Տանիքին մնացած շանը օգնության են հասել փրկարարները
«911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արամի փողոցի թիվ 5/4 հասցեում՝ թիվ 2 բուժմիավորման տարածքում գտնվող շինության տանիքի (մոտ 3 մ) վրա, շուն կա, որին իջեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:
Փրկարարները շանն իջեցրել են տանիքից:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ