Աշխարհի ամենաերիտասարդ վարչապետ Սաննա Մարին
Սաննա Մարինը դարձավ Ֆինլանդիայի վարչապետ 34 տարեկան հասակում՝ դառնալով նաև աշխարհում ամենաերիտասարդ վարչապետը: Բայց, ինչպես գրում է indianexpress-ը, սա դեռ ամենը չէ։
Հելսինկիում 1985թ․-ին ծնված Մարինը մեծացել ու դաստիարակվել է միասեռական ընտանիքում՝ մոր և նրա կին գործընկերոջ կողմից։ Նա ավելի վաղ խոսել էր այն մասին, որ չի կարողացել բացահայտորեն խոսել իր ընտանիքի մասին:
Նույնասեռական ընտանիքներն այսօր էլ շարունակում են մնալ տաբու։ Որպես երեխա իր մարտահրավերների մասին Մարինն ասել է․ «Լռությունն ամենադժվարն էր: Անտեսանելիությունն առաջացրեց անզորության զգացում: Մեզ չէին ընդունում որպես իսկական ընտանիք կամ հավասար չէինք ուրիշների հետ: Բայց ինձ շատ չեն ծաղրել: Նույնիսկ երբ ես փոքր էի, ես շատ ազնիվ և համառ էի: Ես ոչ մի բան հեշտությամբ չէի ընդունում»,-ասել է Սաննա Մարինը:
Մարինն իր պատանեկությունն անցկացրել է հացի արտադրամասում աշխատելով: Նա նաև ընտանիքում առաջինն էր, որ համալսարան է ընդունվել, ինչին աջակցել է մայրը։
Սաննա Մարինն ամուսնացած է և ամուսնու՝ Մարկուս Ռայկոնենի հետ միասին ունի 22-ամսական դուստր` Էմմա Ամալիա Մարինը։ Երիտասարդ վարչապետը բավական ակտիվ է նաև սոցիալական մեդիայում, որտեղ տարածել է իր ողջ հղիության, երեխայի կերակրելու ու այդ ընթացքում աշխատելու նկարները։