Քաղաքական 12:50 11/12/2019 Հայաստան

Դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման. Ալեն Սիմոնյան

Դատական համակարգում այսօր խնդիր կա և  դատական համակարգի գերակշիռ մասը ենթակա է վերանայման։ Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը։

«Կարելի է ասել, որ ՀՀ-ն զավթված է եղել Սերժ Սարգսյանի և Ռոբերտ Քոչարյանի կողմից: Քաղաքական առումով այդ երկու անձնավորությունը տասնամյակներ շարունակ ստեղծել են այն Հայաստանը, որը պետք է սպասարկեր իրենց: Այդ սպասարկման համակարգի մի մասն է հանդիսացել դատական համակարգը։ Այն լիովին ստեղծված է եղել, որպեսզի սպասարկի այդ ռեժիմին»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

Ըստ նրա՝ իրենք փոխեցին իշխանությունը, բայց հետո խնդիր առաջացավ օրենսդիր մարմնի հետ:

«Ես կհիշեցնեմ հոկտեմբերի 2-ը, երբ փորձ արվեց կանգնեցնել համաժողովրդական շարժումը, հեղափոխությունը: Ուզում եմ գաղտնիք բացել: Հոկտեմբերի 2-ից մի քանի օր առաջ Ազգային ժողովի բակում տոնակատարություն էր տեղի ունենում՝ նվիրված խորհրդարանի 100-ամյակին։ Այդ ժամանակ ՀՀԿ-ական երկու պատգամավոր ինձ  ասացին, որ քիչ է մնացել, «թեև իրենք թերագնահատել են մեզ, հիմա էլ դուք եք մեզ թերագնահատում, կտեսնեք, թե մի քանի օր անց ինչ կլինի»: Ես չեմ ուզում անուններ տալ: Անկեղծ ասած, ես չհասկացա, թե ինչի մասին է խոսքը, որից հետո տեղի ունեցավ հոկտեմբերի 2-ը»,- նշեց Ալեն Սիմոնյանը։

ԱԺ փոխխոսնակի խոսքով՝ հիմա խնդիր կա դատական համակարգում, որի մասին փաստում են ոչ միայն իշխանության ներկայացուցիչները, բայց երբ քայլ է արվում խնդիրը լուծելու համար, ասում են, թե իշխանությունը փորձում է ձևավորել իրեն հարմար դատական իշխանություն։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ խոսքը չի վերաբերում բոլոր դատավորներին, դատական համակարգում կան բազմաթիվ պարկեշտ անձնավորություններ. «Մենք ուզում ենք ստեղծել դատական համակարգ, որը կգործի անկախ՝ որպես իշխանության երրորդ ճյուղ»:

Հարցին, եթե որևէ դատավոր չընդունի առաջարկը, այդ դեպքում ի՞նչ է լինելու, Ալեն Սիմոնյանն ասաց, որ բոլորը, այդ թվում՝ միջազգային կառույցները ֆիքսել են, որ կա խնդիր. «Սա մեկնված ձեռք է բոլորին: Հիմա կա կոնկրետ մեկնված ձեռք, թե ով կսեղմի այդ ձեռքը, ես չգիտեմ: Ի՞նչ է լինելու, որևիցե կատաստրոֆիկ բան չի լինելու, գնում ենք առաջ, մեկնում ենք  մյուս ձեռքը: Թող որևէ մեկի մոտ տպավորություն չլինի, թե  իշխանությունը, խորհրդարանը նստած մտածում են՝ բա էսօր ի՞նչ անենք, որ այդ հարցը լուծվի, որովհետև այդ հարցը էսպես թե էնպես լուծվելու է։ Հավատացեք, դա մեր օրակարգի խնդիրների մեջ նույնիսկ առաջին տասնյակի մեջ չէ»։

Նրա խոսքով՝  կարևորն այն է, որ երկիրն ու  քաղաքացիներին ավելորդ անգամ ցնցումների չենթարկեն:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանն էլ անդրադառնալով ընդդիմադիրների այն փաստարկներին, թե հարկատուների հաշվին չի կարելի նման օրենք ընդունել, բացի այդ նշում էին, որ գյուղերում կան անմխիթար վիճակում գտնվող դպրոցներ, ասաց, որ տնտեսության զարգացման խոչընդոտներից մեկը եղել է դատական համակարգը։

«Դատական համակարգի անկատարության հետևանքն է նաև, որ այսօր ունենք այդպիսի դպրոցներ։ Դրա համար ճիշտ չէ թերագնահատել խնդրի կարևորությունը։ Նաև չի կարելի այնպիսի տպավորություն ստեղծել, թե մեր քաղաքացիներին միայն հետաքրքրում են այդպիսի սոցիալական խնդիրները, քանի որ մեր համաքաղաքացիները գոնե ինտուիցիայով պատկերացնում են, թե խնդիրների արմատը որտեղ է»,- նշեց նա։

Ինչ վերաբերում է հարկատուների գումարին, Բաբկեն Թունյանն ընդունում է, որ 600 մլն դրամը քիչ գումար չէ, բարձր գին է, բայց այդ բարձր գինն իրենք ստիպված են վճարել, քանի որ շատ ժամանակ է անցել և այդ գնի տոկոսները բարձրացել են և մնացել են իրենց ուսերին:

«Եվ եթե գտնում ենք, որ այդ խնդիրը պետք է լուծվի անցնցում, Հայաստանի ապագային ուղղված այդ գինը՝ 600 մլն  դրամը, այդքան էլ մեծ դրամ չէ»,- ընդգծեց նա։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:56
ՔԿ. Ջրաշեն համայնքի ղեկավարը չարաշահել է լիազորությունները
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ Ջրաշեն համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կատարված չարաշահումների...
Աղբյուր` Panorama.am
11:54
«Հայաստան» հիմնադրամը մեկնարկում է բեյրութահայերին օգնելու դրամահավաք
«Հայաստան» համահայկական հիմնադրամը մեկնարկում է «Հրատապ օգնություն լիբանանահայերին» խորագրով նոր դրամահավաք արշավ: ...
Աղբյուր` Panorama.am
11:46
Երիտասարդ աղջկան ու տղային փրկարարները մոտեցրել են ափին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն օգոստոսի 5-ին, ժամը 22:04-ին ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի թերակղզու մոտակայքից երկու քաղաքացի ջրային...
Աղբյուր` Panorama.am
11:42
Մեկնարկել է կառավարության նիստը
Գործադիրը սկսել է աշխատանքները, օրակարգում 29 հարց է, որից զեկուցվող են միայն  5-ը։ Օրակարգային հարցերից է մշակութային գործիչներին և...
Աղբյուր` Panorama.am
11:38
Վրաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին
Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին,  հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Փաշինյանը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտի համաձայն, Նարեկ Վիկտորի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Հսկայական հրդեհ է բռնկվել Էմիրությունների Աջման քաղաքում
Միացյալ Արաբական Էմիրությունների Աջման քաղաքում հսկայական հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է The National-ը։ Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել...
Աղբյուր` Panorama.am
11:24
06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ
Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Մահացել է երկու մարդ։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Հայ գիտնականները ստեղծվել են 23 մշակաբույսերի 150 սորտեր
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում ստեղծվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր։ Այստեղ պահպանվում է...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ինձ բերման ենթարկած ոստիկանները սեռական հայհոյանք են տվել ինձ ու քացով խփել են. Անի Խաչատրյան
«Մենք Վայքի բաժնում ենք, և մեզ Ամուլսարի պոստերի մոտից գողացել են, չեն ներկայացրել որևէ հիմք, թե ինչու են մեզ բերման ենթարկում, չեն...
Աղբյուր` Panorama.am
11:11
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
11:07
Հայաստանում հղկիչը կոտրվել է ու հայտնվել 15-ամյա երեխայի գլխում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամեր անց կլիննի Բեյրութում
Ֆրանսիան նախօրեին 3 ինքնաթիռներով Բեյրութ ուղարկեց փրկարարներ, բժշկական սարքավորումներ և շարժական կլինիկա։ Այսօր արդեն Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Քթիկը սև շենքից դուրս հանեց. Կարեն Ավագյանը՝ ՀՀ առաջին նախագահի հայտարարության մասին
«Երևաց չափորոշիչների պատվիրատուների քիրվան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
10:46
Լիբանանահայերը խիստ կարիքի մեջ են, շատերը Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեն. «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն
Սոցիալական արդեն իսկ ծանր կացությունը Լիբանանում է՛լ ավելի սրվեց մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով: Հայկական...
Աղբյուր` Panorama.am
10:44
Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Իմ Ձայնը». Դանիբեկյանական դատավարություն
«Իմ Ձայնը» նախագիծն իր հերթական հոդվածում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ընթացող...
Աղբյուր` Panorama.am
10:32
Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի վթարի հետևանքով կա զոհ և տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06։26-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին...
Աղբյուր` Panorama.am
10:24
Լուկաշենկան խոսել է որդու ընդդիմադիր հայացքների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ իր որդի Նիկոլայը «ընդդիմադիր» անձ է: Այս մասին հայտարարել է ուկրաինացի լրագրող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Թուրքիան հերքում է առողջարաններում կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվությունը
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հերքել է հանրապետության առողջարաններում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ֆեյսբուքը» արգելափակել է Թրամփի գրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառումը ջնջվել է, քանի որ այն ապատեղեկատվություն է պարունակել նոր կորոնավիրուսային վարակի մասին, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:33
Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում օգոսոտոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 135-ի։ Գրում է BBC-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ»-ը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունը նոր պետ կունենա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Դժգոհել են կառավարության մոտեցումից՝ ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։  Բեյրութի հայ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 11-ի
Եվս 250 հայ վնասվածքներ ունի
Աղբյուր` Panorama.am
09:10
Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների...
Աղբյուր` Panorama.am
09:08
Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}