Քաղաքական 12:19 11/12/2019 Հայաստան

Սասունյան. Էրդողանի կողմնակիցները սպառնում են նոր ցեղասպանություն իրականացնել հայերի դեմ

Ստամբուլի փաստաբանների միության անդամ մի խումբ ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբաններ հոդված են հրապարակել 2019 թ․ նոյեմբերի իրենց տեղեկագրում՝ սպառնալով ևս մեկ անգամ «տեղահանել» բոլոր հայերին Թուրքիայից։ Հոդվածի հեղինակ Մուստաֆա Չալիքը գրում է, որ «տեղահանությունը» կլինի «ամենամեղմ գործողությունը» հայերի դեմ: Քանի որ Թուրքիայի կառավարությունը ժխտում է Հայոց ցեղասպանությունը, հեղինակն այն հիշատակում է որպես «տեղահանություն»: Հոդվածում Հայոց ցեղասպանությունը նկարագրվում է որպես «հաղթապսակ»։

Իրավիճակն ավելի վատթարացնելով՝ Չալիքը օրհնում է Հայոց ցեղասպանության գլխավոր չարագործների հիշատակը․ «մեծ նահատակ Թալեաթ փաշային», Էնվեր փաշային և Բեհաեդդին Շաքիրին, ասելով, որ «մենք խոնարհվում ենք բոլոր միութենականների [երիտթուրքերի] սուրբ հիշատակի առաջ և համբուրում ենք նրանց օրհնված ձեռքերը․․․․ Մաղթում ենք Աստծո ողորմությունը և հավերժական երանություն բոլոր անանուն [թուրք] նահատակներին դրախտում, որոնք զրկվեցին կյանքից հայկական կոտորածներում»։

Այնուհետև Չալիքը գրում է, որ «Եթե Միություն և առաջադիմություն կոմիտեն [երիտթուրքերի]   «հանցագործություն» է կատարել, ապա նրանց միակ «հանցագործությունը»՝ Բալկաններում մեզ պատուհասած աղետի կրկնության կանխումն էր Արևելյան Անատոլիայում»։

Հոդվածագիրը հաստատել է, որ «մենք աջակցում ենք 1915 թ․ հայերի տեղահանությանը։ Նրանք, ովքեր տեղահանությունն անվանում են ցեղասպանություն, պատերազմի հայտարարություն են անում։ Հայերին և մյուսներին, որոնք դա անվանում են ցեղասպանություն, սպառնում է մի նոր տեղահանություն, որն ամենամեղմ միջոցը կլինի նրանց դեմ»։

«Մեր նախնիները Համաշխարհային պատերազմի մեջ մտան իրենց սուրբ հայրենիքը և պատիվը պաշտպանելու համար։ Դա մեր պատիվն ու գլխապսակն է բոլոր մարտերում՝ Սարիղամիշից մինչև Չանաքքալե և հայերի տեղահանությունից հետո մինչև Անկախության պատերազմ։ Մենք հավերժական հպարտությամբ կրելու ենք այս թագը», գրում է Չալիքը։

Չալիքը շարունակում է. «Եթե մենք գտնում ենք, որ մեր հայրենիքն ու ազգային գոյությունը պաշտպանելու այլ ուղի չկա, ով էլ լինենք, ամենափոքր գոհունակությունը, որ մեզ տալու է՝ նոր տեղահանությունն է»։

Իր գրքի՝ «Հայոց ցեղասպանության պահանջները» նախաբանում Չալիքը 1915 թ․ ցեղասպանության վերաբերյալ հայերի պահանջները նկարագրում է որպես «լալկան գրականություն․․․․ Խոր արմատներով մեծ ազգերը չեն կարող լացել և տրտնջալ։ Նրանք խղճահարությունը և իրենց նկատմամբ խղճահարության ձգտումը համարում են նվաստացուցիչ։ Այդ իսկ պատճառով, «ողբացող և լալկան գրականությունը» կամ չի զարգացել կամ անհետացել է։ Սա լուրջ հարցերից մեկն է: Ժամանակ առ ժամանակ, մենք նույնպես, ազդված հայկական ողբացող հարուստ գրականությունից, անտեղի մեղադրում ենք մեզ այն բանի համար, որ չենք հրատարակում նրանց չափ։ Իրականում մենք չենք կարող մրցել նրանց հետ, եթե նույնիսկ ցանկանանք: Մենք ունենք այնպիսի հսկայական «սգացող գրականություն», որը ոչ միայն առնչվում է հայկական վայրագություններին, այլև այլ աղետներին, որոնք մեզ առնչվել են: Փաստորեն, ասվում է, որ թուրքերի ցուցաբերած լռությունը դաշնակների քարոզչության դեմ, որը տասնամյակներ շարունակ իրականացվել է ամբողջ թափով, գնահատվել է որպես զրպարտության հանցագործության և ցեղասպանության «ժխտողականություն»»։

Չալիքի հոդվածից բացի, կա ևս մեկ հոդված ծայրահեղ ազգայնական թուրք փաստաբանների տեղեկագրում, որը գրվել է Ֆարուք Ուլկերի կողմից՝ «1915-ի իրադարձությունները և հայկական վայրագությունները» վերնագրով։

Ուլկերը գրում է, որ «Հայկական հարցը և Հայոց ցեղասպանության պահանջը շարունակում են մնալ մեր ժողովրդի կարևորագույն խնդիրներից մեկը վերջին հարյուրամյակում»: Նա ցեղասպանությունն անվանում է «ինքնապաշտպանություն»: Հոդվածում մեջբերվում է Թուրքիայի խորհրդարանի նախկին անդամ և Հայոց ցեղասպանության ժխտող Յուսուֆ Հալաչօղլուի հայտարարությունը․ «Տեղահանությունների ժամանակ մահացած 300 հազար հայերն իրենց կյանքից զրկվել են Կովկասում եղած հիվանդությունների պատճառով»։

Կարծես թե ժխտողական կեղծիքները բավարար չէին, թուրքական Daily Sabah թերթն էլ 2019 թ․ դեկտեմբերի 8-ին հոդված հրապարակեց՝ «Թուրքիան պետք է ակտիվացնի ջանքերը՝ զրպարտության քարոզչության պայքարում» վերնագրով։ 

Թուրքիայի կառավարության հաղորդակցությունների վարչությունն ստեղծել է 1915.gov.tr  կայքը, տեղադրելով նյութեր, որոնք հերքում են Հայոց ցեղասպանության փաստերը։ Daily Sabah-ը հայտարարում է, որ «Թուրքիան դեմ է 1915-ի միջադեպերը որպես «ցեղասպանություն» ներկայացնելուն, ավելի շուտ այն համարում է ողբերգություն, որից թե՛ թուրքերը, թե՛ հայերը կորուստներ են ունեցել Առաջին աշխարհամարտի թոհուբոհում․․․ «Այս կայքը միջազգային ասպարեզում, բոլոր հնարավոր միջոցներով կարձագանքի մեր երկրի դեմ օգտագործվող Հայոց ցեղասպանության հերյուրանքին՝ առաջին պլան մղելով պատմական տեղեկատվությունն ու տվյալները», ասել է նախագահի հաղորդակցության տնօրեն Ֆահրեթին Ալթունը, շաբաթ օրը Անթալիայի ծովափնյա նահանգում անցկացվող ուսումնական ծրագրի ընթացքում։

Այնուհետև Daily Sabah-ը հայտնում է, որ «Օսմանյան կայսրությունը 1915-ին Արևելյան Անատոլիայի հայերին տեղափոխեց ՝ ապստամբություններից հետո, որոնց մի մասը կողմ էր ռուսական զավթիչ ուժերին: Տեղափոխությունների ընթացքում բազմաթիվ հայեր զոհվեցին։ Հայաստանը ներողություն և փոխհատուցում է պահանջում, մինչդեռ Թուրքիան պաշտոնապես հերքել է հայկական մեղադրանքները միջադեպերի կապակցությամբ, ասելով, որ չնայած հայերը մահացել են տեղափոխությունների ժամանակ, շատ թուրքեր նույնպես կորցրել են իրենց կյանքը Անատոլիայում հայկական ավազակախմբերի կողմից իրականացված հարձակումների ժամանակ: Թուրքական կառավարությունը բազմիցս կոչ է արել պատմաբաններին ուսումնասիրել դարաշրջանին վերաբերող օսմանյան արխիվները, որպեսզի պարզեն, թե իրականում ինչ է տեղի ունեցել Օսմանյան կառավարության և նրա հայ քաղաքացիների միջև: Մերժելով «ցեղասպանության» մեղադրանքները՝ Թուրքիան պաշտոնապես ընդունել է անցյալի դեպքերը որպես մեծ ողբերգություն, երբ երկու կողմերն էլ մեծ կորուստներ են ունեցել, այդ թվում՝ հարյուրավոր մահմեդական թուրքեր»։

Daily Sabah-ը մեջբերել է նաև Ալթունին՝ նշելով, որ Թուրքիան կուժեղացնի իր ջանքերը երկիրը թիրախավորող հայերի դեմ: «Մենք պետք է ավելի ուժեղ պայքար մղենք մութ քարոզչության դեմ»:
Ավելի կարևոր է՝ Ալթունը հավելել է, որ Թուրքիայի բանակցային ուժը միջազգային ասպարեզում աճում է՝ տարածաշրջանում նրա հզորության աճի հետևանքով։ «Մեր նպատակն է իրականացնել բարձրորակ, արժեքավոր աշխատանք, որը կհամապատասխանի մեր երկրի վերելքին, որը ձայն ունի տարածաշրջանում և աշխարհում», հայտարարել է Ալթունը:

Վերոհիշյալ նյութերից մենք պետք է երկու եզրակացություն անենք.
1)    Նրանք, ովքեր ասում են, որ «արյունոտ թուրքը» վերջին 100 տարիների ընթացքում շատ չի փոխվել, ճիշտ են, բացառությամբ, որ մենք չպետք է ընդհանրացնենք բոլոր թուրքերին։ Կան բազմաթիվ թուրքեր, որոնք արդարամտորեն և պատրաստակամորեն ընդունում են հայերի, հույների և ասորիների դեմ ցեղասպանության ոճրագործությունները։ Այնուամենայնիվ, կան թուրք պաշտոնյաներին կուրորեն հետևող բազմաթիվ այլ թուրքեր, որոնք միտումնավոր կերպով ժխտում են Հայոց ցեղասպանությունը։ Ժխտողական թուրքերի լավագույն օրինակներ են այս երկու հոդվածների վերոնշյալ հեղինակները և Էրդողանի թուրքական կառավարության կողմից գործարկված կայքը, որը նախատեսված է Հայոց ցեղասպանության ժխտման համար։
2)    Նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների տնօրեն Ֆահրեթին Ալթունը հայտարարում է, որ Թուրքիայի հեղինակության աճմանը զուգընթաց այն դարձել է ավելի ուժեղ պետություն։ Թեև սա, ցավոք, ճիշտ է, բայց այն պետք է խրախուսի՝ ճշմարտությունն ու արդարությունը սիրող մարդկանց ամբողջ աշխարհում՝ անխոնջ աշխատել, որպեսզի բացահայտվի Թուրքիայի իրական բարբարոսական բնույթը ոչ միայն 100 տարի առաջ, այլև այսօր Հյուսիսային Սիրիայում՝ ընդդեմ քրդերի և քրիստոնյաների: Միջազգային հարաբերություններում Թուրքիայի ազդեցությանը հակասելն ու թուլացնելը պետք է լինի պատմական արդարության հաստատման հիմնական նպատակներից մեկը․․․

Հարութ Սասունյան
«Կալիֆորնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր
www.TheCaliforniaCourier.com
Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}