Թրամփը Նեթանյահուի վերընտրության համար Իսրայել է ուղարկում իր լավագույն PR մասնագետներին
Ասում են՝ Դոնալդ Թրամփի վարչակազմն այնքան է անհանգստացած դաշնակից երկրում՝ Իսրայելում, ստեղծված ներքաղաքական ճգնաժամով և հատկապես Թրամփ ընտանիքի լավ բարեկամ Իսրայելի գործող վարչապետ Բենյամին Նեթանյահուի ճակատագրով, որ նոր որակի աջակցություն է նախապատրաստում վերջինի վերընտրվելն ապահովելու համար: Այս մասին գրել է արաբագետ Արմեն Պետրոսյանը։
Արաբագետը նշում է, որ Թրամփի վարչակազմի կողմից նախկինում կայացված բավական կարևոր, անգամ պատմական նշանակության որոշումների (ԱՄՆ-ի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու, Գոլանի բարձունքներն Իսրայելի անքակտելի մաս ճանաչելու, ԻՀՊԿ-ն ահաբեկչական կառույց ճանաչելու վերաբերյալ և այլն) զգալի ազդեցության պարագայում նույնիսկ Նեթանյահուին չհաջողվեց կոալիցիոն կառավարություն ձևավորել:
«Նոր ընտրություններին ընդառաջ, մի շարք աղբյուրների հավաստմամբ, Նեթանյահուին ուղղակիորեն աջակցելու են Դոնալդ Թրամփի նախընտարական թիմի լավագույն մասնագետները՝ ընտրարշավում կարևոր դիրքեր զբաղեցրած Կորի Լևանդովսկին և Դևիդ Բոսսին, որոնք արդեն առաջիկա օրերին կայցելեն Իսրայել:
Ինչ վերաբերում է Իսրայելի ներքաղաքական իրավիճակին, ապա գործող վարչապետի վարկանիշի շարունակական անկման պարագայում տեխնիկական թիմի նման թարմացումն, անխոս, բավական կարևոր է»,-գրել է Արմեն Պետրոսյանը։
Հիշեցնենք, որ նախօրեին Իսրայելը Քնեսեթը լուծարվեց և երկրում 2020թ․-ի մարտի 2-ին կանցկացվեն արդեն 3-րդ արտահերթ ընտրությունները, քանի որ Նեթանյահուն ու նրա հիմնական ընդդիմադիր Բեննի Գանցը չկարողացան կոալիցիոն կառավարություն կազմել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները