Քաղաքական 16:55 12/12/2019 Հայաստան

Թադևոս Ավետիսյան. Լուծարվեց Գյումրու տուն-ինտերնատը՝ առանց անհրաժեշտ լուծումների

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջարկով, 2019 թվականի դեկտեմբերի 12-ի կառավարության նիստում լուծարվեց այդ նախարարության ենթակայությամբ գործող «Գյումրու տուն-ինտերնատ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (հղումը՝ https://www.e-gov.am/sessions/, օրակարգի 42-րդ հարց):

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող Թադևոս Ավետիսյանն իր հերթական հոդվածում անդրադարձել է այս որոշման հետևանքներին.

«Գյումրու տուն-ինտերնատը շուրջօրյա խնամք է տրամադրում տարեց և հաշմանդամություն ունեցող 160 անձի: Ընդ որում՝ տրամադրվող խնամքի ծառայությունների ծախսարդյունավետության ցուցանիշներն այս տուն-ինտերնատում էապես բարձր են, քան նմանատիպ ծառայություններ մատուցող պետական մյուս տուն-ինտերնատներում: Պետական այս կազմակերպությունն էլ լուծարում են, որ խնամքի ծառայությունները պատվիրակեն մասնավորին:

Հնչեցվող նպատակը գոնե բարի է՝ տրամադրվող խնամքի արդյունավետության բարձրացում: Սակայն դրված նպատակի իրականացումն ի սկզբանե խնդրահարույց է՝ մի շարք օբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված: Նախ՝ որոշված չեն մասնավորին պատվիրակելու համար անհրաժեշտ չափանիշները: Պարզ չի նաև՝ մեր երկրում առկա է՞ նման ծավալի մասնագիտական խնամք տրամադրող ծառայությունների իրական ներուժ ոչ պետական հատվածում: Ճիշտ չէ նաև որոշման հեղինակների հիմնական մոտեցումը, ըստ որի՝ ծառայությունների արդյունավետությունը բացառապես կապվում է տրամադրող կազմակերպության սեփականության ձևի հետ:

Այս անհասկանալի մոտեցմամբ ստացվում է՝ եթե պետական է կազմակերպությունը, ապա արդյունավետ չէ և՝ հակառակը: Վստահաբար կարելի է արձանագրել՝ այս մոտեցմամբ շարժվող միջազգային դրական փորձ ևս չկա:  

Փաստորեն՝ գործող իշխանությունները նորից անհարկի են շտապում:

Լուծարում են խնամք տրամադրող պետական կազմակերպություն, սակայն այդ որոշումը չի բովանդակում նվազագույն անհրաժեշտ լուծումներ՝ շահառուների հետագա խնամքը կազմակերպելուն վերաբերող:

Մասնավորապես, այդ որոշման 3-րդ կետով նախատեսված է, որ տարեցների հիմնահարցերի լուծմանն ուղղված ծրագրերի իրականացման ուղղությունների և ձևաչափի վերաբերյալ առաջարկ կքննարկի կառավարությունը՝ լուծարումից հետո մեկ ամիս անց: Այստեղ արդեն չեն շտապում՝ բովանդակային գործ կա անելու:

Իսկ խնամքի ամբողջական չափանիշները և գործնական մեխանիզմները ե՞րբ են քննարկվելու և սահմանվելու: Այս հարցերն ընդհանրապես անպատասխան են:

Պակաս կարևոր չէ նաև տուն-ինտերնատում բազմամյա փորձ և ներդրում ունեցող սոցիալական աշխատողների հետագա ճակատագիրը: Տուն-ինտերնատում շահառուներին խնամք են տրամադրում շուրջ 80 աշխատողներ, որոնց իրական միջին աշխատավարձը կազմում է մոտ 80 հազար դրամ:

Լուծարման որոշման մեջ չկա որևէ անդրադարձ և լուծում՝ տուն-ինտերնատի աշխատողների աշխատանքային հարաբերությունների հետագա ընթացքին վերաբերող:

Փաստորեն, սահմանված ընդհանուր կարգով լուծվելու են սոցիալական ոլորտի այս աշխատողների աշխատանքային պայմանագրերը: Նրանք աշխատող աղքատներից կդառնան գործազուրկ աղքատներ: Աշխատանքից կանցնեն սոցիալական նպաստի՝  խորացող սոցիալական իրենց խնդիրներով:

Եվ սա՞ է պետության կողմից որդեգրված՝ սոցիալական ներառական զարգացման իրական մոտեցումը: Սոցիալական պետությունը այսպիսի՞ վարքագիծ պետք է դրսևորի, որը կարող են ընդօրինակել նաև ոչ պետական կազմակերպությունները:

Ի դեպ՝ որոշման մեջ լիարժեք կարգավորված է լուծարվող տուն-ինտերնատի ավտոմեքենաների հետագա շահագործման հարցը՝ դրանք ոչ թե կկրճատվեն, այլ կտրամադրվեն ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և կհամալրեն նախարարության ավտոպարկը:

Վերջում՝ այսքան հարցադրումներով և խնդրահարույց կարգավորումներով նախագիծը կառավարության կողմից ընդունվում է ծածուկ և անաղմուկ՝ առանց զեկուցման և առարկայական քննարկումներ ծավալելու: ԻՆՉՈՒ՞ …»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am
14:55
Հայկ Մարությանը կուսակցություն է հիմնում
Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն առաջիկայում կուսակցություն կհիմնի։ Այն կոչվում է «Նոր ուժ»։ Լուրը «Ազատության»...
Աղբյուր` Panorama.am
14:48
Հրազդանի 64-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Կոտայքի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Ոսկեպարցիներն ասում են՝ ՔՊ-ականները, ովքեր հանձնվող գյուղերն ադրբեջանական են համարում, թող գան ու իրենց ներկայությամբ նման հայտարարություն հնչեցնեն
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է.  «Ոսկեպար և Բաղանիս կատարածս այցիս ու...
Աղբյուր` Panorama.am
14:39
ԵԱՏՄ անդամ ենք, զուգահեռաբար ԵՄ և այլ շուկաների ինտեգրման ուղղությամբ ենք աշխատում. Թունյան
«Այս պահին մենք ԵԱՏՄ անդամ ենք, կատարում ենք մեր պարտավորությունները, վճարում ենք ընդհանուր մաքսատուրքերն ու ստանում մեր բաժինը, ընդ...
Աղբյուր` Panorama.am
14:26
Բաքուն ռազմական է հռչակում Ստեփանակերտի մարզամշակութային համալիրը
Հուշահամալիրը հավերժացնելու էր ազգային պայքարի բոլոր զոհերի հիշատակը: Սակայն շինարարական աշխատանքներն անավարտ են մնացել 44-օրյա պատերազմի հետևանքով:
Աղբյուր` Panorama.am
14:10
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանի Միկոյան-Գալշոյան փողոցների խաչմերուկում
Երևանում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության կազմակերպման փոփոխություն...
Աղբյուր` Panorama.am
13:50
Ստեփան Դանիելյան. Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը համարում է, որ Հայաստանում ստվերային պետություն գոյություն չունի, չնայած կա նման տարածված կարծիք։ Կարծիքներից մեկն...
Աղբյուր` Panorama.am
13:38
Սուրենյանց. Փաշինյանը որոշել է Ստեփանակերտի էլիտային ահաբեկել
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը, անդրադառնալով այսօր կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հնչեցրած հայտարարություններին, գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:24
ՌԴ ԱԳՆ-ն մտահոգված է ապրիլի 5-ին կայանալիք Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի հանդիպումով
Հայաստան-Եվրամիություն-ԱՄՆ հանդիպումն անհանգստություն է առաջացնում Ռուսաստանում։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա...
Աղբյուր` Panorama.am
13:17
25-օրյա զորահավաքի մասնակցի ահազանգը. Բանակը գցել են քացու տակ
25-օրյա զորահավաքի մասնակից Սուրեն Մանուչարյանը որոշել է ֆեյսբուքում պատմել հավաքի ընթացքում տեսածը։ Նա գրում է. ««...Միակ...
Աղբյուր` Panorama.am
12:57
Ավագ հինգշաբթի ընտանիքի անդամների քանակով հավկիթ չեն եփում, չեն ներկում ու չեն մատուցում
Այսօր դեռ տեղի չի ունեցել խաչելությունը, թաղումը, Հարությունը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}