Տոները նրա երգերով են մոտենում. Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է
Այսօր Ֆրենկ Սինատրայի ծննդյան օրն է. 104 տարի առաջ հենց դեկտեմբերի 12-ին է ծնվել նա։ Մեծագույն երգիչն ապրել է 82 տարի, ձայնագրել ավելի քան 100 ալբոմ, նկարվել 50-ից ավել ֆիլմերում, ինը Գրեմիի, 2 «Օսկար» և 2 «Ոսկե գլոբուսի» մրցանակակիր է։ Խիստ արտահայտիչ աչքերի համար նրան կոչում էին «Պարոն կապույտ աչքեր»։ 4 անգամ ամուսնացած է եղել։
Ֆրենկին մյուսներից միշտ տարբերվել է իր կիսագլամուրային ու կիսամաֆիոզ ոճով։ Հյատնի է, որ նա կապեր է ունեցել մաֆիայի ղեկավարների հետ։ Սինատրան երգում էր այնպես, ինչպես լսում էր։
Չնայած այդպես էլ չսովորեց կարդալ նոտաները, բայց Սինատրան, երևի թե, 20-րդ դարի ամենահայտնի երգիչն է. ասում ենք ջազ, հասկանում՝ Սինատրա, ասում ենք թավշյա բարիտոն՝ հասկանում Սինատրա, ասում ենք Սուրբ Ծնունդ ու Նյու Յորք, էլի հասկանում՝ Սինատրա։
Օրվա առթիվ ներկայացնում ենք նրա՝ Սուրբ ծննունդին ու Ամանորին նվիրված 5 երգ, որոնք երկար տարիներ հիթ են համարվում ու տոները հենց այս երգերով են ասոցացվում։