Իրանում բողոքի ցույցերի ընթացքում սպանությունների կազմակերպման հստակ ծրագիր է եղել․ Արմեն Իսրայելյան
Նոր հանգամանքներ են ի հայտ եկել Իրանում տեղի ունեցած բողոքի ցույցերի ընթացքում զոհված անձանց վերաբերյալ։
Ինչպես գրել է իրանագետ Արմեն Իսրայելյանը՝
- Թեհրանի հարակից շրջաններում զոհվածների 85 տոկոսը չի մասնակցել բողոքի ցույցերին
- Հաստատվել է, որ սպանությունների կազմակերպման հստակ ծրագիր է եղել
- Իրանի հոգևոր առաջնորդի համաձայնությամբ զոհված անձանցից ոմանք «շահիդ» են ճանաչվել
- Իրանի կառավարությունն ազգային անվտանգության գերագույն խորհրդի հորդորով է, որ մինչ օրս չի հրապարակել զոհվածների թիվը։
Նշվում է, որ առաջիկայում Իրանի կառավարությունը պաշտոնապես կհայտարարի զոհերի հստակ թիվը (մայրաքաղաքում և նահանգներում)։
Հիշեցնենք, որ Իրանում բողոքի ակցիաները սկսվեցին նոյեմբերի 15-ից, երբ կառավարությունը հայտարարեց վառելիքի գների մոտ 50 տոկոս աճի մասին։ Կառավարությունը նշել է, որ գների բարձրացումը նպատակ ունի հավաքել տարեկան մոտ 2,55 միլիարդ դոլար՝ ցածր եկամուտների ունեցող մոտ 18 միլիոն ընտանիքներին լրացուցիչ սուբսիդիաներ տրամադրելու համար:
Ըստ Amnesty International-ի, Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար։
Հարակից հրապարակումներ`
- Իրանում բենզինի սպառումը ոչ միայն չի նվազել, այլ հակառակը՝ ավելացել է
- Իրանագետ. Ինչպե՞ս լուսաբանվեցին Իրանում տեղի ունեցած բողոքի ակցիաները
- Վարդան Ոսկանյան. Իրանում ականատես կլինենք դրական փոփոխությունների և շատ ավելի մեծ ժողովրդավարացման գործընթացի
- Իրանում բողոքի ակցիաների ընթացքում սպանվել է ավելի քան 100 ցուցարար. Amnesty International
- Բողոքի ցույցեր՝ Իրանում, կան զոհեր
- Իրանում մեկ օրով անջատվել է ինտերնետը
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին