Պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի. Հրաչյա Հակոբյան
«Դուք չունեք որևէ թիվ ներկայացրած, թե ովքեր են ծխում, որ սեռա-տարիոքային խումբն է ավելի շատ ծխում, որտեղ են ավելի շատ ծխում՝ մարզերում, թե՞ Երևանում»,- այս մասին այսօր խորհրդարանում «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» և կից ներկայացված օերնքների նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ նշեց ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը։
Գորգիսյանի խոսքով, եթե սրճարաններում ծխելը արգելելը կարող է ազդեցություն ունենալ, ապա գյուղում, այն մարդիկ, ովքեր «չիբուխ» են ծխում, նրանց վրա ոչ մի կերպ չի ազդելու։
«Բայց մենք բարձրացնում ենք այդ ծխախոտի գինը, և մարզում մարդիկ չգիտեմ, թե ինչ են սկսելու ծխել։ Եվ սրա հետևանքներն էլ ոչ մի կերպ կանխատեսված չեն։ Մենք ունենք Վրաստանի փորձը, որտեղ սկսել են թութուն ծխել, Ռուսաստանի փորձը, որտեղ սև շրջանառությունն է ավելացել»,- նշեց Գորգիսյանը։
Գորգիսյանը նաև նշեց, որ եթե մարզերում ծխախոտի վաճառքից գոյացող 10 մլրդ դրամ շրջանառու գումարը հանվում է, տնտեսվարողը կարող է և սնանկանալ. «Այո, մենք պետք է մտածենք նաև տնտեսվարողների մասին, որովհետև նրանց մուծած գումարներից է ի վերջո նախարարը ստանում աշխատավարձ, և չի կարելի անտեսել տնտեսվարողների շահերը։ Մենք ի վերջո ծխախոտ արտահանող երկիր ենք նաև, եկեք դա էկլ չմոռանանք։ Այո, ես կողմ եմ առողջ ապրելակերպին, և պետք է դա խրախուսել, և ոչ թե ստեղծել խնդիրներ բոլորի համար՝ առանց լուծելու գերակա խնդիրը»։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հրաչյա Հակոբյանն էլ նշեց, որ պետք է բոլոր ծխողները դառնան վտարանդի։ «Ես ծխող էի, հիմա հազվադեպ եմ ծխում։ Առաջին անգամ երբ ես օդանավակայանում հայտնվեցի էն վայրում, որը նախատեսված է ծխողների համար, ես ինձ զգացի հասարակությունից կտրված մեկը՝ վտարանդի։ Պետք է ձևավորել մշակույթ, որ ծխողները լինեն վտարանդի։ Մեզնից և ոչ ոք չի ուզում, որ իր երեխան ծխի։ Դրա համար նախ և առաջ պետք է ծխողները դառնան վտարանդի»։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան