«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուին ձերբակալել են ռասիզմի համար
«Մանչեսթեր Սիթիի» երկրպագուն ձերբակալվել է «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղի ժամանակ ռասիզմի դրսևորման համար։ Գազետա.ռու-ի հաղորդմամբ, երկրպագուն տեղի շինարարական կազմակերպություններից մեկի աշխատակից է։ Գործատուն հեռացրել է նրան աշխատանքից, քանի որ ընկերությունում զրոյական հանդուրժողականություն է ռասիզմի ու խտրականության ցանկացած ձևի նկատմամբ։
Մանչեսթերյան դերբիի ժամանակ երկրպագուները տարբեր առարկաներ են նետել Ֆրեդի ուղղությամբ, նաև կապիկի ժեստեր են ցուցադրել նրան ու թիմակից Ջեսսի Լինգարդին։