Քաղաքական 13:23 12/12/2019 Տարածաշրջան

Թուրք լրագրողը եթերում խոսել է Հայոց ցեղասպանության հետ առերեսվելու անհրաժեշտության մասին

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ-CHP) ներկայացնող լրագրող Նեջդեթ Սարաչը «Halk TV» հեռուստաընկերության եթերում խոսել է Հայոց ցեղասպանության և Թուրքիայում բնակվող հայերի վիճակի մասին։

Սարաչը նշել է, որ իր մանկությունն անցել է Ստամբուլի հայաշատ Շիշլի շրջանի Քուրթուլուշ թաղամասում, ինչի շնորհիվ նա հայերի խնդիրներին քաջածանոթ է։Այս մասին գրում է ermenihaber-ը։

«Հայերն իսկապես շատ դժվար կացության մեջ են։ Թուրքիայում շատ դժվար է փոքրամասնություն լինելը, հատկապես այն դեպքում, երբ իրականում մեծաթիվ ու ազդեցիկ համայնք ունես։ Մենք մեր ականջներով ենք լսել «Ներողություն արտահայտությանս համար՝ հայ» ձևակերպումը և դա երբևէ չենք մոռանալու»,- նշել է լրագրողը։

Հիշեցնենք, որ վերոնշյալ արտահայտության հեղինակը Էրդողանն է եղել իր վարչապետության օրորք: Նա հեռուստաեթերից ասել էր, որ ընդդիմությունը զրպարտում է իրեն. «Նրանք ինձ վրացի են անվանում: Ներողություն արտահայտությանս համար, բայց իմ հասցեին ավելի վատ խոսք էլ են ասել. նրանք ինձ «հայ» են անվանել»: 

Ընդդիմադիր լրագրող նաև հավելել է, որ երբեմն մոռանալը ցանկալի էլ չէ, քանի որ որոշ բաներ իսկապես հիշել է պետք։

«Մի քիչ պիտի ընդլայնենք մեր մտահորիզոնը։ Գերմանիայի կանցլեր Մերկելը Լեհաստանում այցելել էր Օսվենցիմի համակենտրոնացման ճամբարի հուշահամալիր։ Նա այնտեղ շատ կարևոր մի բան ասաց, բառացիորեն հետևյալը․ «Այս վայրը գերմանացիներն են ղեկավարել, և մենք չպետք է մոռանանք առերեսվել այս պատմության հետ, պիտի հիշեցնենք»,- նկատել է տվել Սարաչը և շարունակել. «Իսկ մեզ մոտ միշտ խուսափում են այս թեմայից, ասում են․ «Աման, էդ հարցերին մի խառնվեք»։ Բայց քանի դեռ չես հիշեցնում, երեսով չես տալիս, այս հարցերը չեն բարձրանում գիտակցության մակարդակ»:

Թուրք լրագրողը նաև ուշադրություն է հրավիրել հատկապես այն հանգամանքի վրա, որ Մերկելը նման հայտարարություն է արել՝  լինելով բավական պահպանողական քրիստոնյա–դեմոկրատական կուսակցության առաջնորդ։ Խոսելով սեփական անցյալի հետ առերեսվելու անհրաժեշտությունից՝ Սարաչը նաև հիշեցրել է Գերմանիայի նախկին վարչապետ Վիլլի Բրանդի մասին, ով 1970թ․ դեկտեմբերի 7-ին Վարշավայի հրեական գետտոյի զոհերի հուշարձանի առջև ծնկաչոք ներություն էր խնդրել հրեաներից՝ նացիստական Գերմանիայի իրականացրած Հոլոքոստի համար։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:17
Մակրոնին անհապաղ տարհանել են թատրոնից
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին անհապաղ տարհանել են Փարիզի թատրոններից մեկից այն պատճառով, որ այնտեղ փորձել են ներխուժել ցուցարարները:...
Աղբյուր` Panorama.am
11:05
Պատգամավորի մեքենայի ապակին կոտրել են ու գողացել պայուսակը
Այսօր առավոտյան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատագամավոր Գևորգ Պապայոնը պարզել է՝ բակում կայանած մեքենայի դռան ապակին կոտրել են, տարել...
Աղբյուր` Panorama.am
10:54
Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի​ մահվան կապակցությամբ։ «Աշխատանքային...
Աղբյուր` Panorama.am
10:48
Զելենսկին չի ընդունել վարչապետի հրաժարականը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է վարչապետ Ալեքսեյ Գոնչարուկին և նրա կառավարությանն աշխատանքը շարունակելու հնարավորություն տալ: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:37
Իրանահայ երգիչ Անդին Հոլիվուդի Փառքի ծառուղում աստղ է ստացել
Իրանահայ երգիչ Անդին իր անվանական աստղն է ստացել Հոլիվուդի Փառքի ծառուղում: Այս մասին հայտնում է «Ամերիկայի ձայնը»: Անդրանիկ...
Աղբյուր` Panorama.am
10:29
Հալեպում երեք օրում շուրջ 30 խաղաղ բնակիչ է զոհվել
Անօրինական զինված խմբավորումները շարունակում են գնդակոծել Հալեպը, որի հետևանքով երեք օրում 28 խաղաղ բնակիչ է զոհվել, 56 մարդ վիրավորվել: ...
Աղբյուր` Panorama.am
10:18
Գլխավոր դատախազությունը ստացել է ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու օրենքի՝ անօրինական լինելու մասին գրությունը
Գլխավոր դատախազությունը ստացել է «Ազգային Հակակոռուպցիոն Խորհուրդ» հիմնադրամի գրությունը։ «Այո, ստացել ենք, ընթացքի մեջ...
Աղբյուր` Panorama.am
10:18
«Փաստ». Իշխանության առաջնային թեմաներից են ՍԴ դատավորների շուրջ առկա թնջուկը, դատավորներին ամեն գնով «տուպիկ» մտցնելու հնարավորությունները
«Փաստ» թերթը գրում է. « Ինչպես հայտնի է, իշխանական ուժը վերջին երկու օրերին խմբակցությունների (ԱԺ և ավագանու) ու վարչության մի...
Աղբյուր` Panorama.am
10:16
«168 Ժամ». Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքին
«168 ժամ» թերթը գրում է. «Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն անդրադարձել ԱԱԾ նախկին...
Աղբյուր` Panorama.am
10:15
«Հրապարակ». Իշխանության համար օրեցօր ավելի է բարդանում թափուր պաշտոնները համալրելու հարցը
«Հրապարակ» թերթը գրում է. «Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանի հեռանալուց հետո իշխանության ազդեցության տակ գործող...
Աղբյուր` Panorama.am
10:14
«Ժողովուրդ». Մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ԱԺ...
Աղբյուր` Panorama.am
10:11
«Հրապարակ». Գագիկ Խաչատրյանի որդուն մեղադրում են փողերի լվացման մեջ
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեզ տեղեկացրել էին, որ մեղադրանք է առաջադրվել նաև ՊԵԿ նախկին նախագահ, այժմ կալանքի տակ գտնվող Գագիկ...
Աղբյուր` Panorama.am
10:07
«Հրապարակ». Սերժ Սարգսյանը ծանր է տարել՝ ժամեր շարունակ ոչ մեկի հետ չի շփվել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գեորգի Կուտոյանի մահվան լուրը, ըստ ականատեսների, Սերժ Սարգսյանը ծանր է տարել՝ ժամեր շարունակ ոչ...
Աղբյուր` Panorama.am
10:05
«Հրապարակ». Վենետիկի հանձնաժողովը թույլ չի տա, որ ՍԴ դատավորների վրա ճնշումներ, անհարկի հետապնդումներ լինեն
«Հրապարակ» թերթը գրում է. «Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիանի Բուքիքիոյի և Հրայր Թովմասյանի նախօրեի տեսազրույցի հիմնական...
Աղբյուր` Panorama.am
10:01
«Ժողովուրդ». Հայկ Հարությունյանի և Գեորգի Կուտոյանի դեպքերում ուշագրավ զուգադիպություններ կան. երկուսն էլ մահացել են հենց իրենց պատկանող զենքից
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ Ազգային անվտանգության ծառայության նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան լուրը ցնցեց ողջ...
Աղբյուր` Panorama.am
09:59
«Փաստ». Համայնքապետարանը նախատեսել է «կատաֆալկա» գնել. Գյուղ տեղ է, մարդիկ որ մահանում են, Վանաձորից են մեքենա կանչում
«Փաստ» թերթը գրում է․ «2020 թվականի գնումների պլաններն ուսումնասիրելիս «Փաստը» պարզեց, որ Լոռու մարզի Մարգահովիտի...
Աղբյուր` Panorama.am
09:34
Շիրակի մարզպետ. Մոտ 20 ցնցում է գրանցվել
«Աշոցքի երկրաշարժային օջախում Էներգիայի բնականոն պարպում է գնում, առաջին ցնցումից մինչ այժմ շատ թույլ (մինչև 1բալ) մոտ 20 ցնցում է...
Աղբյուր` Panorama.am
09:22
Երկու երկրաշարժ՝ Շիրակում
Այսօր տեղական ժամանակով ժամը 08:20-ին (Գրինվիչի ժամանակով ժամը` 04:20-ին) ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի...
Աղբյուր` Panorama.am
09:14
Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորների հիշատակության օրն է
Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և ունի նրանց հիշատակին նվիրված տոներ:
Աղբյուր` Panorama.am
09:00
Լուվրը փակվել է ակցիայի պատճառով
Փարիզում նախօրեին կենսաթոշակայի բարեփոխումներին դեմ բողոքի ակցիա իրականացնողներն արգելափակել են Լուվրի մուտքը։ kulturomania.ru-ի հաղորդմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:30
Սպանդանոցային մորթի պարտադիր պահանջի հետաձգման լիազորություն ՍԱՏՄ-ն չունի. Նարեկ Հայրապետյան
ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալներ Նարեկ Հայրապետյանն ու Գարիկ Սարոյանն այսօր հանդիպել են սպանդանոցային մորթի...
Աղբյուր` Panorama.am
20:27
Վրաստանի վարչապետը չի վստահում NDI-ի արդյունքներին, համաձայն որի՝ բնակչության 64%-ը դժգոհ է կառավարության աշխատանքից
Վրաստանի Վարչապետ Գիորգի Գախարիան վստահ է՝ ինչ էլ որ ցույց տան հանրային կարծիքի հետազոտությունները, վերջնական որոշումը ընտրողինն է, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:24
Թուրքիայի համախառն արտաքին պարտքը 2002թ․ հետո ավելացել է 350 տոկոսով
Թուրքիայի համախառն արտաքին պարտքի չափը 1989թ․-ից ամեն եռամսյակը մեկ հրապարակվում է Գանձապետարանի և ֆինանսների նախարարության կայքում, գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:17
Վարչապետն ընդունել է հայտնի աստղաֆիզիկոս Գարիկ Իսրայելյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Միլիարդատերը իսրայելացիներին 1 միլիոն դոլար է տվել լուսին թռչելու համար
Միլիարդատեր Լեոնարդ Բլավատնիկը որոշել է 1 միլիոն դոլար հատկացնել իսրայելական «SpaceIL» մասնավոր ընկերությանը` Երկիր մոլորակի...
Աղբյուր` Panorama.am
19:55
Կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 17-ին՝ ժամը 16:55-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի...
Աղբյուր` Panorama.am
19:44
Semper Opera Ball-ի գործակալությունը կլուծարվի և նրա ղեկավարը կենթարկվի խիստ պատասխանատվության
ԵՀՄՖ-ն տեղեկացնում է, որ ստացել է  Semper Opera Ball-ի պատասխանը:  «Ինչպես նշել էինք ավելի վաղ՝ ԵՀՄՖ նախագահությունն ու ԵՀՄՖ...
Աղբյուր` Panorama.am
19:35
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ. Ա .Ղարամյան
Արցախի Անվտանգության խորհրդի քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝...
Աղբյուր` Panorama.am
19:20
Նա օժտված էր մարդկային և մասնագիտական բարձր որակներով. Թաթոյանը՝ Կուտոյանի մասին
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն իր ցավակցությունն է հայտնել Գեորգի Կուտոյանի ողբերգական մահվան կապակցությամբ՝ իր էջում կատարելով...
Աղբյուր` Panorama.am
19:09
Պատերին կան վնասվածքներ, հրազենային վնասվածքն էլ եղել է քունքի շրջանում. Նոր մանրամասներ Կուտոյանի սպանությունից
ՔԿ ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանը  հայտնեց այս պահին հրապարակման ենթակա տեղեկատվությունը. «Դեպքի վայրում...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան
12:01 27/12/2019

ՍԴ դեպի միապետություն ճանապարհի վերջին օղակն է մնացել. Արսեն Բաբայան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}