ՄԱԿ-ը չի կարողացել հաստատել, որ սաուդյան նավթային օբյեկտների վրա հարձակման մեջ օգտագործած զենքերը Իրանից էին
ՄԱԿ-ն «ի վիճակի չէ ինքնուրույն հաստատել», որ սեպտեմբերին Սաուդյան Արաբիայի նավթային օբյեկտների վրա հարձակման համար օգտագործված հրթիռներն ու անօդաչուները «իրանական ծագում ունեն։ Այս մասին նախօրեին Անվտանգության խորհրդին ասել է ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը:
Միացյալ Նահանգները, եվրոպական տերությունները և Սաուդյան Արաբիան սեպտեմբերի 14-ի հարձակման մեջ մեղադրում են Իրանին: Եմենի Հութի խմբավորումը պատասխանատվություն էր ստանձնել հարձակումների համար, իսկ Իրանը, որը սատարում է Հութիներին, հերքել էր իր ցանկացած ներգրավվածություն:
«Այս պահին հնարավոր չէ ինքնուրույն հաստատել, որ հրթիռներն ու անօդաչու թռչող սարքերը, որոնք օգտագործվել են այդ գրոհներում, իրանական ծագում ունեն»,-իր զեկույցում գրել է Գուտերեշը, որը հասանելի է դարձել «Ռոյթերս» գործակալությանը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում