Մենք ցույց ենք տալիս խնձոր, իրենք ասում են ձմերուկ. Գագիկ Ծառուկյան
«Արդեն ամաչում եմ էս հարցին պատասխանել։ Հիմնական հարցը թողած ինչի մասին են խոսում. ջինսով կգային, կամ թագավորի որ տղեն էր՝ մեծ տղեն էր, փոքրն էր, թե կրտսերը, ամոթ ա։ Մարդիկ եկել էին գործով, եկել էին բիզնես ծրագրով»,- այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով ԱՄԷ-ից ՀՀ-ում ներդրումների ձախողմանն ու դրա պատճառներին։
Ծառուկյանի խոսքով, քաղաքապետ Հայկ Մարությանին հանդիպած մարդը գուցե թագաժառանգը չէր. «Կարող ա մեծ տղեն ա եղել, կարող ա կրտսերը։ Ես նորից եմ ասում, ոչ թե մենք խանգարում ենք, այլ ցանկանում ենք աջակցել, օգնել, կազմակերպել։ Մեր երկիրն ա, ժողովրդի սպասելիքները պիտի արդարացնենք։ Ես չգիտեմ, մենք ցույց ենք տալիս խնձոր, իրենք ասում են ձմերուկ՝ մարդկանց խաբելու, խեղաթյուրելու համար»։
Ըստ Գագիկ Ծառուկյանի, ոչ թե պետք է կառչեին երևույթից, որ «ներդրողները» ջինսով են եկել հանդիպման, այլ պետք է դիմավորեին, լսեին եկածներին. «Պիտի հեռախոսի համարներով փոխանակվեին, ձեր ցավը տանեմ, մի ամսից կամ 10 օրից զանգեին, դա ա հիմնական խնդիրը։ Ծառուկյանը անձնական շահ չունի, Ծառուկյանը ուզում ա, որ լավ լինի»։