Սկանդալ՝ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնման արարողության ժամանակ
Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի հանձնումն ավստրիացի գրող, դրամատուրգ, թարգմանիչ Պետեր Հանդկեին միաժամանակ ուղեկցվել է՝ դահլիճում ծափահարություններով և ողջույնի խոսքերով, փողոցում՝ աղմկոտ բողոքի ցույցերով: Եվրանյուզի հաղորդմամբ, քաղաքական գործիչները, լրագրողները և մտավորականները բողոքի ակցիայով իրենց դժգոհությունն են հայտնել Շվեդական ակադեմիայի՝ Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակի Պետեր Հանդկեին հանձնելու դեմ: Ցուցարարները հիշեցել են, որ նախկին Հարավսլավիայում պատերազմի ժամանակ Հանդկեն աջակցում էր Սերբիային և, ինչպես ընդգծում էին, բոսնիացի մուսուլմանների բնաջնջումը անվանել էր «առասպել»:
Շվեդական ակադեմիան 2019 թ. գրականության ոլորտի Նոբելյան մրցանակը հանձնել ավստրիացի գրող Պետեր Հանդկեին: Վերջինս ստացել է «աշխատանքի համար, որը հետազոտել Է մարդկային գոյության սահմաններն ու առանձնահատկությունները»:
Հարակից հրապարակումներ`
- Թուրքերը խիստ դժգոհ են, որ ավստրիացի գրողը ստացել է Նոբելյան մրցանակ
- Նոբելյան մրցանակը որևէ կերպ չի ազդի դրող Պետեր Հանդկեի կյանքի վրա