեցվում...
Աղբյուր` Panorama.am
13:48
Թուրքիայում փոխնահանգապետը սպանել է մորն ու եղբորը
Թուրքիայի Հաթայ նահանգի փոխնահանգապետ և Աֆրինի հարցերով պատասխանատու Թոլգա Փոլաթը ժառանգության թեմայով ծագած վիճաբանության ժամանակ սպանել է...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթանում է «Սասնա ծռերի» գործով դատական նիստը։ Այն նախագահում է դատավոր...
Աղբյուր` Panorama.am
13:28
Փաստաբանն ահազանգում է. Մանվել Գրիգորյանին առանց դատ ու դատաստանի դատապարտել են դանդաղ մահվան
«Մանվել Գրիգորյանն առողջության վերականգնման հետ կապված բուժում չի ստանում, քանի որ հիվանդությունների ավելացման և վատթարացման պայմաններում...
Աղբյուր` Panorama.am
13:21
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 14 նոր դեպք: Այս մասին հայտնում է վրացական «Առաջին ալիք»-ը։ Այսպիսով, այս պահի դրությամբ...
Աղբյուր` Panorama.am
13:13
Վարչապետի օգնականի պատասախանները բարկացրեցին ակցիայի մասնակիցներին
Հայաստանից Ռուսաստան գնալու հնարավորություն ընձեռնելու պահանջով կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա իրականացնող Հայաստանի քաղաքացիների հետ...
Աղբյուր` Panorama.am
13:05
Թրամփը խոսել է աշխարհի ամենամեծ խնդրի մասին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բարձր է գնահատել միջուկային զենքի վերաբերյալ ռուսական կողմի հետ բանակցությունները, փոխանցում է...
Աղբյուր` Panorama.am
12:56
Ո՞վ է Կարմիր Կատարի խառնարանային լճից ջրառ կատարում
Ոստիկաններ, տեսուչներ են մեկնել
Աղբյուր` Panorama.am
12:50
«Սարտեքս»-ում լարված իրավիճակ է
«Սարտեքս» ձեռնարկությունում, որը գարնանը կորոնավիրուսի ամենամեծ օջախներից մեկն էր դարձել, այսօր լարված իրավիճակ է ստեղծվել։...
Աղբյուր` Panorama.am
12:42
Ե՞րբ ՌԴ-ում կթողարկվի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Երկու շաբաթից ՌԴ-ն կթողարկի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը, գրում է «Ռիա Նովոստի»-ն՝ վկայակոչելով ՌԴ...
Աղբյուր` Panorama.am
12:25
Ապրիլյան պատերազմի հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է
Օգոստոսի 12-ին ապրիլյան պատերազմում նահատակված հերոս Սաշա Գալստյանի ծննդյան օրն է։ Սաշա Գալստյանը ծնվել է 1996 թ-ին։ 2003 թվականին սովորել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
Որոշ սահմանափակումների վերացմամբ՝ արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգվեց
Կառավարությունը ևս մեկ ամսով երկարաձգեց Հայաստանում մարտ ամսից հայտարարված արտակարգ դրության ռեժիմը։ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ...
Աղբյուր` Panorama.am
12:00
Երևան-Արտաշատ-Այգավան ճանապարհին կատարվում են հիմնանորոգման աշխատանքներ
Հ-8, Երևան-Արտաշատ-Այգավան հանրապետական նշանակության ճանապարհի երկու հատվածներում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ 3.6 կմ երկարությամբ...
Աղբյուր` Panorama.am
11:54
Կառավարության դիմաց ակցիայի մասնակիցները պահանջում են իրենց թույլ տալ մեկնել ու միանալ իրենց ընտանիքներին
«Մարտի 12-ի առավոտյան Պյատիգորսկից եկել եմ Հայաստան մեկ շաբաթով, մինչև հիմա վերադառնալու հնարավորություն չունենք»,- Կառավարության...
Աղբյուր` Panorama.am
11:45
12.08.2020. Կորոնավիրուսի 201 դեպք և 3 մահ
Անցած մեկ օրվա ընթացքում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 201 նոր դեպք և 335 առողջացած։ Արձանագրվել է մահվան երեք...
Աղբյուր` Panorama.am
11:32
Շանս ունենք աշնանը հաղթահարած վիճակում լինելու՝ անկախ նրանից, թե աշխարհում ինչ վիճակ կլինի. Փաշինյան
Մեկնարկել է Կառավարության արտահերթ նիստը. օրակարգում ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրության ռեժիմի երկարաձգման հարցն է։ Նիստի մեկնարկին ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
11:22
Վթարի հետևանքով ծայրահեղ ծանր վիճակում հիվանդանոց տեղափոխված 3 ամսական երեխան դուրս է գրվել
Աշտարակի խճուղում հուլիսի 23-ին երիտասարդ ընտանիքի ողբերգական վթարից տուժած` ծայրահեղ ծանր վիճակում «Սուրբ Աստվածամայր» բկ...
Աղբյուր` Panorama.am
11:16
Երեկ գիշեր Բելառուսում շարունակվել են ակցիաները, կան վիրավորներ ու ձերբակալվածներ
Օգոստոսի 9-ին կայացած նախագահական ընտրություններից հետո Բելառուսում շարունակվում են ինքնաբուխ բողոքի ակցիաներն ու անվտանգության ուժերի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}