Ռուսաստանի ԱԳՆ-ն Ֆրանսիային կոչ է արել հարգել մարդու իրավունքները
Ռուսաստանը Ֆրանսիայի իշխանություններին կոչ է անում չխախտել քաղաքացիների իրավունքներն ու ազատությունները՝ «դեղին բաճկոնների» կողմնակիցների ակցիաների ժամանակ։ Այս մասին, ինչպես գրում է Tass-ը, ասվում է այսօր Ռուսաստանի արտգործնախարարության ֆեյսբուքում տեղադրված հայտարարության մեջ:
ՌԴ ԱԳՆ-ն նշում է, թե ցանկալի է հուսալ, որ պաշտոնական Փարիզը, որը քննադատում է այլ երկրներում մարդու իրավունքների իրավիճակը, վերջապես կհիշի կառավարության առաջնահերթ պարտականությունը` երաշխավորել սեփական քաղաքացիների իրավունքների և ազատությունների պահպանումը։
Ըստ նախարարության, ցուցարարների շրջանում ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում արմատական խմբավորումների կողմնակիցները, որոնց գործողություններն նաև «սադրիչ, խուլիգանական» են, իսկ Ֆրանսիայի իշխանություններն էլ իրենց կողմից, փորձելով ճնշել ապստամբությունները, օգտագործել են արցունքաբեր գազ, ձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ, մինչև զանգվածային ձերբակալություններ։
Հիշեցնենք, որ «դեղին ժիլետների» շարժումը սկսվեց 2018-ի նոյեմբերի 17-ին՝ վառելիքի գների բարձրացման պատճառով։ Ֆրանսիայում վերջին օրերին շարունակվում են գործադուլներ՝ Մակրոնի կենսաթոշակային քաղաքականության պատճառով։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում