Սակրավորներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ
5-րդ զորամիավորման ենթակայությամբ գործող զորամասերից մեկի սակրավորային վաշտի զինծառայողներն անցկացրել են մասնագիտական վարժանքներ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:
Տեսական ու գործնական պարապմունքների ընթացքում սակրավորները ցուցադրել են մասնագիտական ունակությունները, կատարելագործել ականապատման և ականազերծման հմտությունները:
Բացի դրանից , Ֆիզիկական պատրաստվածության մակարդակը բարձրացնելու նպատակով 4-րդ զորամիավորման զորամասերից մեկի զինծառայողների մասնակցությամբ անցկացվել է 5 կիլոմետր երթարշավ՝ դաշտային հանդերձանքով և սպառազինությամբ:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե մտանք նոր սահման գծելու տրամաբանության մեջ, մենք մեր բոլոր սահմանները կկորցնենք. Փաշինյան