Երեք տարով կհետաձգվի սրբիչների արտադրությամբ զբաղվող ընկերության ԱԱՀ-ի վճարման ժամկետը
Ինչպես ամեն հինգշաբթի, այսօր էլ կառավարության հերթական նիստն է։ Օրակարգում ընդգրկված են ռեկորդային թվով հարցեր՝ 71 հարց, սակայն դրանցից 64-ը չզեկուցվող են։
Զեկուցվող հարցերից մեկը վերաբերում էր ներդրումային ծրագրի շրջանակներում ապրանքների ներմուծման դեպքում մաքսային և հարկային մարմինների կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգմանը։
Մասնավորապես, կառավարությունը բավարարեց «ԷՅ ԲԻ ՍԻ ՏԵՔՍՏԻԼ»» ՍՊԸ-ի հայտը՝ ներդրումային ծրագրի շրջանակում ապրանքների ներմուծման ԱԱՀ- հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարի ժամկետով հետաձգելու և մաքսատուրքից ազատելու արտոնություններից օգտվելու վերաբերյալ:
Ընկերությունը գործում է 2017 թվականից։
Առաջին փուլով ներմուծել է հումք` տեքստիլի արտադրության համար (սրբիչների արտադրություն), որոնց համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8.2 մլրդ ՀՀ դրամ: Ներկայումս անհրաժեշտություն է առաջացել երկրորդ փուլով ներմուծել մոտ 10.5 մլրդ դրամի ապրանքների լրացուցիչ խմբաքանակ:
Համաձայն ընկերության կողմից տրամադրված տեղեկատվության` ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունում ստեղծվել է 60 նոր աշխատատեղ և իրականացվել 1,823,702,113 ՀՀ դրամի ներդրում:
Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում ընկերությունում երեք տարվա ընթացքում կստեղծվի 175 նոր աշխատատեղ` 189 հազար դրամ միջին աշխատավարձով:
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին