Հասարակություն 13:26 12/12/2019 Հայաստան

Հայաստանում պետք է բռնություն չլինի որևէ մեկի նկատմամբ, ոչ քյաբաբ, ոչ էլ ժյուլիեն ուտողների. Փաշինյան

Կառավարության այսօրվա նիստում  քննարկվեց «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին հավանություն տալու մասին հարցը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ շատ կարևոր և սկզբունքային նախագիծ է, որը բխում է 2018 թվականին Հայստանում տեղի ունեցած հեղափոխության տրամաբանությունից և գաղափարախոսությունից, քանի որ խնդիր են դրել իրենց առջև, որ Հայաստանը պետք է լինի բռնությունից զերծ հանրություն։

«Մենք պետք է արձանագրենք, որ որքան էլ այս վերնագիրը կոնսենսուսային է Հայաստանում, բայց ամեն դեպքում մեր գիտակցության որոշակի ենթաշերտերում կան բռնության որոշ տեսակներ, որոնք այնուամենայնիվ լեգիտիմության որոշակի էլեմենտներ են պարունակում: Հարցի քննարկման համատեքստում ես հիշեցի Հովհաննես Թումանյանի հայտնի պատմվածքը, թե ինչ եղավ, երբ շաքարամանից մի կտոր շաքարը պակասեց: Ոչ մի բան էլ չեղավ, մի մուշտի էր ընդամենը տվել, ուրիշ ոչ մի բան: Կարծում եմ՝ շատ կոնկրետ բան ենք ասում,  որ ՀՀ որևէ քաղաքացի չպետք է ենթարկվի բռնության»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ եթե գնան բռնության լեգիտիմացմանը թեկուզ տեղային ճանապարհով, այլ տեղ կհասնեն. «Ոմանց դուր չեն գալիս բոյովները, ոմանց՝ ցածրահասակները, ոմանց՝ ժուլիեն ուտողները, ոմանց՝ քյաբաբ և այսպես շարունակ: Եւ մենք ասում ենք՝ Հայաստանի որևէ քաղաքացու նկատմամբ բռնություն չպետք է լինի, այդ թվում՝ երեխաների: Որտեղ երեխաների նկատմամբ բռնություն է գործադրվում, պետությունը միջամտելու իրավունք ունի: Կանանց նկատմամբ եթե բռնություն է կիրառվում, պետությունը պետք է միջամտի։ Այսինքն՝ որևէ մեկի նկատմամբ բռնություն պետք է չգործադրվի»։

Վարչապետը նշեց նաև, որ երբեմն իրեն դուր չի գալիս մարդկանց կեցվածքը որոշ հարցերի վերաբերյալ։

«Օրինակ՝ ՀՀ-ում արդեն երկար ժամանակ մարդիկ բռունցք են թափ տալիս, որ այս դավադիր կառավարությունն ուզում է Ստամբուլյան կոնվենցիան վավերացնի։ Գուցե դա կապված է կոնվենցիայի տեղորոշման հետ»,- ասաց նա։

Վարչապետը արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանից հետաքրքրվեց՝  արդյոք ստացվե՞լ են  միջազգային գնահատական, թե ինչի մասին է այդ կոնվենցիան, ում նկատմամբ բռնությունը կանխարգելելու մասին կոնվենցիա է:

Ռուստամ Բադասյանը նշեց, ստացել են Վենետիկի հանձնաժողովի իրավական կարծիքը. «Մեր խնդրանքով անդրադարձել են այն բոլոր փաստարկներին, որոնք հնչել են հանրային քննարկումների ընթացքում, որոնք ակնհայտորեն այլ լույսի ներքո են ներկայացվել»:

Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց՝ կոնվենցիան նրա մասին չէ՞, արդյոք, որ կանանց ու երեխաների նկատմամբ բռնություն գործադրել չի կարելի։ Նախարարը դրական պատասխան տվեց՝  նշելով, որ բուն կոնվենցիայի կարգավորման առարկան ներկենցաղային բռնության կանխարգելումն է։

«Խոսքը ոչ միայն ընտանիքի անդամների մասին է: Կարող է նկատի ունենալ ավելի լայն հարաբերությունները՝ տատը՝ թոռան նկատմամբ, կամ՝ հակառակը, կամ համատեղ կենցաղ վարող, սակայն ամուսնությունը չգրանցած անձանց նկատմամբ: Այն փաստարկները, թե սա վերաբերում է միասեռական զույգերի ամուսնությանը կամ նրանց կողմից երեխա որդեգրելուն, բայց սևով սպիտակի վրա ԵԽ մարմինը հստակ ամրագրել է, որ դրա հետ կապ չունի»,- նշեց Ռուստամ Բադասյանը։

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում բռնությունը կոռուպցիայի նման պետք է արմատախիլ արվի. «Իսկ որպեսզի դա լինի, մենք չպետք է սպասենք, որ բռնությունը տեղի ունենա, հետո մենք գնանք ասենք՝ եկեք պատասխանատվության ենթարկենք։ Շատ կարևոր է կանխարգելման քաղաքականությունը, և այս առումով այս նախագծի ընդունումը շատ կարևոր է։ Ես ուզում եմ արձանագրել՝ անկախ որևէ կոնվենցիայից, Հայաստանում որևէ մեկի նկատմամբ բռնություն չպետք է գործադրվի։ Ինչո՞ւ եմ ասում՝ որոշակի լեգիտիմություն կա։ Օրինակ, ՀՀ-ում բռնության ոչ բոլոր դեպքերն են ունենում դատական եզրափակում։ Ոչ բոլոր դեպքերում են, որ քրեական գործերը քննվում են այնպես, ինչպես պետք է քննվեին, որովհետև կա որոշակի պատկերացում՝ դե լավ, մի մուշտի է տվել, ի՞նչ է արել։ Հիմա մենք պետք է հստակ հասկանանք, որ «մի մուշտի տալը» Հայաստանում համարվում է քրեական հանցագործություն»,- ընդգծեց վարչապետը։

Այնուհետև վարչապետը շարունակեց․ «Իմիջիայլոց, նրանց համար, որոնք լավ չեն հիշում այդ պատվածքը, ասեմ, որ մուշտիի հետևանքով մուշտիի օբյեկտը մահացել էր։ Բայց քանի որ կար լեգիտիմություն, ընտանիքում առանց կեսուրի թույլտվության շաքարամանից շաքար էր վերցրել, և դա իմացվել էր ընտանիքում, և նրան դրա համար մուշտի էին տվել, դրա համար մահացել էր: Եվ երբ արդեն հարցը դարձել էր հանրային սեփականություն՝ ի՞նչն էր եզրակացությունը՝ լավ դե, ինչ եք խառնվել իրար, մի հատ մուշտի է տվել ընդամենը»։

Ավելի ուշ Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց, որ Նար-Դոսի «Թե ինչ եղավ հետո, երբ շաքարամանից երկու կտոր շաքար պակասեց» ստեղծագործությունը վերագրել էր Հովհաննես Թումանյանին:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

23:01
Ալեն Սիմոյանը մեծահոգաբար Ադրբեջանին է տալիս այն, ինչը «իրենցն է»
«Իմ միջազգային գործընկերները երբ մեկնում են Բաքու, իրենց հետ խոսելիս ասում եմ, որ մենք մտահոգություն ունենք, որ Ադրբեջանը պատրաստվում է...
Աղբյուր` Panorama.am
22:31
Ինչպե՞ս Ժաննա Անդրեասյանը դասարաններում կկրճատի աշակերտների թիվը
«Հանրակրթության նոր չափորոշիչի ներդրմանը զուգահեռ դասարաններում կկրճատվի աշակերտների թիվը, արդյունքում տարրական և միջին դասարաններում...
Աղբյուր` Panorama.am
22:13
Կայացել են ՀՀ-ի և Կորեայի արտաքին գործերի նախարարությունների միջև 5-րդ քաղաքական խորհրդակցությունները
ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են Մարտի 28-ին Երևանում կայացել են Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունների...
Աղբյուր` Panorama.am
21:58
Մայր Աթոռում կատարվեց Ոտնլվայի կարգը
Մայր Աթոռից հայտնում են. «Մարտի 28-ին՝ Ավագ Հինգշաբթի, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի...
Աղբյուր` Panorama.am
21:30
Օրակարգը մեկն է՝ հայկական պետականության փրկությունը. ՀՅԴ Բյուրո
ՀՅԴ Բյուրոյի հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինեանն ու իր վարչակազմը ևս մէկ անգամ...
Աղբյուր` Panorama.am
21:18
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է Հայաստանի գրողների և նկարիչների միությունների շենքերը պետականացնելու իր նախաձեռնությունը
Գլխավոր դատախազությունը մեկնաբանել է «Հայաստանի գրողների միության» և Հայաստանի նկարիչների միության» շենքերը պետականացնելու իր...
Աղբյուր` Panorama.am
20:40
Լավրով. Հայաստանի իշխանությունները միտումնավոր փչացնում են հարաբերությունները Ռուսաստանի հետ
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ,...
Աղբյուր` Panorama.am
20:26
Տուգանքի 50 տոկոսը վճարելու դեպքում պարտավորությունը կհամարվի կատարված
ՆԳՆ կողմից իրականացված օրենսդրական բարեփոխումների արդյունքում՝ մինչև ապրիլի 5-ը կատարված իրավախախտումների շրջանակում գոյացած պարտավորությունների...
Աղբյուր` Panorama.am
20:12
«Բեմբի, գտա՞ր Ոսկեպարի 7-րդ դարի հայկական եկեղեցին, թե ադրբեջանական քարտեզներում չի երևում»․ օգտատերերը՝ Ալեն Սիմոնյանին
Երեք ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Տավուշի 4 գյուղերի տարածքներ Ադրբեջանին հանձնելու խնդրին, մտքի հերթական...
Աղբյուր` Panorama.am
19:48
Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական ցանցերում․ Ալլա Պուգաչովան՝ Մոսկվայում տեղի ունեցած դեպքերի մասին
Ալլա Պուգաչովան խախտել է լռությունը՝ Մոսկվայում տեղի ունեցած ողբերգությունից հետո. «Վիշտը պետք է հոգու մեջ լինի, ոչ թե սոցիալական...
Աղբյուր` Panorama.am
19:31
Ամուրի շրջանում երկինքը նարնջագույն է դարձել ավազային փոթորկի պատճառով
Ամուրի շրջանը տուժել է Չինաստանից և Մոնղոլիայից եկած ավազի փոթորկից։ Բլագովեշչենսկի վրա դեղին-նարնջագույն մշուշ է կախված։ Այս մասին գրում է МИР...
Աղբյուր` Panorama.am
19:17
Զելենսկի․ Գազայում իրավիճակը շեղել է համաշխարհային ուշադրությունն Ուկրաինայից
Վլադիմիր Զելենսկին ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցում կրկին դժգոհել է, որ պաղեստինա-իսրայելական հակամարտությունը շեղել է...
Աղբյուր` Panorama.am
18:53
Ֆրանսիական առագաստանավը օլիմպիական ջահը կտեղափոխի Միջերկրական ծովով
Ֆրանսիայի ծովային պրեֆեկտուրան հայտարարել է, որ մայիսի 8-ին իրենց երկիր հասնող օլիմպիական կրակը կուղեկցվի ծովային հսկայական շքերթով:Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
18:44
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ «Փակ են Արագածոտնի մարզում...
Աղբյուր` Panorama.am
18:28
Ավագ հինգշաբթին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում
Մարտի 28-ին՝ Ավագ հինգշաբթի, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Վերջին ընթրիքը և Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
18:13
Թուրքիան ԱՄՆ-ի հետ բանակցություններ է սկսել Ուկրաինային զինամթերք մատակարարելու հարցով
Ըստ թուրքական լրատվամիջոցների՝ Թուրքիան ԱՄՆ պաշտպանության նախարարությանը կմատակարարի զինամթերք՝ նախատեսված 116 հազար միավոր արկ 155մմ տրամաչափի...
Աղբյուր` Panorama.am
18:00
Կիրականացվի «Հարության Ավետիս» կանթեղներով երթը
Մարտի 30-ին` ժամը 20-ին, Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցուց կմեկնարկի «Հարության Ավետիս» խորագրով...
Աղբյուր` Panorama.am
17:49
20-ամյա հղի կնոջ մահվան գործով մեղադրանք է առաջադրվել երեք բժշկի
Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության շրջանակներում պարզվել են 2022 թ․ օգոստոսին...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մեկնարկել է բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների արտահերթ կամավոր ատեստավորումը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հաշվի առնելով բարձրագույն կրթություն չունեցող մասնագետների հետագա մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
17:21
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատումն արագ լուծվող հարց չէ. Վրացագետ
«Այսօր մենք նաև քննարկել ենք Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացի ակտիվացման հնարավորությունները»,-մարտի 25-ին...
Աղբյուր` Panorama.am
17:04
Ժաննա Անդրեասյանն ասում է՝ Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ տեղի չի ունենում, բայց 6290 ստորագրությունն այլ բան է վկայում
«Կոնսերվատորիայի շուրջ ոչինչ, որևէ իրադարձություն տեղի չի ունենում»,- Ազգային ժողովում քննարկման ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար...
Աղբյուր` Panorama.am
16:21
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները
Փաստաբան Տիգրան Աթանեսյանը գրում է. «Այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանից ստացա երկու ծանուցում՝ իմ կողմից ներկայացված...
Աղբյուր` Panorama.am
16:11
Արցախի և արցախահայերի նկատմամբ վարվող քաղաքականությամբ Նիկոլը և Ալիևը վաղուց նույնացել են. Սաղաթելյան
«Վերստին հիշեցնեմ, ՀՀ անվտանգության գլխավոր սպառնալիքը Նիկոլ Փաշինյանն է, այլ ոչ թե Արցախի պետական ինստիտուտները»:
Աղբյուր` Panorama.am
16:10
Հայաստանում բռնության դեպքերի աճի պատճառները՝ հոգեբանի դիտարկմամբ
Ի պատասխան Panorama.am-ի հարցման ՆԳՆ-ն տրամադրել է 2022 և 2023 թվականների և 2024 թվականի առաջին երկու ամիսներին ֆիզիկական ներգործության (ծեծ),...
Աղբյուր` Panorama.am
16:03
«Այրում» գինիում գտել են սինթետիկ ներկանյութ ազորուբին. ՍԱՏՄ-ն Բելառուսից նամակ է ստացել
Արարատի կոնյակի գործարան ՍՊԸ-ում վերահսկողություն կիրականացվի
Աղբյուր` Panorama.am
15:37
Նազենի Հովհաննիսյան. Շատ դժվար անցավ այս անգամ Պահքն ինձ համար
Հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը գրում է. «Արաբկիրի Ս. Խաչ եկեղեցում մարդկանց սիրտը բաց էր՝ աղոթքի եւ սիրո համար: Հաղորդվելու և...
Աղբյուր` Panorama.am
15:32
Ամուսնության առաջարկություն՝ «Հայաթ փրոջեքթի» համերգի ժամանակ
«Հայաթ փրոջեքթ» խմբի՝ Գյումրիում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ բեմում ամուսնության առաջարկություն է արվել։ Բեմ...
Աղբյուր` Panorama.am
15:06
Տղաները պինդ էին. Աղվան Վարդանյանն այցելել է Սամսոնյանին և Սաղաթելյանին
Այսօր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն այցելել է «Արմավիր ՔԿՀ»-ում կալանքի տակ պահվող Վազգեն...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց
12:51 28/03/2024

Հիմա Հայաստանին դեմ են տվել 33 քարտեզ. Սուրենյանց

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}