Բրիտանիայում մեկնարկեցին Բրեքսիթի ապագան որոշող խորհրդարանական ընտրությունները
Մեծ Բրիտանիայում սկսվել են արտահերթ խորհրդարանական ընտրությունները, որոնք կորոշեն Բրեքսիթի ապագան: Այդ մասին հայտնում է Gazeta-ն:
Ընտրատեղամասերը, որոնք հիմնականում տեղակայված են դպրոցներում, կաշխատեն դեկտեմբերի 12-ին` ժամը 07.00-ից (Երևանի ժամանակով 11.00) մինչև տեղական ժամանակով 22.00-ը։
Ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո հաղթող կուսակցության ղեկավարը պաշտոնապես կհայտարարի, որ գնում է Ելիզավետա 2-րդ թագուհու մոտ՝ կառավարություն կազմելու թույլտվության համար: Դրանից հետո նա կխոսի առաջիկա հինգ տարիների ընթացքում իր կուսակցության աշխատանքային ծրագրերի մասին:
Հարակից հրապարակումներ`
- Բրիտանիայի վարչապետը լրագրողներից խուսափելու համար մտել է սառնարան
- Մեծ Բրիտանիան պատրաստվում է վաղն անցկացվելիք համընդհանուր ընտրություններին