Կառավարությունը հավանություն տվեց «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» նախագծին
Կառավարությունը հավանություն է տրվել «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» ՀՀ օրենքի նախագծին և հարակից օրենքների նախագծերին:
Օրինագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել ՀՀ-ում ապօրինի ճանապարհով ստացված գույքը տնտեսական շրջանառությունից հանելու օրենսդրական գործիքակազմը, ինչն ավելի արդյունավետ կդարձնի ֆինանսական հանցագործությունների կանխարգելումը։
Նախագծի նպատակ է՝ որդեգրել միջազգային պայմանագրերով և միջազգային կառույցների խորհրդատվական բնույթի փաստաթղթերով առաջարկվող լավագույն չափանիշները հանցավոր ակտիվների շրջանառության դեմ պայքարի ոլորտում: Հիմնավորման համաձայն՝ առանձնապես վտանգավոր որոշ հանցագործությունների, այդ թվում` կոռուպցիոն հանցագործությունների հիմնական շարժառիթը դրանցից ստացվող ֆինանսական միջոցներն են։
Նման դեպքերում հանցագործները հաճախ նաև փորձում են թաքցնել այդ ֆինանսական միջոցների իրական աղբյուրները՝ դրանք «օրինականացնելով», իսկ ստացված միջոցներն արդեն օգտագործվում են քաղաքական ազդեցությունն ուժեղացնելու կամ նոր եկամուտներ ստանալու համար։
Այս հանցագործությունների, հատկապես փողերի լվացման դեմ արդյունավետ պայքարի միջոցներից է ֆինանսական ուսումնասիրությունների իրականացումը և հանցավոր ճանապարհով ստացված միջոցների սառեցումը և բռնագանձումը։ Օրինագծերի փաթեթով նախատեսվում են գործողություններ, որոնք թույլ կտան իրականացնել ակտիվների ուսումնասիրություն և հօգուտ պետության բռնագանձել օրենքի իմաստով չհիմնավորվող հարստությունը։
Օրինագծերի շուրջ ծավալվել է շահագրգիռ մտքերի փոխանակություն, որի ժամանակ ներկայացվել են մի շարք դիտարկումներ, կարծիքներ և առաջարկություններ: Կառավարության ղեկավարի խոսքով՝ տրամաբանական է, որ օրենքը չպետք է ընդունվի միջազգային նորմերից ցածր չափանիշներով:
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ