2019-ի ամենաքննարկվող թեմաներն աշխարհում
Ողջ տարվա ընթացքում Թվիթերի օգտատերերը սոցիալական կայքերում ման են եկել տեղեկատվություն և կիսվել իրենց կարծիքներով արդիական թեմաների վերաբերյալ: Մասնագետներն ուսումնասիրել են ամենահայտնի հեշթեգերն ու ներկայացրել ամենաքննարված թեմաները:
360tv.ru-ի հաղորդմամբ, առաջին տեղում է Փարիզի Աստվածամոր տաճարի հրդեհի վերաբերյալ թեման: Հրդեհը տեղի էր ունեցել ապրիլի 15-ին, քանդվել էր Նոտր Դամի աշտարակը, բայց տաճարում պահվող արվեստի գործերն ու մասնունքները չէին վնասվել:
Օգտատերերը փնտրել են նաև տեղեկատվություն Ռեյվա դարաշրջանի մասին: Խոսքը մայիսի 1-ի մասին է, երբ Ճապոնիայում գահ էր բարձրացել Նարուհիտո կայսրը:
Երրորդ տեղում են իրադարձությունները Վենեսուելայում: Տարվա սկզբին այդ երկրում սկսվել էին զանգվածային ակցիաներ և ցույցներ այն բանից հետո, երբ Խուան Գուաիդոն իրեն հռչակել էր երկրի ղեկավար:
Թվիթերը վերլուծել է նաև օգտատերերի այլ հարցումներ: Սերիալներից ամենաշատը քննարկվել է «Գահերի խաղը», «Շատ տարօրինակ գործեր», «Սիմփսոնները», ֆիլմերից՝ «Վրիժառուները. Եզրափակիչ»:
Մասնագետներին հետաքրքրել է նաև ամենաշատ «լայք» հավաքած լուսանկարներն ու տեսանյութերը: Ամենահայտնին հավկիթի լուսանկարն է, որն ընդամենը մեկ ամսում համաշխարհային ռեկորդ էր սահմանել ավելի քան 52 միլիոն «լայքով»:
Ցուցակում է տեսանյութը, որտեղ ուսանողները փախնում են դեղին բադից:
⚠️WATCH AT YOUR OWN RISK⚠️ pic.twitter.com/uNPzKfQKJH
— Ashton