Գրետա Թունբերգը «Time» ամսագրի կողմից ճանաչվել է տարվա անձ
Գրետա Թունբերգը, շվեդ 16-ամյա պատանին, ով դարձավ կլիմայի փոփոխության և շրջակա միջավայրի պաշտպանության գլոբալ խիղճը, ճանաչվել է «Time» ամսագրի տարվա անձը: Այս մասին հայտնի դարձավ րոպեներ առաջ։ Այս մասին գրում է nbcnews-ը։
«Նա դարձավ այս տարվա մոլորակի առջև ծառացած ամենամեծ խնդրի ամենամեծ ձայնը», - ասել է Time-ի գլխավոր խմբագիր Էդվարդ Ֆելսենթալը, հավելելով, որ Թունբերգը ամսագրի կողմից մինչ այժմ տարվա անձ ճանաչվածներից ամենաերիտասարդն է։
16-ամյա Թունբերգը համարվում է գլոբալ բնապահպանական շարժման առաջնորդներից մեկը: Նա հայտնի դարձավ 2018թ․-ին Ստոկհոլմում պառլամենտի շենքի առջև իրականացրած միանձնյա պիկետից հետո, որի ընթացքում նա պահանջում էր պահպանել Փարիզի կլիմայի պայմանագիրը:
Հարակից հրապարակումներ`
- Բրազիլիայի նախագահը բնապահպան Գրետա Թունբերգին «լակոտ» է անվանել
- Գրետա Թունբերգը BBC-ի սուրբծննդյան հաղորդում կվարի
- Պուտինը քննադատել է շվեդ 16-ամյա բնապահպան Գրետա Թունբերգին
- 16-ամյա բնապահպան Գրետայի կտրուկ ու հուզիչ ելույթը ՄԱԿ-ում. Ինչպես ե՞ք համարձակվում
- Գրետա Տունբերգը ելույթ է ունեցել Ֆրանսիայի խորհրդարանում