Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել Լիբիայի հետ կնքած փոխըմբռնման հուշագիրը
Թուրքիան ՄԱԿ-ի հաստատմանն է ներկայացրել նոյեմբերի 27-ին Լիբիայի հետ ծովային սահմանների որոշման շուրջ ստորագրված փոխըմբռնման հուշագիրը, գրում է ermenihaber-ը:
Այս մասին հայտնում է թուրքական «Hurriyet» թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին:
Նշենք, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի որոշմամբ` Ստամբուլում ստորագրված վերոհիշյալ հուշագիրը ուժի մեջ էր մտնելու դեկտեմբերի 8-ից:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն դեկտեմբերի 11-ին հիշեցնելով, որ այդ հուշագիրը հաստատվել է Լիբիայի կառավարության և Թուրքիայի մեջլիսի կողմից, հայտարարել էր.
«Ուժի մեջ մտնող որոշումը նախագահի (Էրդողանի) կողմից ստորագրվելուց հետո ներկայացնելու ենք ՄԱԿ-ի հաստատմանը: Հուշագրի վերաբերյալ և տեղեկություն ենք տրամադրում, և ՄԱԿ-ի հաստատմանն ենք ներկայացնում արևմտյան սահմանները որոշող մեր նոր մայրցամաքային ելուստը»: