Հ1-ից ազատված լրագրողների հայցը դատարանը բավարարել է
Հանրային հեռուստաընկերության՝ աշխատանքից ազատված երկու լրագրողների՝ Լիանա Կարապետյանի ու Սիրանուշ Մուրադյանի ներկայացրած հայցադիմումը Վարչական դատարանը՝ դատավոր Սամվել Հովակիմյանի նախագահությամբ քիչ առաջ բավարարել է։
Հիշեցնենք, որ աշխատանքից ազատված լրագրողներ Լիանա Կարապետյանը և Սիրանույշ Մուրադյանի հետ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան՝ ընդդեմ Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի` 25.12.2018 թվականի թիվ 46-Լ միջամտող վարչական ակտը վերացնելու պահանջով։ Հենց այդ որոշմամբ են ազատվել աշխատանքից։ Նրանք խորհրդի որոշումը կամայական ու անհիմն են որակում։
Լրագրողների փաստաբան Տիգրան Ղազարյանը Panorama.am-ի հետ զրույցում մանրամասնեց, որ բավարարվել են ինչպես հայցը, այնպես էլ ածանցյալ պահանջը Հանրային հեռուստաընկերության դեմ։
«Պահանջը վերաբերում էր ազատված լրագրողների մասով որոշման անվավաեր ճանաչմանը, այսինքն, Մարգարիտա Գրիգորյանի հրամանների անվավեր ճանաչմանը, իսկ հեռուստառադիոընկերության խորհրդի դեմ պահանջը վերաբերում է կրճատված հաստիքների անվավեր ճանաչմանն ու դրանց վերականգնմանը։ Ըստ էության, հիմա դատարանի վճռով վերականգնվել են կրճատված հաստիքները, նաև Գրիգորյանի կայացրած ակտերը, որոնցով ազատվել են աշխատանքից Լիանա Կարապետյանն ու Սիրանույշ Մուրադյանը»,-մանրամասնեց փաստաբանը։
Վերաքննիչ բողոք ներկայացնելու համար նշանակված է մեկ ամիս ժամկետ։
Հարակից հրապարակումներ`
- Սիրանույշ Մուրադյան. Վճռական ենք
- Հ1-ից ազատված լրագրողների փաստաբանը չի բացառում, որ նոր հայց կներկայացնեն դատարան
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան