Լավրովը Վաշինգտոնում կհանդիպի Թրամփին
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը աշխատանքային այցով ժամանել է Միացյալ Նահանգներ։ Այս մասին գրում է Tass-ը:
Նշվում է, որ Լավրովը մեկ օրից պակաս կանցկացնի Միացյալ Նահանգներում:
Սպասվում է, որ Վաշինգտոնում Ռուսաստանի արտգործնախարարին կընդունի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
Այցի ընթացքում նաև Ռուսաստանի նախարարը բանակցություններ կվարի ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և հանդիպումներ կունենա ամերիկացի քաղաքագետների հետ։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ