Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը Մաքսիմ Վենգերովի հետ Եվրոպայում հանդես կգա 8 համերգով
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականի հունվարի 8- 21-ը հանդես կգա
աշխարհահռչակ երաժիշտ և մենակատար, բազմակի Գրեմմի մրցանակակիր Մաքսիմ Վենգերովի հետ Եվրոպական շրջագայության շրջանակներում կայանալիք 8 համերգով: Այս մասին Pnaorama.am-ին հայտնեցին նվագախմբի մամուլի ծառայությունից:
Կայանալիք համերգների ընթացքում սիմֆոնիկ նվագախումբը տեղի հանդիսատեսին կներկայացնի մեծանուն կոմպոզիտորների՝ Ջոն Տեր- Թադևոսյանի, Մաքս Բրուխի և Մորիս Ռավելի ստեղծագործությունները, ընդ որում Ջոն Տեր-Թադևոսյանի 2-րդ սիմֆոնիան՝ «Մարդու ճակատագիրը», առաջին անգամ է ներկայացվելու միջազգային բեմում: Շրջագայության ամբողջ ընթացքը տեսանկարահանվելու է փաստավավերագրական ֆիլմի տեսքով, որը ցուցադրվելու է Մեդիչի (Medici TV)՝ աշխարհի առաջատար դասական երաժշտության ալիքով, ինչպես նաև համերգներից չորսը նկարահանվելու են պրոֆեսիոնալ նկարահանող անձնակազմի կողմից:
Համերգները տեղի են ունենալ ու հետևյ ալ քաղաքների համերգասրահներում՝
Հունվարի 8, Գաստայգ մշակութային կենտրոն, Մյունխեն, Գերմանիա
Հունվարի 9, Գրոսսե Ֆեստշպիլ հաուս համերգասրահ, Զալցբուրգ, Գերմանիա
Հունվարի 10, Բեթհովենի համերգասրահ, Շտուտգարտ, Գերմանիա
Հունվարի 12, Բեռլինիֆիլ հարմոնիայ ի համերգասրահ, Բեռլին, Գերմանիա
Հունվարի 14, Բարբիկան կենտրոն, Լոնդոն, Միացյալ Թագավորություն
Հունվարի 17, Մուզիկֆերայն, Վիեննա, Ավստրիա,
Հունվարի 19, Ռուդոլֆինում համերգասրահ, Պրահա, Չեխիայի Հանրապետություն
Հունվարի 21, Զարյադյե համերգասրահ, Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն