Իսրայելում երրորդ անգամ տարվա մեջ կանցկացվեն նոր արտահերթ ընտրություններ
Իսրայելական Քնեսեթը պաշտոնապես լուծարվում է: Հիմնական քաղաքական ուժերը, այնուհետև խորհրդարանականները, չկարողացան համաձայնության գալ կոալիցիոն կառավարության կազմի շուրջ: Այս պատգամավորական կորպուսի վերջին քայլն է արտահերթ նոր ընտրությունների մասին որոշումը, որը վերջին 11 ամիսների ընթացքում արդեն երրորդը կլինեն: Այս մասին գրում է euronews-ը։
Ոչ վարչապետի պաշտոնակատար Նեթանյահուն, ոչ էլ նրա հիմնական հակառակորդ Գանցը, չկարողացան կառավարություն ձևավորել։
Ընդդիմադիր Գանցի «Կախոլ-Լավան» դաշինքից Քնեսեթի պատգամավոր Յաիր Լապիդն ահա ինչ է խորհուրդ տվել գործընկերներին և ընտրողներին․ «Երեխաներին հեռու պահեք հեռուստացույցից: Առաջիկա ընտրությունները կլինեն հակառակորդների նկատմամբ ատելության, բռնության և զզվանքի հրապարակային արտահայտման «տոն»։ Այսպիսի տեսարաններից, որոնք ձգվելու են 3 շաբաթ, պետք է երեխաներին պաշտպանել։
Իսրայելում նոր ընտրությունները նշանակվել են 2020թ․-ի մարտի 2-ին։
Հարակից հրապարակումներ`
- Իսրայելում ճգնաժամը դասական օրինակ է, ինչպես են անձերի նկրտումները պարալիզացնում գործող համակարգերը․ Արմեն Պետրոսյան
- Իսրայելում Նեթանյահուն և Գանցը չեն կարողացել պայմանավորվել կոալիցիոն կառավարության շուրջ
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին