Ձմեռային Օլիմպիական խաղերի կազմկոմիտեում ընդգրկվել են 22 մասնագետներ
Միջազգային օլիմպիական կոմիտեի (ՄՕԿ) պատվիրակությունը 2026 թվականին Իտալիայի Միլան եւ Կորտինա դ՝Ամպեցո քաղաքներում անցկացվելիք ձմեռային Օլիմպիական խաղերի մրցավայր առաջին պաշտոնական այցից հետո հայտարարել է կազմկոմիտեի ստեղծման մասին, տեղեկացնում է ՀԱՕԿ-ը:
Կազմկոմիտեն, որը կունենա 22 անդամ, կգլխավորի Վինչենցո Նովարին: Կազմկոմիտեի ղեկավարից ու Իտալիայի կառավարության ներկայացուցիչից բացի, դրա կազմում տեղն են գտել ևս 10-ական սպորտային ու տեղացի մասնագետներ: Կազմկոմիտեի առաջին միջոցառումը եղել է Խաղերը համակարգող աշխատանքների հանձնաժողովի նախագահ, նախկին աթլետ, 2 Օլիմպիական խաղերի մասնակից, ՄՕԿ-ի անդամ, ֆինն Սարի Էսայնի հետ հանդիպումը:
Հիշեցնենք, որ 2026թ. ձմեռային Օլիմպիական խաղերը կանցկացվեն փետրվարի 6-22-ը։ Իտալիան նախորդ անգամ ձմեռային Օլիմպիական խաղեր ընդունել է 2006-ին Թուրինում։
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները