Ժողովրդավար երկրներում ԶԼՄ-ները պետք է լինեն շահույթ հետապնդող. Վահագն Թևոսյան
«Ժողովրդավար երկրներում ԶԼՄ-ները պետք է լինեն շահույթ հետապնդող և պետք է իրենց լավ զգան»,- այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Թևոսյանը՝ անդրադառնալով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» նոր օրինագծին։
Թևոսյանի խոսքով, ԶԼՄ-ները պետք է նաև հարկեր վճարեն և մեծացնեն բյուջեն։ Իսկ այդ ամենը պետք է կարգավորված լինի օրենքով։
Բացի այդ, ըստ պատգամավորի, ԶԼՄ-ները պետք է անկախ այդ պահին երկրում իշխող կուսակցությունից, կարողանան ամուր հիմքերի վրա կանգնել, որպեսզի և ոչ մի դեպքում մեկը մյուսի նկատմամբ չկարողանա ոտնձգություն անել։
Բացի այդ, պատգամավորը նշեց, որ ՀԿ-ների ներկայացրած օրենսդրական նախաձեռնությունը, որն անվանվել է «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենք, չի ընդգրկում այս ժամանակի ամբողջական խնդիրների սպեկտրը, և հնարավոր է, որ այն փոփոխվի: Այնուամենայնիվ, պատգամավորի խոսքով, օրինագծի փոփոխության հանրային պահանջ կա։
«Այն, որ օրինագծի փոփոխության հանրային պահանջ չկա, մի փոքր չափազանցված է, որովհետև շահառուներն, ըստ էության, ոչ միայն հեռուստատեսություններն են և վերգետնյա հեռարձակման ռադիոընկերությունները, այլև ցանցային օպերատորները, աուդիովիզուալ ծառայություն մատուցող բազմաթիվ ընկերություններն ու հեռուստադիտողները: Մենք թևակոխել ենք աուդիովիզուալ ծառայությունների մատուցման նոր իրականություն, որտեղ կա ներկայացված պահանջների և վերահսկողության մեխանիզմների որոշակի անհամաչափություն»,- նշեց Վահագն Թևոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան