Տիգրան Մանսուրյան. Երգ, երաժշտություն ու բանաստեղծություն
«Տիգրան Մանսուրյանի ժառանգությունը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի այսօրվա ամենակենդանի, սահմանագծին ձևավորվող, դեռևս փոխակերպվող, զարգացող մշակույթ է, արվեստ, իր մեջ անպայմանորեն ունի լավագույն շրջանից ժառանգած սկզբունքները»,- Հայաստանի ազգային գրադարանում «Երգի վերածված բանաստեղծություններ և բանաստեղծությունից ծնված երգեր» զրույց-քննարկմանն ասաց ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Մհեր Նավոյանը:
Նրա խոսքով, իրականության մեջ երգը, որ ստեղծվում է, կարծես թե հեշտ բան է, կա բանաստեղծական տեքստ, դրա վրա կոմպոզիտորը ստեղծում է երաժշտություն. «Այսպես էլ է հաճախ լինում: Սակայն երբ խոսում ենք մշակույթի շատ արժեքավոր, նստվածքային շերտերի մասին, պետք է ասենք, որ ժողովուրդ ենք, որի ժառանգության մեջ գոնե մինչև 18-19 դարը չի եղել պրոֆեսիոնալ մակարդակի առանձին երաժշտություն, առանձին բանաստեղծություն, եղել է երաժշտաբանաստեղծական փոխկապակցված, սերտաճած արվեստ: Այս ժառանգության կրողն է Տիգրան Մանսուրյանը»:
Քննարկմանը ներկա ՀՀ ժողովրդական արտիստ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանն ասաց, որ հոգևոր երաժշտությունը նույնպես կայացել է մեկ ամբողջության մեջ՝ ծիսակարգ, բանաստեղծություն, երաժշտություն, բայց հիմա պոեզիան գրում է պոետը, երաժշտությունը՝ երաժիշտը:
«Բաբաջանյանը հորինում էր երաժշտությունը, կանչում էր բանաստեղծին, անունը չտամ, բանաստեղծը ճշգրիտ գիտեր, թե շեշտերը որտեղ են լինելու: Բայց մինչ այդ, Բաբաջանյանը հայերեն բառեր էր գրում, ոչ թե իմաստ արտահայտող, միայն շեշտադրությունն էր տալիս, այդ շեշտադրությունների ցանցը բանաստեղծը դարձնում էր բանաստեղծություն, մտքի շարադրություն և այն տեքստը, որն առաջարկվում էր Բաբաջանյանի կողմից բանաստեղծին, այն կոչվում էր ռուսերեն բառով «բալվանկա»: Մեծ տարածում ունեցավ մեր երաժշտության բնագավառում, դրա հիմքի վրա ստեղծվեցին մեծ թվով երգեր: Երբեմն այս աշխատանքներն էլ անշնորհք էին անում»,- ասաց մաեստրոն:
Նա նշեց, որ կան լրիվ դեպի երաժշտությանը բերված բանաստեղծական տեքստեր՝ Դերենիկ Դեմիրճյան, Վահան Տերյան, Ավետիք Իսահակյան, երգել է Ռոմանոս Մելիքյանը ճշգրիտ շեշտադրություններով:
«Փոքր թիվ երգեր է արել, բայց կոթողներ են: Այդ 20 երգը հայ երաժշտության մեջ որևէ բանի հետ չեմ փոխի»,- ասաց Տ.Մանսուրյանը:
Նրա ներկայացմամբ, երգեցողական մեր շերտերը շատ-շատ են, բայց երբ խոսում են ռոմանսի՝ բարձր պոեզիայի և երաժշտության կապի մասին, պետք է ենթադրել մի գեղեցիկ ընտանեկան տարածք, որտեղ այս մարդիկ հաճույք ունեն լսելու երաժշտություն արժանի ճիշտ այդ պոեզիային:
Հարակից հրապարակումներ`
- Տիգրան Մանսուրյան. Փորձում եմ նաև գրաբարը բերել երաժշտություն և համապատասխան հնչողություն ստեղծել
- Տիգրան Մանսուրյանը պետական բարձր պարգև է ստացել
- Սմբատյանն ու Մանսուրյանը պլանավորում են ձայնասկավառակի ձայնագրություն
- Տիգրան Մանսուրյանի երկու սրբությունները
- Տիգրան Մանսուրյանի «Հետևիր արևին, արի Երևան» ստեղծագործությունը կհնչի նվագախմբի և երգչախմբի կատարմամբ
- Հայաստանում առաջին անգամ կհնչի Տիգրան Մանսուրյանի թավջութակի 4-րդ կոնցերտը
- «Աստված մեզ նվեր է տվել Մանսուրյանին և նրա միջոցով՝ իր աստվածային երաժշտությունը»
- Անյա Լեխներ. «Տիգրան Մանսուրյանը մեր ժամանակների ամենակարևոր կոմպոզիտորներից է»
- Կներկայացվեն Տիգրան Մանսուրյանի սիմֆոնիկ ստեղծագործությունները
- Արցախում «Երևանի օրեր»-ի գալահամերգով մեկնարկեց «Մանսուրյան-80» համերգաշարը
- Տիգրան Մանսուրյանի 80-ամյա հոբելյանին նվիրված միջազգային փառատոն կանցկացվի
- Տիգրան Մանսուրյան. Սա մեր ընտանիքի փաստագրությունն է
- Տիգրան Մանսուրյան Իսահակյանի հետ
- Մանսուրյան. Մեր երաժշտության մեջ բաց կար՝ բարձրագույն պոեզիան երգելու առումով
- Տիգրան Մանսուրյան. Այս ֆիլմն իրապես ես եմ
- «Մաեստրո Մանսուրյանի» և երևանյան պրեմիերայի մասին
- Արամ Առաջինը պարգևատրել է Տիգրան Մանսուրյանին
- Տիգրան Մանսուրյան. Ես երբեք իմ անցյալի որևէ էջի, դրվագի չեմ դավաճանել
- Արամ Առաջինն ընդունել է Տիգրան Մանսուրյանին
- Ամենացանկալի մաղթանքն իմ կնոջից կուզեի լսել. Մանսուրյան
- Հոբելյանական համերգ. Տիգրան Մանսուրյան
- Համահայկական երգչախմբի համերգին առաջին անգամ հնչելու է Մանսուրյանի «Վերածննդից-հաղթանակ»-ը