Ահմեթ Դավութօղլուն նոր կուսակցության է հիմնում
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուն իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության շարքերը լքելուց հետո նոր կուսակցություն է հիմնում, գրում է ermenihaber-ը:
Թուրքական աղբյուրի փոխանցմամբ` դեկտեմբերի 12-ին Ահմեթ Դավութօղլուն կուսակցության ստեղծման վերաբերյալ դիմում կներկայացնի Թուրքիայի ներքին գործերի նախարարություն, իսկ դեկտեմբերի 13-ին հանդես կգա հայտարարությամբ:
Նշվում է, որ Դավութօղլուն Անկարայում կայանալիք ժողովին հայտարարելու է նաև նոր կուսակցության սկզբունքները և տեղեկություն է փոխանցելու կուսակցության հիմնադիրների մասին:
Աղբյուրը հայտնում է, որ նույն ժամանակահատվածում իշխող կուսակցության շարքերը լքած Թուրքիայի նախկին արտգործնախարար Ալի Բաբաջանը, որը ևս նոր կուսակցություն է հիմնում, մի քանի շաբաթ անց կհայտարարի իր հիմնադրած կուսակցության մասին:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ