Կուսումնասիրվի՝ ինչքանով է իրականացվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարեզը
Հաջորդ շաբաթ Բրյուսելում Եվրամիություն-Հայաստան գործընկերության հանձնաժողովի նիստում ուսումնասիրվելու է, թե ինչքանով է իրականացվում Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարեզը: ՀՀ Քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ հանրային քննարկման ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Եկատերինա Դորոդնովան:
«Մեր ռազմավարական երկխոսությունը նաև ավելի է ամրապնդվում Եվրամիություն-Հայաստան համագործակության իրավական հիմնական փաստաթղթերից ելնելով, որը, բնականաբար, Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրն է, որտեղ անմիջական անդրադարձ կան այս խնդիրներին: Մարդու իրավունքների հանդեպ հարգանքը և դրանց պաշտպանությունը շատ կարևոր դեր ունեն Եվրամիության արտաքին հարաբերություններում»,- ասաց նա:
Եկատերինա Դորոդնովայի խոսքով, կա այնպիսի բացառիկ սխեմա, որն ամբողջ աշխարհում միայն Հայաստանի դեպքում է, որ ամեն տարի ՀՀ կառավարության հետ ունեն մարդու իրավունքների վերաբերյալ երկխոսություն, որը հստակ չափանիշ է սահմանում այս ոլորտում:
«Այս երկխոսության շրջանակներում Եվրամիությունն անընդհատ շեշտում է հայկական դատական համակարգի գիտելիքների զարգացումը»,- նշեց ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարը:
Հարակից հրապարակումներ`
- ՔՕ նախագծով առաջարկվում է բարձրացնել քրեական պատասխանատվությունից ազատելու համար նախատեսված վաղեմության ժամկետների շեմերը
- Նախարար. Դատավորների թեկնածուների ստուգման մեխանիզմների ներդրումը շարունակվելու է