Իրավունք 12:08 10/12/2019 Հայաստան

Էլինար Վարդանյան. Մարդու իրավունքների տարին

Մարդու իրավունքների պաշտպանության օրվա առթիվ  «Այլընտրանքային նախագծեր խումբ» Էլինար Վարդանյանն ամփոփել է տարին՝ « հագեցած իրավունքի հանդեպ բազմաթիվ ոտնձգություններով»։

Իր հոդվածում նա գրում է.

«Մենք փորձել ենք դասակարգել իրավունքների խախտումները, ընդհանրացնել դրանք առանձին անվանակարգերում։


1. Տարվա ամենամտահոգիչ դատավարություններ. «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել»

Տարին առանձնանում է հնչեղություն ունեցող քրեական գործերով և դատավարություններով, որոնք առերևույթ զուգորդվել են իրավունքների խախտումներով և, ըստ հեղինակավոր իրավաբանների, հետագայում Հայաստանի դեմ ՄԻԵԴ որոշումների հիմք են դառնալու։ Դատավարությունների շարքում առանձնանում են հատկապես Մարտի 1-ի գործով դատավորներ Աննա Դանիբեկյանի և Արմեն Դանիելյանի կողմից կայացրած որոշումները և դատավարական նորմերի խախտումները։
Արմեն Դանիելյանը դատավարության ընթացքում թույլ տվեց արդար դատաքննության իրավունքի բացահայտ և անվիճելի խախտում, ինչն իրավաբանների կողմից ստացավ «ինչպես չի կարելի դատավարություն անցկացնել» բնորոշումը։ Աննա Դանիբեկյանի կողմից ՍԴ որոշման անտեսումը հանդիսացավ ռեպրեսիվ մեխանիզմների գործադրման բաժանարար օրը։ Այդ օրվանից իշխեց «ամեն ինչ կարելի է» մթնոլորտը։ Այդ բաժանարար օրով մենք մուտք գործեցինք իրեն բնորոշ կանոններով պատժիչ ռեպրեսիաների փուլ: 
Մանվել Գրիգորյանի դատավարությունը, որն ավելի շատ լինչի դատաստան է հիշեցնում, արդեն ամիսներ է ձգվում։ Հիվանդ մարդու խափանման միջոց կալանքը ամիսներ ի վեր չի փոխվում։ Նրան այդ վիճակով տանում են դատարան ու ցույց տալիս լրատվամիջոցներով, հեռուստաէկրաններից։
Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի նկատմամբ հարուցված քրեական գործը, որն ընտրովի մոտեցում է վերջին ամիսներին նմանատիպ արարքների հետ համեմատության մեջ, երբ դատարանների շրջափակման ժամանակ դատավորների նկատմամբ գործադրված ճնշումները կամ ՍԴ դատավորի նկատմամբ ճնշումները մնացին առանց իրավական գնահատականի:

2. Տարվա ամենաբացահայտ ոտնձգությունները դատական իշխանության նկատմամբ.

Անկախ, վստահելի, իշխանության մյուս ճյուղերին հակակշռող դատական համակարգն է, որ կարող է հանդես գալ արդար դատաքննության իրականացման միջոցով որպես մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմ։
Բարդ է որոշել, թե երբ սկիզբ դրվեց դատարանների նկատմամբ բացահայտ ճնշումներին՝ դատարանների շրջափակմա՞մբ, մուտքերի արգելափակմա՞մբ, դատավոր Ազարյանի նկատմամբ ճնշումներո՞վ, դատավորներին «վնգստացող» անվանարկելո՞վ, թե՞ դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ քրեական գործի հարուցմամբ։ Մի բան ակնհայտ է՝ պրոցեսը շարունակվում է, և դրա վառ ապացույցը Սահմանադրական Դատարանի դատավորներից բոլոր հնարավոր եղանակներով ազատվելու ձգտումն է։ Թվարկած դրվագներից յուրաքանչյուրն առանձին-առանձին արդեն խոշոր միջադեպ է, որը չի կարող մնալ անհետևանք, իսկ դրանց ամբողջական ցանկն արդեն խոսում է դատական համակարգի լրջագույն պրոբլեմի մասին։

3. Տարվա ամենաանտրամաբանական քրեական գործերը.

Կարելի է բազմաթիվ օրինակներ բերել, բայց այստեղ հարկ է առանձնացնել հատկապես քրեական գործը, որի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել Արա Բաբլոյանին և Արսեն Բաբայանին։ Մի դեպքում հանրաճանաչ բժշկին, որն ավելի շատ կյանքեր է փրկել, քան վարույթն իրականացնողները քրեական գործեր են հարուցել, կանչում են հարցաքննության՝ ընդհատելով բարդագույն վիրահատությունը, մյուս դեպքում՝ սկզբում բռնում են, հետո միայն որոշում՝ ինչ մեղադրանք առաջադրել, որպեսզի հնարավոր լինի խափանման միջոց կալանքը կիրառել։

4. Տարվա աղմկահարույց ցուցմունքները.

Նախաքննության մարմինների կողմից հարուցված քրեական գործերով սեփական վարկածը հաստատելու համար այնպիսի փաստերի, ցուցմունքների հավաքումը, որոնք կհաստատեն միայն ու միայն այդ վարկածը՝ հայտնի «վկաների» աջակցությամբ։
Այս անվանակարգում կա երկու անառարկելի առաջատար՝ Սիլվա Համբարձումյան և Պավել Անդերսոն։ Եթե առաջինը շուտ «վառվեց» և դարձավ համընդհանուր ու անվերջանալի հումորի առարկա՝ իր աջ ու ձախ «բաժանած կաշառքով», ապա Պ. Անդերսոնի թեման շատ ավելի զգայուն է․ Ռուսաստանի Դաշնության կողմից լինելով հետախուզման մեջ՝ խարդախության և այլ ծանր մեղադրանքներով, պաշտոնական փաստաթղթերով՝ ազգությամբ ադրբեջանցի, կյանքի ընթացքում անուն ազգանունը բազմաթիվ անգամ փոխած այս անձի՝ յոթ տարի առաջ տված հարցազրույցի և իմքայլական պատգամավորի դիմումի հիման վրա հարուցվում է քրեական գործ։ Սա մեզ ստիպեց իրականացնել սեփական քննությունը՝ հասկանալու համար, ի վերջո, թե ո՞վ է Պ. Անդերսոնը և ի՞նչ  հին կապեր կան նրա ու ՀՀ նոր իշխանությունների մի թևի (իրավական)  միջև, ինչո՞ւ չի կարող նրա որևէ բառ արժանահավատ լինել, ինչու՞ յոթ տարի առաջ  ծնվեց նրա ուղղորդված սկայպ-հարցազրույցը, և ի՞նչ նպատակներ այն ուներ։  Ըստ անհրաժեշտության՝ առաջիկայում այս թեման կարող է ավելի բացվել։

5. Տարվա ամենաանհիմն դատական միջնորդությունը.

Մարտի 1-ի գործով մեղադրող կողմի դատախազը դատավոր Մխիթար Պապոյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց։ Միջնորդության հիմքում դատավորի անաչառության վերաբերյալ կասկածն է, որը պայմանավորված է նրանով, որ ֆեյսբուքյան օգտատեր Արտակ Գալստյանը գրառում էր կատարել այն մասին, որ Քոչարյանին ազատ արձակելու Դ. Գրիգորյանի որոշումը գրել են դատավոր Մխիթար Պապոյանն ու Վերաքննիչ քրեական դատարանի ևս երկու այլ դատավոր՝ Արշակ Վարդանյանը և Վազգեն Ռշտունին։ Դատավոր Պապոյանը հայտարարել է, որ տեղեկությունը  սուտ է և դիմել է ԱԱԾ՝ դատավորին զրպարտելու համար իրավական գնահատական տալու պահանջով։ Արդյունքում մեղադրող կողմը գտնում է, որ դա անաչառ դիտորդի մոտ կարող է կասկածի տեղիք տալ։ Դատավոր Պապոյանը բավարարեց մեղադրող կողմի միջնորդությունը։ Արդյունքում ստացվում է, որ եթե դատավորին զրպարտելու համար հանցագործության մասին հաղորդումը և դրա վերաբերյալ քննությունը դիտարկվում է որպես նրան ինքնաբացարկ ներկայացնելու հիմք, ապա ցանկացած դատավորի մասին, ով ինչ-որ գործ է քննում, կարելի է նմանատիպ հրապարակում անել, և երբ դատավորը դիմի իր իրավունքների պաշտպանության համար, նրան կարելի է ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել: Չգիտես ինչու, կամ ավելի ճիշտ հասկանալի է, թե ինչու մեղադրող դատախազը նույն հիմքով ինքնաբացարկի միջնորդություն չի ներկայացնում Աննա Դանիբեկյանին, ով տուժող է Նարեկ Մութաֆյանի և Սարգիս Օհանջանյանի քրեական գործով, որը նախաքննություն իրականացնող մարմինը կապում է Ռոբերտ Քոչարյանի հետ: Այդ դեպքում ուր մնաց անկողմնակալ դիտորդի մոտ դատավորի անաչառության վերաբերյալ կասկածի հիմքով ինքնաբացարկ հայտնելու պահանջը։

6. Տարվա հավաքների ազատության իրավունքի դեմ ոտնձգություն.

Ամենավառ դրսևորումը Դաշնակցության երիտասարդների կողմից խաղաղ հավաքների ազատությունը սահմանափակելն ու նրանց ոստիկանություն բերման ենթարկելն էր։ Այս գործողություններն ուղիղ հակասության մեջ մտան դատարանների շրջափակման և Էջմիածնի ճանապարհը Մանվել Գրիգորյանին կալանավորելու պահանջով փակելու ժամանակ Ոստիկանության անգործության հետ։ Երիտասարդներն իրացնում էին ազատ հավաքների իրենց իրավունքը, և այսօրվա իշխանությունը, որը հասել է իշխանության նույն եղանակով՝ ճանապարհներ փակելով, պետք է համարժեք արձագանքեր երիտասարդների ակցիային։ Կար իրավիճակից դուրս գալու մի քանի ճանապարհ, որոնցից ընտրվեց ուժի կիրառումը։ Ի՞նչն էր խանգարում ԿԳՄՍ նախարարին՝ հանդիպել երիտասարդների հետ, լսել նրանց, նստել նրանց կողքին, քննարկել խնդիրները։ Գործեց «ոստիկանն իրենցն է»  սկզբունքը։

7. Տարվա ամենափոփոխական մեղադրող դատախազը.

Մարտի 1-ի գործով որպես մեղադրող դատախազ ներգրավվեց դատախազ Կարեն Բիշարյանը: Նա 2018-ից մեկ տարի առաջ ԱԺ ամբիոնից հայտարարում էր, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նույնիսկ որպես վկա հարցաքննության հրավիրելու անհրաժեշտություն չկա։
Հետագայում՝ Հայաստանում տեղի ունեցած հայտնի իրադարձություններից հետո, գործի ընթացքն ամբողջությամբ փոխվեց, և փոխվեց նույն դատախազի հսկողության ժամանակ։ Նույն դատախազը ամիսների ընթացքում 180 աստիճանով փոխեց իր տեսակետը։ Հիմա նա մեղադրող դատախազ է։

Ամփոփում

2019թ. նշանավորվեց ռեպրեսիվ մեքենայի միացմամբ և կալանքը որպես պատժի միջոց տոտալ կիրառման մշակույթով։ 
Հարկ ենք համարում ևս մեկ անգամ հիշեցնել, որ մարդու իրավունքների պաշտպանության առաջնային պատասխանատվությունը կրում է պետությունը։ Իսկ երբ դա չի լինում, պրոցեսները գնում են լրիվ այլ տրամաբանությամբ»։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:35
Օդային ճանապարհով փորձ է արվել Հայաստան ներմուծել առանց հայտարարագրման բջջային հեռախոսներ
ՊԵԿ էլեկտրոնային առևտրի և օդային տրանսպորտով իրականացվող փոխադրումների վարչությունում օրերս հայտնաբերվել է մաքսային կանոնների խախտման նոր դեպք։...
Աղբյուր` Panorama.am
10:53
Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է. Քաղաքագետ
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Զելենսկին, թերևս, առաջին անգամ բաց տեքստով խոստովանել է, որ Ուկրաինան պատերազմում պարտվում է:...
Աղբյուր` Panorama.am
10:48
Հայաստանում արգելափակվել են «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իմ անունից սուտ հայտարարություններ են արվում. Լևոն Քոչարյան
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը հայտարարել է, որ իր անունից սուտ հայտարարություններ են տարածվում։...
Աղբյուր` Panorama.am
10:22
Պետք է կոնկրետ հողի վրա կազմակերպել այդ ինքնապաշտպանությունը. Արմեն Այվազյան
«Տավուշի այդ բնակավայրերի բնակիչներն արեցին ամենագլխավորը, ասացին՝ մենք համաձայն չենք, կռվելու ենք»,-Aysor.am-ի «Հարցեր...
Աղբյուր` Panorama.am
10:16
Խուզարկում են Ժիրայր Սէֆիլյանի ու այլոց բնակարանները
«Այս պահին ոստիկանությունը խուզարկություն է իրականացնում Բևեռի խորհրդի անդամ Ժիրայր Սէֆիլյանի բնակարանում»։ Այս մասին հայտնում...
Աղբյուր` Panorama.am
10:14
Արցախի նախագահը այլ դիրքորոշում ունի և դրա մասին բաց խոսում է. Աբրահամյան
«Փաշինյանը հավաստիացրել է ադրբեջանցի գործընկերներին՝ անհանգստանալու բան չկա, իրենք չեն ճանաչում Արցախի վտարանդի կառավարությունը, Արցախի հարցը փակելու ճանապարհին պատրաստ են ծայրահեղ քայլերի»։
Աղբյուր` Panorama.am
09:51
Պուտինը զարմացել է, որ Փաշինյանը Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս է ճանաչել. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը զարմանցել է, որ Նիկոլ Փաշինյանը Պրահայում  Արցախի Հանրապետությունը ճանաչել է Ադրբեջանի մաս։...
Աղբյուր` Panorama.am
09:46
Հռոմի պապը խախտել է ավանդույթն ու լվացել միայն կին բանտարկյալների ոտքերը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը հինգշաբթի օրը Հռոմի բանտում լվացել է 12 կանանց ոտքերը՝ ոտնլվայի արարողության ժամանակ։ Սա առաջին անգամն է, որ Հռոմի պապն...
Աղբյուր` Panorama.am
09:42
Վաղ առավոտյան խուզարկել են գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի տունը
Գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտնում է, որ առավոր շուտ եկել են իր տունն են խուզարկում՝ զենք -զինամթերք հայտանաբերելու...
Աղբյուր` Panorama.am
09:39
Ռուսաստանը պատրաստ է նպաստել Երևանի և Բաքվի հարաբերությունների կարգավորմանը. Լավրով
«Հայաստանի ղեկավարությունը, ծանոթ է Մոսկվայի տեսակետին, գիտի Ռուսաստանի Դաշնության պատրաստակամության մասին՝ նպաստելու Ադրբեջանի հետ...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Հրապարակ». Ոսկեպարցիներն անհամբերությամբ սպասում են Փաշինյանի այցին
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ լրացավ տասնօրյա ժամկետը, երբ Նիկոլ Փաշինյանը Տավուշի Ոսկեպար, Բաղանիս և հարակից...
Աղբյուր` Panorama.am
09:23
Փոխանակման կետերում ռուբլին, եվրոն և դոլարը էժանացել են
ՀՀ բանկերում այսօր՝ մարտի 29-ին ժամը 09:10-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 390.72 դրամ՝ էժանանոլով 0.57 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:18
«Ժողովուրդ». Փոքրիկ Հայաստան, բայց 29 հազար 800 կմ² ձգվող կոռուպցիոն սկանդալներ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախի ներդրումային հիմնադրամը, որպես «Զարգացման արցախյան գործակալություն» ՊՈԱԿ-ի...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Գյումրիում ՔՊ-ականներին շատ «ջերմ» ընդունելություն են ցույց տվել տեղացիները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես արդեն հայտնի է, շաբաթ օրը՝ մարտի 23-ին, իշխանական վերնախավը, Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
09:09
«Հրապարակ». Իշխան Սաղաթելյանի հո նկատմամբ դատախազությունը հարուցել է հանրային քրեական հետապնդում
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանի հոր` Վաչիկ Սաղաթելյանի նկատմամբ...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Ժողովուրդ». Պաշտոնային ոչ հարիր պահվածքը ազդելու է Հայաստանի կողմից արտերկրում նշանակված 51 պատվավոր հյուպատոսների գործունեության վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ԱԳՆ արարողակարգի ղեկավար Գագիկ Վանոյանը, որը...
Աղբյուր` Panorama.am
09:01
«Հրապարակ». Ինչ պաշտոն կստանա Դիանա Գալոյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Տնտեսագիտական համալսարանի արդեն նախկին ռեկտոր Դիանա Գալոյանը, մեր տեղեկություններով, շուտով...
Աղբյուր` Panorama.am
09:00
«Հրապարակ». Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանության համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Պատերազմից ի վեր Նիկոլ Փաշինյանը ջանք, եռանդ և ֆինանս չի խնայում իր անձնական պաշտպանությունն...
Աղբյուր` Panorama.am
08:56
«Ժողովուրդ». Ովքե՞ր են ընդգրկված Հայկ Մարությանի կուսակցությունում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը նոր կուսակցություն է հիմնել՝...
Աղբյուր` Panorama.am
08:54
«Ժողովուրդ». Կարճ ասած՝ Նիկոլ Փաշինյանը խաբել է
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2019թ ապրիլի 17-ին ՀՀ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը այսպիսի միտք արտահայտեց. «Մենք...
Աղբյուր` Panorama.am
08:51
Գյանջայի Ալիևի անվան պողոտայում խոշոր հրդեհ է բռնկվել
Ադրբեջանի Գյանջա քաղաքի՝ Հեյդար Ալիևի անվան պողոտայի հինգհարկանի շենքերից մեկում խոշոր հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում են ադրբեջանակն...
Աղբյուր` Panorama.am
08:30
Ավագ ուրբաթ
Ավագ ուրբաթը Հիսուս Քրիստոսի չարչարանաց, խաչելության, մահվան ու թաղման հիշատակության օրն է:
Աղբյուր` Panorama.am
07:34
Որ հասցեներում այսօր լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մարտի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
07:29
Վազգեն Ռշտունի. Դժվարին որոշում եմ կայացրել այս պահին չհավակնել ԲԴԽ դատավոր անդամի թափուր տեղին
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Վազգեն Ռշտունին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է. «Ցանկանում եմ իրազեկել, որ...
Աղբյուր` Panorama.am
23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}