Հասարակություն 12:04 11/12/2019 Հայաստան

Վարչապետի ամանորյա ուղերձը կլինի Հանրապետության հրապարակից

Դեկտեմբերի  21-ին,  ժամը 20:00-ին Երևանի Հանրապետության  հրապարակում տեղի կունենա ամանորյա  տոնական լույսերի վառման արարողությունը, որը կուղեկցվի հայկական մոտիվներով, հայաֆիկացված համաշխարհային ամանորյա հիթերի գործիքավորմամբ մյուզիքլով, որի համար մեծ ստեղծագործական, բեմադրական խումբ է աշխատում: Լրագրողների հետ հանդիպմանն ասաց Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանը:

Նրա տեղեկացմամբ, դեկտեմբերի 31-ին Հանրապետության հրապարակում տոնական  ծրագիրը մեկնարկելու է 22:00-ից: Նախ ելույթ են ունենալու հայ արտիստները, կայանալու է Գարիկ Պապոյանի և Սոնա Ռուբիյանի «Երևան 20/20» երգի պրեմիերան:

«Համերգային ծրագիրը կշարունակվի մինչև 23:45-ին: Այնուհետև կլինի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամենորյա ուղերձը Հանրապետության հրապարակից՝ ուղիղ եթերում, որից հետո արդեն ելույթ կունենա Գորան Բրեգովիչն իր նվագախմբի հետ՝  ընտրված հետաքրքիր երգացանկով: Նրա համերգից հետո տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև լուսաբաց»,- ասաց Տ. Վիրաբյանը:

Նա նշեց, որ Բրեգովիչի և ընդհանուր խմբի հետ կնքած պայմանագրի արժեքն է 65 հազար եվրո. «Խումբը լինելու է տասից ավելի արտիստներով, կենդանի նվագակցությամբ: Խմբի հետ Հայաստան է ժամանում նույնիսկ բեկ-վոկալ կատարող արտիստներ, այսինքն իր ամբողջական խմբով»:

Փոխքաղաքապետը հայտնեց, որ Հանրապետության հրապարակում՝ շատրվանների տարածքում, կառուցվում է հեքիաթային տարածք՝ նոր մոտեցումներով, հետաքրքիր դեկորներով և ժամանակակից լուծումներով:

«Այս միջոցառման և տոնական օրերի համար Երևանի քաղաքապետարանը պատվիրել է վերգետնյա անցում դեպի գլխավոր եղևնին՝ ապահովելով մեր համաքաղաքացիների անվտանգ երթևեկությունը: Տարիներ շարունակ մարդիկ փորձել են մոտենալ հիմնական եղևնուն անվտանգության կանոնները խախտելով»,- ասաց նա:

Տ. Վիրաբյանի ներկայացմամբ, 2750-ամյակի այգում կազմակերպվելու է  ամանորյա և սուրբծննդյան  տոներին նվիրված  տոնավաճառ:

«Կարծում են՝ ամանորյա  տոնավաճառը պետք է լինի ընդհանուր մշակութային միջոցառումների բովանդակության մեջ, չի կարող լինել զուտ առանձին վաճառք կազմակերպելու համար տրամադրված տարածք և ուղղակի տաղավարներ: 2750-ամյակի այգին ձևավորել ենք ամանորյա տրամաբանության մեջ, այս տարածքում նույնպես կլինի հետաքրքիր ամանորյա միջավայր»,- ասաց նա:

Տոնական միջոցառումները շարունակվելու են մինչև հունվարի 13-ը: 2750-ամյակի այգում միջոցառումները կլինեն ամենօրյա:

Խոսելով ծախսերի մասին, Տ. Վիրաբյանն ասաց, որ Երևանի քաղաքապետարանն իր բյուջեով նախատեսված ամանորյա ծախսերը վերջին երկու տարիներին որևէ կերպ չի ավելացրել: Նա ներկայացրեց թվեր, ըստ որոնց՝ 2017 թվականի Երևանի քաղաքի ամանորյա ծախսերի բյուջեն կազմել է 199 միլիոն 46 հազար դրամ՝ կենտրոնական և վարչական շրջանների միջոցառումները միասին,  2018 թվականին՝  167 միլիոն 860 հազար դրամ, 2019-ին՝ 158 միլիոն 512 հազար դրամ:

«Սա նշանակում է  վերջին երկու տարիներին, երբ ամանորյա ծախսերը պլանավորել և իրականացել է Երևանի քաղաքապետարանը, ծախսային մասով  40 միլիոն  դրամի նվազում ունենք 2017-ին և 2019-ին արված ծախսերի մասով»,- նշեց փոխքաղաքապետը:

Ինչ վերաբերում է կառավարության կողմից հատկացված բյուջեին, նա մանրամասնեց. «Սա պատվիրակված լիազորություն է, որ մենք իրականացնում ենք: Միջոցառումների ծավալը Երևանի քաղաքապետարանը 2019 թվականի բյուջեով արդեն իսկ ուներ նախատեսված՝ 54 միլիոն դրամ: Այնուհետև կառավարության կողմից եղել է առաջարկ կատարել ծավալների փոփոխություն,  միջոցառումները դարձնել համապետական, հրավիրել միջազգային հեղինակության արտիստ»: 

Ինչ վերաբերում է ընտրված ընկերություններին, Տ. Վիրաբյանն ասաց, որ հոկտեմբերին կառավարության որոշմամբ մշակութային միջոցառումներին հնարավորություն է  տրված գնումները կատարել մեկ անձից:

«Այս պարագայում մենք մշակութային միջոցառման համար գնում ենք կատարել 4 տարբեր ընկերություններից: Եթե գեղարվետսկան ստեղծագործական մասով պատասխանատու է մի ընկերություն, ապա այդ ընկերության տեխնիկական սպասարկումն իրականացնում է մեր կողմից ընտրված  մեկ այլ ընկերություն: Այսպիսով, հնարավորություն ենք տվել չորս տարբեր ընկերությունների ներկայացնել իրենց աշխատանքը: Ընտրությունը կատարվել է համատեղ  քննարկումների արդյունքում, ուսումնասիրվել է նման աշխատանք կատարելու նրանց փորձը, այն ստեղծագործական հաջողություներն ու աշխատանքը, որոնք գրանցել են ընկերությունները»,- ասաց Տ. Վիրաբյանը: 

Նա հայտարարեց, որ ամանորյա միջոցառումների համար 271  միլիոն դրամ հատկացրել է կառավարությունը, ևս 54 միլիոն  դրամ համայնքային բյուջեից է ծախսում՝  Երևան քաղաքի Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում իրակացվող 23 օրվա միջոցառումների համար: Վարչական շրջաններում  իրականացվող միջոցառումների բյուջեն կազմում է 81 միլիոն դրամ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

17:10
Շորժայում զգալի խախտումներ են գրանցվել, ամենամտահոգիչը՝ կապված ախտահանումների հետ
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատանքային խմբերն այսօր, ի թիվս տարբեր ոլորտներում գործող այլ տնտեսավարողների, դիտարկել են նաև խոշոր...
Աղբյուր` Panorama.am
17:01
Բոլթոնի հայտարարություններն ավելի շատ վնասում են Վլադիմիր Պուտինին. Թրամփ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի հայտարարությունները «կեղծ» է որակել, և...
Աղբյուր` Panorama.am
16:52
Թուրքիայի «հասարակաց տների հայ թագուհու» միակ ժառանգը մահացել է
80 տարեկան հասակում օրեր առաջ մահացել է Թուրքիայի Հանրապետության պատմության ամենահաջողակ կանանցից, «Հարկերի չեմպիոն» և...
Աղբյուր` Panorama.am
16:41
Եվրամիությունը վերանայում է հարաբերությունները Բելառուսի հետ
Եվրամիությունը (ԵՄ) վերանայում է իր հարաբերությունները Բելառուսի հետ` երկրում նախագահական ընտրությունների շուրջ ծավալվող իրադարձությունների...
Աղբյուր` Panorama.am
16:32
Անիտա. Ես միայն պատասխանատվություն եմ վերցնում ինձ վրա բոլոր մութ օրերից հետո կյանք ու սեր նվիրել Լևոնին
Գրոսմաստեր, աշխարհահռչակ շախմատիստ Լևոն Արոնյանի ընկերուհին՝ Անիտա Այվազյանն իր ֆեյսբուքյան էջում ընկերներին ուղղված նամակ է հրապարակել՝...
Աղբյուր` Panorama.am
16:18
Վաղը կառավարությունն արտահերթ նիստ կհրավիրի
Կառավարությունը վաղը կեսօրին արտահերթ նիստ է հրավիրել։ Պաշտոնական էջում հրապարակված օրակարգի համաձայն, քննարկման է դրված մեկ հարց։ Այն...
Աղբյուր` Panorama.am
16:10
ՊՎԾ. Ընթացքի մեջ են «Երևան ՋԷԿ»-ում, «Զվարթնոց» օդանավակայանում ուսումնասիրությունները
Պետական վերահսկողական ծառայությունում այս տարվա առաջին կիսամյակում իրականացվել են 9 ուսումնասիրություններ, ավելի քան 80 մշտադիտարկումներ...
Աղբյուր` Panorama.am
16:00
Արաբկիրում կրակոցների փաստով երկու անձ ձերբակալվել է
Օգոստոսի 9-ին՝ ժամը 01:25-ին, քաղաքացուց ահազանգ է ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռիգայի փողոցից դեպի Արաբկիր 19-րդ փողոցի հատվածում մի քանի...
Աղբյուր` Panorama.am
15:54
ՊԵԿ նախագահ. Նախատեսված է 5 ռազմավարական նպատակ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Պետական եկամուտների կոմիտեի զարգացման և վարչարարության...
Աղբյուր` Panorama.am
15:46
Նարեկ Սամսոնյանին բերման էին ենթարկել Արաբկիրի բաժին
«Ես համարում եմ, որ ինձ բերման ենթարկած մարդը ոստիկան չի եղել, քանի որ ոստիկանը չի կարող իրեն այդքան վատ պահել և կատարել քաղաքական...
Աղբյուր` Panorama.am
15:30
Արցախի նախագահ Հարությունյանն ընդունել է Օնիկ Գասպարյանին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 11-ին ընդունել է Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ,...
Աղբյուր` Panorama.am
15:20
Ալավերդիում կինը դանակով հարձակվել է ամուսնու վրա
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Թումանյանի քննչական բաժնում ավարտվել է ամուսինների կողմից միմյանց ծեծի ենթարկելու,...
Աղբյուր` Panorama.am
15:14
Նարեկ Սամսոնյանին անհայտ ուղղությամբ տարան. Ռուբեն Մելիքյան
«Նարեկ Սամսոնյանի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով ես նկատեցի, որ այստեղ Նարեկ Սամսոնյանի և ոստիկանի միջև միջադեպ էր տեղի ունենում»,-...
Աղբյուր` Panorama.am
15:10
Կենտրոնում օգոստոսի 12-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, օգոստոսի 12-ին...
Աղբյուր` Panorama.am
14:52
Ընկե՛ր արտաքին գործերի նախարար, ինչո՞վ ես զբաղված. Հրաչ Բերբերյան
Դուխով, ավելի ճիշտ՝ «դուխով» գլխարկով տղաները բիզնես են սկսել
Աղբյուր` Panorama.am
14:48
Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանում անցկացված զորավարժություններն էական նորություններ չեն պարունակել
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Ադրբեջանում կայացած զորավարժությունների վերաբերյալ...
Աղբյուր` Panorama.am
14:44
Արամ Վարդևանյան. Գծեր կան, որ չի կարելի տրորել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանին բարկացրել են գործով մեղադրող դատախազի հայտարարություններն ու որակումները՝...
Աղբյուր` Panorama.am
14:15
ԱՄԷ-ն միակ իսլամական երկիրն է, որը քննադատել է «Այա Սոֆիան» մզկիթի վերածելու Թուրքիայի որոշումը
Հայաստանում ԱՄԷ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ահլամ ալ Սալամին  հարցազրույց է տվել դեսպանատան մամուլի ծառայությանը...
Աղբյուր` Panorama.am
14:11
Մարությանը մեկնում է արձակուրդ
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը մեկնել է արձակուրդ։ Նրա մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի փոխանցմամբ, մինչև օգոստոսի 25-ը ներառյալ քաղաքապետը...
Աղբյուր` Panorama.am
14:03
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով
Հանրապետության տարածքում օգոստոսի 11-ի ցերեկը, 12-16-ը առանձին շրջաններում գիշերը և կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի...
Աղբյուր` Panorama.am
13:54
Մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների. Արա Վարդանյան
«Կասկած չունեմ, որ մենք ականատես ենք լինելու քաղաքական շատ լուրջ միավորումների, որի արդյունքում ընդդիմադիր դաշտը կորոշի՝ ով է առաջնորդելու...
Աղբյուր` Panorama.am
13:51
Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց
Հաջորդ նիստը տեղի կունենա սեպտեմբերի 8-ին։
Աղբյուր` Panorama.am
13:48
ՀՀ-ն առաջ տանելու համար քայլերից մեկը Նիկոլ Փաշինյանի հեռացումն է. Արա Վարդանյան
«Մենք պետք է հասկանանք, որ աշխարհի ցանկացած երկրում հեղափոխություն կամ հեղաշրջում իրականացնելու համար պետք է ակտիվացնել ընդհանուր զանգվածի...
Աղբյուր` Panorama.am
13:26
Յուրի Խաչատուրովի փաստաբանը չի ներկայացել դատական նիստին
Դատարանը Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանից ստացել է դիմում, որտեղ նշվում է, որ հանկարծակի ծագած խնդիրների պատճառով չի կարող...
Աղբյուր` Panorama.am
13:01
Վահե Հովհաննիսյան. Որ միշտ չկանխատեսենք անցյալը (Մաս առաջին)
Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանն իր հերթական հոդվածում գրում է. «Հայաստանում արագ տեմպերով ուրվագծվում է...
Աղբյուր` Panorama.am
12:53
Գեղամա լեռներում «ծնված» վիշապաքարը` Օղակաձև այգում՝ արդեն ճիշտ դիրքով
«Հայաստանում մոտավորապես 100 վիշապաքարեր կան, որոնցից 18-ը տեղաշարժվել են իրենց բուն բնակավայրից, և հայտնվել են ՀՀ տարբեր...
Աղբյուր` Panorama.am
12:44
Սվետլանա Տիխանովսկայան անկեղծացել է, թե ինչու է լքել Բելառուսը
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հիմնական մրցակից Սվետլանա Տիխանովսկայան լքել է երկրի տարածքը՝ մեկնելով Լիտվիա։ Պաշտոնական Վիլնյուսը...
Աղբյուր` Panorama.am
12:37
Բրազիլական բոլոր ակումբների ֆուտբոլիստները կորոնավիրուսի թեստ են անցնելու
Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիան (CBF) պարտավորեցրել է ազգային մրցաշարերին մասնակցող ակումբների բոլոր խաղացողներին կորոնավիրուսի թեստ անցնել՝...
Աղբյուր` Panorama.am
12:19
Եգիպտոս, Շրի Լանկա, Կիպրոս չարտերային թռիչքների թույլտվություն առկա չէ
Հետագա խնդիրներից զերծ մնալու համար փաթեթներ ձեռք մի բերեք։
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ցուցադրվեցին  ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները
15:41 21/07/2020

Ցուցադրվեցին ԶՈՒ ստորաբաժանումների կողմից խոցված ադրբեջանական ԱԹՍ-ների մնացորդները

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}