Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմագործողությունը չի խախտում Թուրքիայի հետ համաձայնությունը.Լավրով
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ իրենց աջակցությամբ Սիրիայի բանակի կողմից իրականացվող Իդլիբի ռազմական գործողությունները չեն հակասում Թուրքիայի հետ իրենց ձեռք բերած համաձայնությանը և որևէ կերպ չեն խախտում այն, գրում է ermenihaber-ը:
Պաշտոնական Կրեմլի հայտարարության մեջ էլ նշված է. «Պուտինը հասկանում է Էրդողանի մտահոգությունները, սակայն Պուտինն էլ մտահոգված է ընդդիմադիր ուժերի գնալով աճող հարձակումներով»։
Թուրքական մամուլը հաղորդել էր, որ նախօրեին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և արտահայտել իր անհանգստությունը Սիրիայի հյուսիս-արևմուտքում իրականացվող ռազմական գործողությունների վերաբերյալ՝ նշելով, որ այն կարող է ճգնաժամ ստեղծել և սպառնալ իրենց ազգային անվտանգությանը։