Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է դատավոր Լուսինե Աբգարյանին
Երկուշաբթի՝ դեկտեմբերի 16-ին, ժամը 16:30-ին դատավոր Լուսինե Աբգարյանի նախագահությամբ տեղի կունենա Վերաքննիչ քրեական դատարանի նիստը, որի ընթացքում քննարկվելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից նրան գրավի դիմաց ազատ չարձակելու վերաբերյալ:
Հիշեցնենք, որ այս գործով բողոքը պետք է քններ դատավոր Մխիթար Պապոյանը, որին, սակայն, դատախազ Գևորգ Բաղդասարյանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել։
«Պապոյանն ինքնաբացարկ է հայտնել՝ մի շարք դատավորների պես հրաժարվելով քննել Ռոբերտ Քոչարյանի գործը»,-նկատում են փաստաբանական խմբից։
Դեկտեմբերի 10-ին Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի գործով բողոքը մակագրվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Լուսինե Աբգարյանին։
Հիշեցնենք, որ նոյեմբերի 7-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանը՝ Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, մերժել է Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց գրավի կիրառումը թույլատրելի ճանաչել։
Հարակից հրապարակումներ`
- Մխիթար Պապոյանը բավարարեց իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ դատախազի միջնորդությունը
- Դատարանը խորհրդակցական սենյակում է
- Քոչարյանի գործով դատախազներն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեցին դատավոր Պապոյանին
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին