ԱՅԼՄԱՄՈՒԼ 11:47 11/12/2019 Հայաստան

Ռոբերտ Քոչարյան. Իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել «Հրապարակ» օրաթերթին։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

Հարց- Մարտի 1-ի գործի քննությունն ու դատավարությունն այլևս դուրս են եկել իրավական սահմաններից, անգամ՝ երկրի սահմաններից, հարցը հասել է ՍԴ, Վենետիկ ու ՄԻԵԴ։ Ըստ Ձեզ, ի՞նչ շարունակություն կարող է ունենալ այս գործի քննությունը։

Պատասխան- Այս քրեական գործն առաջին իսկ օրվանից իրավական սահմաններից դուրս էր: Մեղադրանքն ինքնին աբսուրդային է և ոչ մի ընդհանուր բան չունի թե՛ իրավունքի և թե՛ 2008թ․ մարտի 1-ի իրադարձությունների հետ: Սրան ավելացրեք նաև դատավարական նորմերի համատարած խախտումները, դատարանների վրա կոպիտ և անթաքույց ճնշումը: Իմ կալանավորման մասին խայտառակ հեռախոսազրույցի արտահոսքը, վարչապետի կոչով դատարանների արգելափակումը, դատավոր Դավիթ Գրիգորյանի քրեական հետապնդումը, Սահմանադրական դատարանի որոշման արհամարհումը և այդ որոշմանը հաջորդած ՍԴ-ի և նրա նախագահի հանդեպ հարձակումը, ՍԴ նախագահի սանիկների անհեթեթ կալանավորումները և նրա ընտանիքի անդամների շանտաժը, և սա իշխանությունների կողմից ամբողջ արդարադատության համակարգի ճնշմանն ուղղված ակնհայտ հանցագործությունների ամենևին ամբողջական ցանկը չէ: Վստահ եմ, որ բոլոր այս գործողությունների համար ոչ հեռու ապագայում պետք է պատասխան տրվի:

Շինծու գործը չի կարող իրավական հեռանկար ունենալ: Սակայն, հաշվի առնելով իրավական ամենաթողությունը, ներկա իշխանությունների օրոք այս քրեական գործով վերջնական հանգուցալուծմանը կարելի է սպասել ՄԻԵԴ-ի միջամտությամբ:

Հարց- Հասարակության մի շերտ շարունակում է մեղադրել Ձեզ, դեմ է Ձեր կալանքը վերացնելուն։ Այդ տրամադրություններն ինչո՞վ եք բացատրում՝ միմիայն գործող իշխանությունների վարած քաղաքականությա՞մբ, թե՞ Ձեր նախկին գործունեության մեջ էլ եք փնտրում պատճառները։ Ձեր կարծիքով, այդ վերաբերմունքի ո՞ր մասն է օբյեկտիվ, որը՝ սուբյեկտիվ և ուղղորդված։ Ի՞նչ է անում Ձեր թիմն այս էմոցիաներն ու իրավական գործընթացն իրարից տարանջատելու համար։

Պատասխան- Համաձայն Gallup-ի վերջին հարցումների՝ 140 հետազոտված երկրների մեջ Հայաստանի բնակչությունն ամենազայրացածն է: Առաջ ենք անցել նույնիսկ պատերազմից ավերված Իրաքից: Դա իշխանությունների ուղղակի «վաստակն» է, որ արմատավորում են ատելությունն ու չարությունը՝ որպես քաղաքական գործիք: Չարացած վիճակում գտնվող մարդիկ ավելի են ենթակա մանիպուլյացիաների և պատրաստ են իրենց դժգոհությունը կյանքից ուղղել ցանկացած մեկի վրա՝ մնում է միայն մի հակահերոս նշանակել: «Կծեփենք պատերին և կփռենք ասֆալտին» բանաձևը խոսում է դրա հեղինակների մտավոր տկարության և ցնծացող «պողոսների» թերարժեք հոգեվիճակի մասին:

Դա ցանկացած «հեղափոխական» պրոպագանդայի պտուղներից մեկն է և լավ ուսումնասիրված է սոցիալական հոգեբանության կողմից: Մարդկանց իռացիոնալ վարքում բանական պատճառահետևանքային կապեր փնտրելն անիմաստ է: 1998 թվականին բնակչության զգալի մասը պահանջում էր նստեցնել Տեր-Պետրոսյանին և ընդհանրապես՝ ՀՀՇ ամբողջ վերնախավին: Ես այն ժամանակ համարեցի, որ պետք է ապագա կառուցել, այլ ոչ թե պայքարել անցյալի դեմ: Ցանկացած նախագահ ունի քաղաքական հակառակորդներ, որոնք կարող են իրենց կողմնակիցներին ապակառուցողական էմոցիաներ հաղորդել: Սակայն այդպիսի էմոցիաներն արդյունքում շրջվում են հենց այդ տրամադրությունները ստեղծողների դեմ: Այն հասարակությունը, որում մարդիկ ուրախանում են կալանքներից, չի կարող ստեղծարար լինել: Իմ նախագահության առողջ քննադատությանը ես պատրաստ եմ: Հեգնանքը նրանում է, որ մեղադրանքները, որպես կանոն, ոչ մի ընդհանուր բան չունեն իրականության հետ: Այն, ինչի համար ինձ կարելի է և արժե քննադատել, չի հիշատակվում ընդհանրապես: Մենք համբերատար բացատրում ենք մարդկանց տեղի ունեցողի էությունը: Մեր գնահատականներով՝ մարդկանց վերաբերմունքը բառացիորեն օրըստօրե փոխվում է: Եկել է տեղի ունեցողի սթափ վերաիմաստավորման և վերագնահատման փուլը, իսկ իշխանությունների ապաշնորհությունն այդ գործընթացի լավագույն խթանիչն է:

Հարց- 2018-ի դեպքերից հետո շատ դժվարությամբ է հայաստանյան քաղաքական դաշտը վերակառուցվում։ Փաստ է, որ ընդդիմադիր դաշտը կազմավորված չէ։ Ձեր կարծիքով, ո՞րն է պատճառը, և ի՞նչ է պետք անել, որ երկրում ուժեղ ընդդիմություն ձևավորվի։

Պատասխան- 2018-ի ապրիլին տեղի ունեցած և իշխանափոխության բերած մասսայական ցույցերն իսկական «քաղաքական ցունամի» էին, որի ալիքը քշեց երկրի սովորական քաղաքական լանդշաֆտը: Նման բուռն գործընթացներն ուժեղ իներցիա ունեն, և հասարակությանը ժամանակ էր պետք ռացիոնալ վիճակին վերադառնալու համար: Էյֆորիան և դրա հետ մեկտեղ՝ քաղաքական գործիչների սպասողական վիճակն անցել են, և հիմա ապագա քաղաքական դաշտի նոր գծապատկերի ակտիվ ձևավորում է ընթանում:

Ներուժն այստեղ ահռելի է, քանի որ հասարակության ինտելեկտուալ ռեսուրսը կենտրոնացած է հիմնականում խորհրդարանից դուրս, որտեղ և ծավալվում է հիմնական քաղաքական դիսկուրսը: «Վերնատան» քննարկումը ցույց տվեց երկիրը ղեկավարելու իշխանությունների անկարողության վերաբերյալ լայն կոնսենսուսի և գործուն ընդդիմության կազմավորման անհրաժեշտության առկայությունը: Մեկ տարի առաջ այդպիսի քննարկումն անհնար կլիներ: Այնպես որ, թմրության և տակտիկական սպասման փուլն անցել է, հասարակությունը մտնում է ակտիվ գործողությունների փուլ: Առավել ակտիվները և աշխույժներն առաջատար դերեր կստանձնեն նոր քաղաքական դասավորվածության մեջ: Զգացում կա, որ իրավիճակի նույնական գնահատական ունի նաև խորհրդարանական ընդդիմությունը, ինչն արտացոլվեց նրա ակտիվացմամբ:

Հարց- Ձեր ազատ արձակման ի՞նչ ուղիներ եք տեսնում՝ բացառապես քաղաքակա՞ն պայքարի միջոցով, թե՞ կարծում եք, որ իրավական ուղին դեռ սպառված չէ։ Ինչո՞ւ միջազգային կառույցները, ԵԽԽՎ-ն, ՄԻԵԴ-ը, ՌԴ իշխանությունները, արևմտյան գերտերությունները չեն փորձում միջամտել Ձեր ճակատագրի հարցում։

Պատասխան- Եվրոպական կազմակերպություններն ավանդականորեն դանդաղկոտ են և արագանում են միայն խոշտանգումների և առողջական վիճակով պայմանավորված կյանքին սպառնացող վտանգների պարագայում: Դրա հետ մեկտեղ, նրանց ժամանակ է անհրաժեշտ՝ հասկանալու, որ Հայաստանում տեղի ունեցածն անարյուն իշխանափոխություն էր և ժողովրդավարական էություն չունի: Կարծում եմ, որ շուտով մենք կլսենք նաև եվրոպացիներին, քանի որ իշխանությունների գործողություններն անցնում են բոլոր թույլատրելի սահմանները:
Ռուսաստանը բազմիցս և բավականին պարզ ցույց է տվել իր վերաբերմունքը տեղի ունեցողին:

Հարց- Կարելի՞ է արդարություն ակնկալել Հայաստանի դատարաններից։

Պատասխան- Դատական իշխանությունը գտնվում է գործադիր իշխանության բիրտ ճնշման տակ: Դատավորներն առաջին հերթին գնահատում են իրենց խոցելիության աստիճանը և միայն դրանից ելնելով են վճիռներ կայացնում: Դա արդարադատություն չէ, այլ դատավորների կողմից անձնական ռիսկերի գնահատում:

Կոռուպցիայով կեղտոտված դատավորները և դատախազներն ավելի հնազանդ են ռեժիմին: Իհարկե, կան նաև դատավորներ, ովքեր պահպանել են արժանապատվությունը և մասնագիտական պատիվը, ովքեր պատրաստ են պայքարել իրենց անկախության համար: Իմ հարցով դրական որոշումներն ընդունվել են հենց այդպիսի դատավորների կողմից՝ ի հակառակ դատախազական բեսպրեդելի:

Հարց- Հայաստանում իրավական առումով կասկածելի պրոցեսներ են ընթանում։ Միայն Սահմանադրական դատարանի և նրա նախագահի դեմ ձեռնարկված արշավը նախկինում բավարար կլիներ, որ իրավապաշտպանները խիստ հայտարարություններ անեին, միջազգային հստակ արձագանք լիներ։ Ինչո՞վ եք բացատրում քաղաքացիական հասարակության այս ինֆանտիլությունը։ Ինչպե՞ս փոխել իրավիճակն այս հարցում։

Պատասխան- Պարզվեց՝ Հայաստանի իրավապաշտպան համակարգի նախկին կառուցվածքը ֆեյք էր, և այն ամբողջովին փլուզվեց: Ըստ էության, այն ստեղծվում և ֆինանսավորվում էր որոշակի ուղղվածության ընդդիմադիր ուժերի սպասարկման համար: Իրենց կոչմանը հավատարիմ քիչ իրավապաշտպաններ մնացին: Այսօր իրավապաշտպան գործունեությանն անկեղծ նվիրված մարդկանցից նոր հանրույթ է ձևավորվում, որոնք ունակ են վեր կանգնել իրենց քաղաքական հակումներից: Իմիջիայլոց, նրանց ինտելեկտուալ և բարոյական մակարդակն անհամեմատելի բարձր է պրիմիտիվ և ծուլացած գրանտակերների մակարդակից:

Հարց- Առաջիկայում Արցախում ընտրություններ են, բանակցային պրոցեսը մտել է փակուղի։ Ի՞նչ պետք է անի Արցախի ղեկավարությունը, և ո՞ւմ եք տեսնում Արցախի նախագահի պաշտոնին՝ որպես այս փուլում արժանի իրավահաջորդի։

Պատասխան- Փաշինյանի այն լոզունգը, թե լուծումը պետք է բավարարի հակամարտության բոլոր կողմերին, դատարկ, ոչինչ չասող խոսք է, միջնորդի պարզմիտ բանաձև։ Դա ուղիղ ապացույցն է այն բանի, որ Հայաստանը չունի գործողությունների պլան: Բրատիսլավայում կայացած բանակցությունների վերջին շրջափուլը և դրա շուրջ զարգացող իրադարձությունները ցույց տվեցին մեր իշխանությունների բանակցային ռազմավարության բացարձակ սնանկությունը (եթե, իհարկե, այդպիսի ռազմավարություն ընդհանրապես գոյություն ունի)։ Արցախը պետք է նախաձեռնությունն իր ձեռքը վերցնի և հստակ սահմանի իր դիրքորոշումը կարգավորման հիմնական բաղադրիչների վերաբերյալ: Միայն այդպես է հնարավոր խուսափել անուղղելի հետևանքներից: Ընդ որում, Արցախը պարտավոր է հենվել իր Անկախության հռչակագրի և Սահմանադրության վրա՝ չվախենալով ՀՀ իշխանության հետ տարաձայնություններից:

Իշխանության հռչակված իրավահաջորդի բացակայությունը բերեց քաղաքական դաշտի ծայրահեղ հատվածականացման: Ղարաբաղյան էլիտայի տարբեր հատվածները ներկայացնող նախագահի թեկնածուների այսպիսի քանակ երբեք չի եղել: Սա ոչ թե ժողովրդավարության նշան է, այլ՝ մասնատվածության դրսևորում, ինչը մարտահրավեր է Ղարաբաղի անվտանգությանը: Ժողովրդավարության սահմանագիծն Արցախում պետք է պայմանավորված լինի անվտանգությամբ, ոչ թե հակառակը: Ընտրություններին արտաքին ուժերի կողմից ֆինանսավորվող ոչ կառավարական կազմակերպությունների միակցումը հարցեր է առաջացնում: Այդպիսի կազմակերպություններ և պացիֆիստական կրոնական աղանդներ Արցախում չպետք է լինեն ընդհանրապես: Տեղի ունեցողն ավելի վտանգավոր է, քան շփման գծում գրանցվող ռազմական միջադեպերը, քանի որ դրանով ոչնչացվում են հենց այն արժեքները, որոնց շնորհիվ մենք հաղթել ենք: Կցանկանայի սխալվել, բայց իմ աչքերում սա Ղարաբաղի վզին փաթաթված սցենար է երևում, և թվում է, որ այն իրականացվում է Հայաստանի իշխանությունների մասնակցությամբ: Անընդունելի է Ղարաբաղում ունենալ քծնող նախագահ, ով հնազանդորեն տուրք է տալիս որևէ մեկի, ներառյալ Հայաստանի վարչապետի, քմահաճույքներին: Այդ որակները հատուկ են տկար և թույլ անձերին, իսկ այդպիսի «առաջնորդությունը» կարող է աղետալի հետևանքներ ունենալ Արցախի համար: Այնտեղ պետք են պատերազմով կոփված խիզախ առաջնորդներ: Հուսամ՝ ղարաբաղցիների ընտրությունը հենց այդպիսին կլինի:

Հարց- Ի՞նչ եք կանխատեսում 2020 թվականին, ի՞նչ սցենար եք տեսնում Հայաստանի համար։

Պատասխան- Իշխանությունը, որի լեգիտիմությունը հանգուցված է մեկ անձի վրա, չի կարող կայուն լինել, անկախ պատգամավորական մանդատների քանակից: Երկիրը ղեկավարելու անունակությունը, աշխատանքում համակարգվածության բացակայությունը խթանել են իշխանությունների ակտիվ ապալեգիտիմացումը: Վարչապետը մոլեռանդ կողմնակիցներ գործնականում այլևս չունի: Տնտեսական և սոցիալական քաղաքականության հստակ ուղղվածության բացակայությունը չի ապահովում այդ քաղաքականության շահառու սոցիալական խմբերի աջակցությունը: Ակնառու է երկու տրամագծորեն հակառակ ուղղվածության արագացող գործընթացների բախումը: Մի կողմից՝ արբեցնող էյֆորիայից հետո վերականգնվում է հասարակության ադեկվատությունը: Մյուս կողմից՝ իրեն Հիսուս Քրիստոս երևակայող անձնիշխան վարչապետը կորցնում է ադեկվատությունը: Դա բազմապատկում է նրա ժողովրդականության անկման արագությունը և թույլ է տալիս վստահ լինել, որ այս ամենը կավարտվի արտահերթ ընտրություններով: Ի դեպ, շատ բարձր է հավանականությունը, որ դա տեղի կունենա արդեն մյուս տարի։ Դա կախված է ընդդիմության՝ ջանքերը միավորելու ունակությունից և վճռականությունից:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:42
Մեկնարկել է կառավարության նիստը
Գործադիրը սկսել է աշխատանքները, օրակարգում 29 հարց է, որից զեկուցվող են միայն  5-ը։ Օրակարգային հարցերից է մշակութային գործիչներին և...
Աղբյուր` Panorama.am
11:38
Վրաստանում նոր ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին
Ուսումնական տարին կսկսվի սեպտեմբերի 15֊ին,  հայտարարել է Վրաստանի կրթության և գիտության նախարար Միխեիլ Չխենկելին։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
11:35
Փաշինյանը որոշում է ստորագրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր նոր որոշում է ստորագրել։ Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտի համաձայն, Նարեկ Վիկտորի...
Աղբյուր` Panorama.am
11:31
Հսկայական հրդեհ է բռնկվել Էմիրությունների Աջման քաղաքում
Միացյալ Արաբական Էմիրությունների Աջման քաղաքում հսկայական հրդեհ է բռնկվել։ Այս մասին գրում է The National-ը։ Ենթադրվում է, որ հրդեհը սկսվել...
Աղբյուր` Panorama.am
11:24
06.08.2020. Կորոնավիրուսի 233 նոր դեպք, երկու մահ
Անցած մեկ օրվա ընթացքում արձանագրվել է  կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 233 նոր դեպք և 706 առողջացած։ Մահացել է երկու մարդ։...
Աղբյուր` Panorama.am
11:22
Հայ գիտնականները ստեղծվել են 23 մշակաբույսերի 150 սորտեր
Բանջարաբոստանային և տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնում ստեղծվել են 23 բանջարաբոստանային մշակաբույսերի 150 սորտեր։ Այստեղ պահպանվում է...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ինձ բերման ենթարկած ոստիկանները սեռական հայհոյանք են տվել ինձ ու քացով խփել են. Անի Խաչատրյան
«Մենք Վայքի բաժնում ենք, և մեզ Ամուլսարի պոստերի մոտից գողացել են, չեն ներկայացրել որևէ հիմք, թե ինչու են մեզ բերման ենթարկում, չեն...
Աղբյուր` Panorama.am
11:11
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 9 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը թարմացվել է կառավարության կողմից ստեղծված հատուկ կայքէջում:...
Աղբյուր` Panorama.am
11:07
Հայաստանում հղկիչը կոտրվել է ու հայտնվել 15-ամյա երեխայի գլխում
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ է ընդունվել 15-ամյա տղա, ով ստացել է ծանր մարմնական վնասվածք անկյունային հղկիչի (բալգարկա) հետ աշխատելու...
Աղբյուր` Panorama.am
10:57
Ֆրանսիայի նախագահ Մակրոնը ժամեր անց կլիննի Բեյրութում
Ֆրանսիան նախօրեին 3 ինքնաթիռներով Բեյրութ ուղարկեց փրկարարներ, բժշկական սարքավորումներ և շարժական կլինիկա։ Այսօր արդեն Ֆրանսիայի նախագահ...
Աղբյուր` Panorama.am
10:50
Քթիկը սև շենքից դուրս հանեց. Կարեն Ավագյանը՝ ՀՀ առաջին նախագահի հայտարարության մասին
«Երևաց չափորոշիչների պատվիրատուների քիրվան»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Կարեն Ավագյանը՝ անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն...
Աղբյուր` Panorama.am
10:46
Լիբանանահայերը խիստ կարիքի մեջ են, շատերը Հայաստան տեղափոխվելու մտադրություն ունեն. «Կարագյոզյան» հիմնադրամի տնօրեն
Սոցիալական արդեն իսկ ծանր կացությունը Լիբանանում է՛լ ավելի սրվեց մայրաքաղաք Բեյրութում երեկ տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով: Հայկական...
Աղբյուր` Panorama.am
10:44
Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը հերթական անգամ այցելել է ԱՀ ոստիկանության քրեակատարողական վարչություն:...
Աղբյուր` Panorama.am
10:38
«Իմ Ձայնը». Դանիբեկյանական դատավարություն
«Իմ Ձայնը» նախագիծն իր հերթական հոդվածում անդրադարձել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով ընթացող...
Աղբյուր` Panorama.am
10:32
Գյումրի-Սպիտակ ավտոճանապարհի վթարի հետևանքով կա զոհ և տուժածներ
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն այսօր վաղ առավոտյան՝ ժամը 06։26-ին ահազանգ է ստացվել, որ Լուսաղբյուր գյուղ տանող ավտոճանապարհին...
Աղբյուր` Panorama.am
10:24
Լուկաշենկան խոսել է որդու ընդդիմադիր հայացքների մասին
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կարծում է, որ իր որդի Նիկոլայը «ընդդիմադիր» անձ է: Այս մասին հայտարարել է ուկրաինացի լրագրող...
Աղբյուր` Panorama.am
10:13
Թուրքիան հերքում է առողջարաններում կորոնավիրուսի բռնկման մասին տեղեկատվությունը
Թուրքիայի առողջապահության նախարարությունը հինգշաբթի օրը հերքել է հանրապետության առողջարաններում կորոնավիրուսային վարակի նոր դեպքերի թվի...
Աղբյուր` Panorama.am
09:42
«Ֆեյսբուքը» արգելափակել է Թրամփի գրառումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ֆեյսբուքյան գրառումը ջնջվել է, քանի որ այն ապատեղեկատվություն է պարունակել նոր կորոնավիրուսային վարակի մասին, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:33
Բեյրութում զոհերի թիվը հասել է 135-ի
Լիբանանի մայրաքաղաք Բեյրությում օգոսոտոսի 4-ին տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքով զոհվածների թիվն ավելացել է՝ հասնելով 135-ի։ Գրում է BBC-ն։...
Աղբյուր` Panorama.am
09:32
«Ժողովուրդ»-ը՝ արտակարգ դրությունը երկարաձգելու պատճառների մասին
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում մարտի 16-ից հայտարարված արտակարգ դրության ժամկետն օգոստոսի 12-ից կերկարաձգվի ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Ժողովուրդ». Ռազմական ոստիկանությունը նոր պետ կունենա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ռազմական ոստիկանության պետի պաշտոնակատար Ալեքսանդր Աղաջանյանին այդ պաշտոնում պաշտոնավարելու համար...
Աղբյուր` Panorama.am
09:24
«Ժողովուրդ». Դժգոհել են կառավարության մոտեցումից՝ ինչ նախագիծ ներկայացնեն, պատգամավորները պետք է կողմ քվեարկեն
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի «Իմ քայլը»...
Աղբյուր` Panorama.am
09:23
«Ժողովուրդ». Հայկ Մարությանն ու Հայկ Սարգսյանը ոտնակոխ են անում հեղափոխության արժեքները՝ ազդելով վարչապետ Փաշինյանի վարկանիշի վրա
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այս օրերին կրկին աղմուկ էր բարձրացել Մաշտոցի պուրակի շուրջ: Պուրակում սրճարան է կառուցվում, ինչի...
Աղբյուր` Panorama.am
09:19
Արմեն Գևորգյան. Ինչպես պետք է պետությունն արձագանքի Բեյրութի աղետին
Տեղեկատվությունը, որ գալիս է Բեյրութից, վկայում է ծայրահեղ աղետալի իրավիճակի մասին։ Երկիրը կանգնած է հումանիտար աղետի առաջ։  Բեյրութի հայ...
Աղբյուր` Panorama.am
09:14
Բեյրութում զոհված հայերի թիվը հասել է 11-ի
Եվս 250 հայ վնասվածքներ ունի
Աղբյուր` Panorama.am
09:10
Ծառուկյանը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում զոհված հայերի ընտանիքներին և Կաթողիկոսարանին
«Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամը 100 միլիոն դրամ է հատկացրել Բեյրութում պայթյունների հետևանքով զոհված հայրենակիցների...
Աղբյուր` Panorama.am
09:08
Սերժ Սարգսյանը հեռախոսազրուց է ունեցել Արամ Ա Կաթողիկոսի հետ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրուց է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի հետ՝ ցավակցություն հայտնել երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:06
Այսօրվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, օգոստոսի 6-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
20:46
Սամվել Կարապետյանը կաջակցի բեյրութահայերին ու կօգնի վերականգնել պայթյունի հետևանքով վնասված եկեղեցին
Սամվել Կարապետյանի նախաձեռնությամբ «Տաշիր» բարեգործական հիմնադրամը 200 հազար ԱՄՆ դոլար կհատկացնի Բեյրութի Սուրբ Գևորգ հայկական...
Աղբյուր` Panorama.am
20:39
Օգոստոսի 4-ի դրությամբ կայացվել է 4950 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով՝ օգոստոսի  4-ի դրությամբ կայացվել է  4950 կազմակերպության գործունեության ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}